Յուրի Արցիբուշև ֆր.՝ Y. Artsyboucheff (Artsybusheff) (մարտի 28, 1877(1877-03-28), Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 12, 1952(1952-11-12), Փարիզ), ռուս պատկերանկարիչ, հրատարակիչ, և երգիծական ամսագրերի խմբագիր նախահեղափոխական Ռուսաստանում։

Յուրի Արցիբուշև
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1877(1877-03-28)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 12, 1952(1952-11-12) (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՎոսկրեսենսկու անվան ռեալական ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, լրագրող, գծանկարիչ և դիմանկարիչ
 Yury Artsybushev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոնստանտին Դմիտրիևիչ Արցիբուշևի՝ (1849-1901) տոհմական ազնվական, ճարտարագետ և նրա կինոջ՝ Մարիա Իվանովնայի իծնե Լախտիոնայի (1859-1919)[1] ընտանիքում։ Հայրը եղել է Մամոնտովի ընկերն ու գործընկորը, ով հայտնի մեկենաս էր և ընկերություն էր անում շատ նարիչների, այդ թվում նաև Ռեպին, Սերովի, Վասնեցով հետ։ Պատահական չէ, որ Յուրին նկարչական առաջին դասերը ստացել է Մամոնտովի տանը։ Յուրին իր մանկությունն ու երիտասարդությունը անցկացրել է Մոսկվայում և տոհմական կալվածքում՝ Ուստ Կրեստիշեում (ներկայիս Սովետական մարզի Կուրսկի շրջան)։ Ավարտել է Մոսկվայի Վասկրեսենսկու իրական ուսումնարանը։ 1898 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Արվեստի ակադեմիայի՝ բարձրագույն արվեստի ուսումնարանի ճարտարապետական բաժինը, սակայն ուսումը չի ավարտել։

 
Արցիբուշևայի դիմանկարը, 1897 թվական Մ․ Վռուբել

1899 թվականի աշնանը Յուրիի հայրը՝ Արցիբուշևը, Մամոնտովների հետ միասին, ձերբակալվել է Մոսկվայի Յարոսլավլի և Արխանգելսկի երկաթուղու կապիտալի անօրինական տնօրինման մեղադրանքով։ Դատավարության ընթացքում դատական նիստի մասնակիցները արդարացվել են, բայց նրանք ազատ են արձակվել արդեն սնանկ, իսկ 1901 թվականին Արցիբուշևը մահացել է։ Հոր մահը Յուրիին ստիպում է ավելի քննադատորեն վերաբերել երկրի քաղաքական կարգերին։ 1903 թվականի հունվարին նա Ալյաբևի՝ ենթադրյալ գլխավոր խմբագիր հետ, միջնորդություն ներկայացրեց Մոսկվայում «Բազմագույն վետրոգրադ» երգիծական ամսագիր հրատարակման համար։ Հրապարակումը թույլ չի տրվեց, քանի որ Ալյաբևը բազմիցս մասնակցություն էր ունեցել ուսանողական անկարգությունների մեջ։ 1904 թվականին Արցիբուշևը դիմել է Սանկտ Պետերբուրգում «Հանդիսատես» պատկերազարդ ամսագիրի հրատարակության թույլտվություն համար։ Հունիսի 5-ին լույս տեսավ առաջին համարը։ Խմբագրողների շարքերում էին Գինցը, Կագան և Ֆալեևը։ Ամսագրի առանձին համարները ձերբակալվել են իսկ 1905 թվականի հոկտեմբերի 2-ին նրա թողարկումն ընթանրապես արգելվեց, նույն տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի դատարանը գործ հարուցեց նաև գլխավոր խմբագրի դեմ։ Յուրի Արցիբուշևը ձերբակալվել և դատապարտվել է 2½ տարի ազատազրկման ամրոցում, դատավճռի դեմ բողոքարկումը նրան ազատել է բանտից, արդարացվել է միայն 1907 թվականին։ Այդ ժամանակ ամսագիրը շարունակում էր հրատարակվել «Դիմակներ» անունով։ 1908 թվականին, երբ ակնհայտ դարձավ, որ առաջիկայում սպասվող արձագանքիների պայմաններում անհնար է դառնում ամսագրի հետա թողարկումը, Արցիբուշևը վերադառնում է Մոսկվա, որտեղ սկսում է աշխատել թատրոնի համար, համագործակցել է այնպիսի ընդդիմադիր հրատարակությունների հետ, ինչպիսիք են «Օգոնյոկը», «Կրիվոյե զերկոլոն» և «Ռուսը»։ 1909 թվականին նա Տերիոկում ստեղծում է նկարների շարք նվիրված Պետդումայի պատգամավոր Գերցենշթեյնի մահվան գործով դատավարությանը։

