«Նապոլեոնը» (ֆր.՝ Napoléon), Աբել Գանսի 1927 թվականի ֆրանսիական պատմական համր կինոէպոպեա է։ Համր կինոյի դարաշրջանի ամենաթանկարժեք և նորարարական նախագծերից մեկը , որը սակայն չունեցավ կոմերցիոն հաջողություններ[7]։

Picto infobox cinema.png
Նապոլեոն
ֆր.՝ Napoléon
Choumoff - Albert Dieudonné Napoleon.jpg
ԵրկիրՖրանսիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2] և համր կինո
Թվական1927
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱբել Գանս[3][1][2]
ՊրոդյուսերԱբել Գանս
Սցենարի հեղինակԱբել Գանս
ԴերակատարներAlbert Dieudonné?[4][5], Gina Manès?[4][5], Անտոնեն Արտո[4][2], Edmond Van Daële?[4], Աբել Գանս[4][2], Suzanne Bianchetti?[4][3], Պիեռ Բատչեֆ[4], Նիկոլայ Կոլին, Annabella?[4][2], Eugénie Buffet?[4], Արշավիր Շահխաթունի[4][2], Adrien Caillard?[4], Armand Bernard?[4], Armand Lurville?, Blanche Beaume?[4], Կոնրադ Ֆեյդտ, Marie-Louise Damien?[4], Daniel Mendaille?[4], Edy Debray?, Ernest Maupain?[4], Francine Mussey?[4], François Viguier?[4], Georges Cahuzac?[4], Georges Lampin?[4], Georges Paulais?, Georgette Sorelle?[4], Guy Favières?[4], Henri Baudin?[4], Henri Beaulieu?[4], Henry Bonvallet?[4], Henry Krauss?[4], Ժանա Մարկեն, Jean d'Yd?[4], Ժան Տիսե[4], Laurent Morléas?[4], Léo Courtois?, Léon Larive?[4], Louis Vonelly?[4], Marcel Delaître?, Մարսել Պերես[4], marjoram?, Մորիս Շյուց[4], Մաքս Մաքսուդյան[4], Olaf Fjord?, Paul Amiot?[4], Philippe Hériat?[4], Philippe Rolla?[4], Rivers Cadet?, Robert Arnoux?[4], Robert Vidalin?[4], Ռոժե Բլան, Simone Genevois?[4], Suzy Vernon?[4], Վլադիմիր Սոկոլով, Edmond T. Gréville?[6], André Cerf?[6], Camille Beuve?, Fabien Haziza?, Jacquinet?, Sylvie Gance? և Joë Hamman?[6]
ՕպերատորJules Kruger?, Georges Meyer? և Léonce-Henri Burel?
ԵրաժշտությունԱրթուր Հոնեգեր
ՄոնտաժԱբել Գանս
Պատմվածքի վայրԻտալիա և Փարիզ
Տևողություն330 րոպե
Napoléon (1927 film) Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Գանսի կողմից գրված սցենարը այնքան քիչ էր համապատասխանում պատմական փաստերին, որ նա, կանխատեսելով պատմաբանների կողմից հանդիմանանքները, ներածական վերնագրերում գրառում արեց՝ «Նապոլեոնը` ինչպես նրան Գանսն էր տեսել»։

ԴերերումԽմբագրել

Գեղարվեստական առանձնահատկություններԽմբագրել

Ֆիլմն աշխարհում առաջինն էր, որը նկարահանվել է պանորամային կինո տեխնոլոգիայով, միաժամանակ երեք կինոժապավենների համար[8]։ Նկարահանումների ժամանակ կիրառվել են կրծքային շտատիվներ, ֆուտբոլի գնդակին կցված թռչող տեսախցիկ, կազմակերպվել են զանգվածային տեսարաններ, կառուցվել են հիանալի դեկորացիաներ, կիրառվել եռակի էկրան, որի վրա ցուցադրվում էին ֆիլմի եզրափակիչ դրվագները` նապոլեոնյան զորքերի մուտքը Լոմբարդիա[9]։

Ստեղծման պատմությունԽմբագրել

«Նապոլեոնի» նկարահանումներին նախապատրաստվելիս Աբել Գանսն ավելի քան երեք հարյուր գիրք` Բոնապարտի հիշողությունները, Լուի-Ադոլֆ Տիերի, Ժյուլ Միշլեի, Ֆրեդերիկ Մասսոնի, Ստենդալի, Էլի Ֆրեդերիկ Ֆորեի գրքերը[10]։ 1923 թվականին "Вести" կոնցեռնի հիմնադիր, ռուսական ծագման ձեռնարկատեր Վենգերովը , Աբել Գանսին առաջարկեց ֆիլմ նկարահանել Բեռլինում։ Գանսը պատասխանեց. «Ես «Նապոլեոնը» նկարահանելու եմ միայն Ֆրանսիայում»։ Այդ ժամանակ Վենգերովը ստեղծեց «միջազգային սինդիկատ», որի մեջ մտավ «Պատե» ընկերությունը[10]։

1924 թ. ավարտին ավարտվեց սցենարը, այն բաղկացած էր ութ սերիաներից` յուրաքանչյուրը 3000-ական մետր[10]։

  1. Բոնապարտի երիտասարդությունը
  2. Բոնապարտն ու ահաբեկչությունը
  3. Իտալական ընկերությունը
  4. Եգիպտական ընկերությունը և 18 բրումերները
  5. Աուստերլիցի արևը
  6. Նահանջը Ռուսաստանից
  7. Վաթեռլո
  8. Սուրբ Ելենա

Նկարահանվել էին առաջին երկու մասերը[10]։

Ավելի ուշ, 1935 թվականին Ա.Գանսը թողարկել է ֆիլմի նոր, ձայնային տարբերակը` «Napoléon Bonaparte»:

Նապոլեոնի դերի համար ռեժիսորը դիտարկում էր հետևյալ թեկնածությունները` դրամատուրգ Ռենե ֆոշուա, շանսոնիե Ժան Բաստիա, գրող Պիեռ Բոնարդի, դերասան վան Դաել (խաղացել է Ռոբեսպիեր), Իվան Մոզժիխինը (նա հրաժարվել է, քանի որ կարծում էր, որ Բոնապարտի կերպարը կարող է ստեղծել միայն ֆրանսիացին)։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել մոտ 40 հայտնի դերասաններ[10]։ «Նապոլեոնը» նկարահանվել է Բրիանսոնում, Տուլոնում, Կորսիկայում, Սեն Կլու (քաղաք)ում, Բրիեննայում, Մամեզոնայում և Փարիզում[10]։

Լրացուցիչ փաստերԽմբագրել

  • Նկարահանումներ. 1925 թվականիհունվարի 17-ից մինչև 1926 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները (1925 թվականի նոյեմբերից մինչև 1926 թվականի մայիսը ընդմիջում)

Ֆիլմում ներգրավված են եղել[10]։

  • Տեխնիկական անձնակազմ - տարբեր մասնագիտություններ ունեցող 200 մարդ
  • 8000 կոստյում
  • 6000 ստատիստներ
  • 4000 հրացան
  • 60 թնդանոթ
  • 150 դեկորացիաներ, կառուցվել է 19-րդ դարասկզբի Փարիզի մի ամբողջ շրջան
  • էկրանի կողմերի հարաբերակցությունը`` 4:1

Նկարահանող խումբ (ընտրողաբար)Խմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Գրականության ցանկԽմբագրել

  • Е. А. Иофис Фотокинотехника / И. Ю. Шебалин. — М.,: «Советская энциклопедия», 1981. — С. 231. — 447 с.

Արտաքին հղումներԽմբագրել