Մաքս Մաքսուդյան
Մաքս Մաքսուդյան (հունիսի 12, 1881[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1976[1], Բուլոն Բիյանկուր), ֆրանսահայ դերասան։
Մաքս Մաքսուդյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1881[1] |
Ծննդավայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 20, 1976[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Բուլոն Բիյանկուր |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1912-1949 |
Կենսագրություն
խմբագրելՄաքս Մաքսուդյանը ծնվել է Իզմիրում։ 12 տարեկանում ծնողների հետ արտագաղթել է Ֆրանսիա։ 1904 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը, աշակերտել «Կոմեդի ֆրանսեզ» նշանավոր դերասան Սիլվենին։ Տրիպուլեի (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակին։ Դերասանի արվեստին բնորոշ է եղել ողբերգական խաղաոճը, ներքին մեծ թափը, հստակ առոգանությունը, շարժուձևի ներդաշնակությունը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ էլ ընդունվել է Փարիզի «Օդեոն» ազգային թատրոն, հանդես եկել Մոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» և այլ պիեսներում։ Խաղացել է Սառա Բեռնարի խմբում՝ կատարելով գլխավոր դերեր, շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում (1911)[2]։
1912-1949 թվականներին նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում[3]`
- «Ադրիենա Լեկուվրյոր»
- «Էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» (Սառա Բեռնարի մասնակցությամբ, 1913)
- «Երկաթե մարդը», 1914
- «Սպիտակ գոգնոց», 1917
- «Անիվ», 1923[4]
- «Հոգու աչքերը», 1924
- «Սիրո շատրվանը», 1924
- «Արաբը», 1924
- «Արթնացում», 1925
- «Իմ Փարիզը», 1927
- «Նապոլեոն», 1927
- «Կանաչ թութակ», 1928
- «Աշտարակով տունը» (La Maison de la Fléche), 1930
- «Վենեցիական գիշերներ», 1931
- «Երեք վալս», 1935
- «Tondelayo» («Սպիտակ բեռ»), 1937
- «Երեք վալս», 1938
- «Մարմին ունեցող սատանան», 1947
- «Հիշողությունները ենթակա չեն վաճառքի», 1948
Գրականություն
խմբագրել- Jung, Uli & Schatzberg, Walter. Beyond Caligari: The Films of Robert Wiene. Berghahn Books, 1999.
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Մաքսուդյան» հոդվածին։ |