1911 թվականին կնոջ՝ դերասանուհի Արցիբուշևայի հետ մասնակցել են Մամոնտովյան մանրաերկի թատրոնի ստեղծմանը, դրամատուրգ Սերգեյ Մամոնտովի անտրեպրիզով։ Մինչև թատրոնի բացումը Սերգեյ Մամոնտովը անսպասելիորեն հեռանում է այս ձեռնարկությունից։ Նա թերթերում հրապարակավ հայտարարում է, որ իր հեռանալու պատճառը մանրաերկի թատրոնի գեղարվեստական խնդիրների հանդեպ Արցիբուշևայի հետ հայացքների սկզբունքային տարբերություններն են։ Արդյունքում թատրոնը հայտնվեց բարդ ֆինանսական վիճակում, Մամոնտովը պահանջեց հետ վերադարձնել իր կատարած ներդրումները։ Եվ չնայած սկսնակ դերասան Ալեքսանդր Վերտինսկին թատրոնի բեմում իրեն փորձեց Պիերոյի դերում, իսկ բավականին ճանաչում ունեցող Թամարա Կարսավինան և Վացլավ Նիժինսկին, կատարեցին տանգո, պարը բարձրացնելով մաքուր արվեստի բարձունքներին, այնուամենայնիվ թատրոնի վերջը բավականին տխուր էր։ Դրա փակումը ուղեկցվում էր մի շարք սկանդալներով և դատական հայցերով, որոնք ըմբոշխնում էին լրագրի աշխատակից։

 
«Պրոլետարիատի դիկտատուրա» ալբոմի էջերից

Սկսած 1916 թվականից, հասարակական կենդանացման նոր նախաանների հայտնվելու հետ, Արցիբուշևը սկսեց բազմաբնույթ հանրահավաքների, հանդիպումների և դատավարությունների մասնակիցների մի շարք ուրվագծեր։ 1916 թվականի վերջին Արցիբուշևը նկարների շարք ձոնեց Մոսկվայի քաղաքային դումային։ 1917 թվականի փետրվարից հետո Արցիբուշևը նկարում է Համառուսական քաղաքների միությունում, ռուսական առևտրական նավատորմում, երկաթուղիների համառուսական համագումարում և ռազմական բժիշկների համագումորում։ 1918 թվականի դեկտեմբերին Կնեբելի հրատարակչությունում լույս տեսավ «Պրոլետարիատի դիկտատուրա» ալբոմը։ 1917-1918 թվականներին նկարել է այդ ժամանակի քաղաքական և հասարակական գործիչների դիմանկարները, ինչի համար հատուկ այցելել է Սմոլնի, մասնակցել է Պետրոգրադի խորհրդի նիստերին և մի շարք այլ հանդիպումների։ 1918 տեղափոխվել է Ռուսաստանի հարավ, ապրել է Կիևում և Օդեսայում։ 1919 թվականի դեկտեմբերի 24-ին Արցիբուշևները Օդեսայից մեկնել են Սերբիա։ Շուտով նրանք Բելգրադից տեղափոխվում են Փարիզ։ Ապրել են Ալժիրում, Ֆրանսիայում, Իտալիայում։ Վտարանդիության մեջ նկարել է մշակութային գործիչների դիմանկարներ։ Փարիզում եղել է «Իկոնա» խմբակցության անդամ[2]։ 1922 թվականին Բեզարեթում և Թունիսում նկարել է ռուսական զինվորական նավատորմի նավաստիների մի շարք դիմանկարներ, անվանելով դրանք «Աֆրիկայում ռուսական նավատորմի կյանքից»։ Ֆրանսիայում թողարկվել է «Մահացածների հիշատակին» ալբոմը։ 1926 թվականին նա նկարել է ռուսաստաում օտարերկրյա կոնգրեսի մասնակիցների դիմանկարները։ Միևնույն ժամանակ, 1926 թվականին ուժեղ կարիքի պատճառով, վաճառել է 1909-1925 թվականների 241 նկարներ (մեծ մասամբ դիմանկարներ) Պրահայում ռուսաստանի արտասամանյան պատմական արխիվին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գծագրերի այս հավաքածուն արխիվի հետ միասին փոխանցվել է Մոսկվա, Հոկտեմբերյան հեղափոխության կենտրոնական պետական արխիվ։ 1946 թվականին Արցիբուշևը և նրա կինը ստացան խորհրդային քաղաքացիություն։ 1947 թվականին նրանք վերադարձան ԽՍՀՄ և բնակվեցին Թբիլիսիում։ Յուրի Կոնստանտինովիչը ուժերը եռապատկեց Շոթա Ռուստավելի օպերայի և բալետի թատրոնի դեկորացիաների արտադրամասում, որտեղ աշխատել է մինչև 1950 թվականը։ 1952 թվականի ապրիլին, ԽՍՀՄ ազգային անվտանգության նախարարության հատուկ նիստի որոշմամբ, նա և իր կինը աքսորվել են Հարավային Ղազախստան որպես «Ֆրանսիայից Վրաստան ժամանած ռեէմիգրանտներ»։ Շուտով, գտնվելով աքսորավայրում մահանում է։

Ընտանիք խմբագրել

 
Օլգա Լանսերի դիմանկարը (Արցիբուշև), 1910 թվական
  • Կինը` Մարիա Վասիլևնա ի ծնե Բուրակովկայան (1882[3]), եղել է դերասանուհի, հեղափոխությունից առաջ ղեկավարել է Մոսկվայի մանրաերգի թատրոնը[4], թարգմանել է Օֆենբախի «Դայակ» օպերետի լիբրետոն (1911)[5]:
  • Դուստրը՝ Դուստրը (Galia Artsyboucheff)[6]
  • Եղբայրը՝ Դմիտրին (1878 թվական նոյեմբերի 21, 1844 թվական մայիսի 8)[1][7], ուներ երկու որդի՝ Կոնստանտինը, ով բժիշկ էր Ֆլորիդայում, և Պետրոսը (1924 )[7][8]:
  • Քույրը՝ Օլգան (1881-1966)[9], ամուսնացած էր Եվգենի Եվգենյեվիչ Լանսերի հետ (1875-1946)[1]
  • Եղբայրը՝ Անդրեյ
  • Եղբայրը՝ Սերգեյը[1], ում որդի Միխայիլը, ծնվել է 1908 թվականին, աշխատել է «Տրուդ» թերթում որպես ծաղրանկարիչ, 1936 թվականի հուլիսի 24-ին ձերբակալվել է
  • Եղբայրը՝ Իգորը (1895-1942)[1], նրա դուստրը՝ Տատյանան պատերազմի ժամանակ ապրում էր Լանսերեների ընտանիքի հետ[10]
  • Եղբայրը՝ Միխայիլ[1]։

Ստանիսլավսկին եղել է Արցիբուշևի ազգականը։

Հրապարակումներ խմբագրել

  • Արցիբուշև օգոստոսի 12, 14 և 15 Մոսկուայում։ Արցիբուշևի նկարները պետական խորհրդաժողովի նիստերում (Изд-во Д.Я. Маковского, 1917. 31 с., (85 рисунков))
  • Արցիբուշև Ռուսաստանում պրոլետարիատի դիկտատուրա։ Տավարիշեստվո հրատարակչություն Կնեբել, 1918
  • «Մահածացների հիշատակին։ Ավտոմիատպություն բնօրինակից»
  • Տասնյոթակաների հայացքներ (Արցիբուշևի 1917 թվականի քաղաքական դիմանկարներ) (Альбом / Предисл. О. А. Зимарина. - Москва : Изд-во ВЗПИ, 1991. - 77 с.ISBN 5-7045-0187-7)
  • Ռուսական հեղափոխության դիմանկարներ։ Յուրի Արցիբուշևի նկարները։ Ռուսաստանի Դաշնության պետական արխիվի հավաքածուից։ (М.: ООО "Кучково поле" 2017. 323 с. ISBN 978-5-9950-0827-9) (239 թերթ, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր ասամբլեայի Գերցենշտեյնի մարդասպանների 1909 թվականի դատավարության 2 նկարներից)
  • Արցիբուշև՝ կարճ հիշողությունների հեղինակ Բրուելում[11]

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 2007 թվական ՌԴՊԱ-ն «1917 թվականի Հեղափոխության առասպելներ» մեծ փաստագրական ցուցադրության ժամանակ ներկայացրեց Արցիբուշևի մի քանի գծանկարներ։
  • 2008 թվական Պետական պատմական թանգարան «ժողովրդավարության 12 ժամ 40 րոպե։ Սահմանադրական ժողովի 90-ամյակին նվիրված առաջին և միակ նիստը 1918 թվականի հունվարի 5-ին»։
  • 2017 թվականի հուլիսի 13-ից մինչև 2017 թվականի Օգոստոսի 20-ը Ռուսաստանի Դաշնության պետական արխիվի ցուցահանդես։ «Արցիբուշևի 1917 թվականի նկարները»։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Rodovid - Константин Дмитриевич Арцыбушев
  2. Вздорнов Г. И., Залесская З. Е., Лелекова О. В. Общество "Икона" в Париже: В 2 томах. - М.; Париж: Прогресс-Традиция, 2002: Т. 1. - С. 103.
  3. MyHeritage - БУРАКОВСКИЙ (АРЦЕБАШЕВА) [Burakowski (Artsebasheva)]
  4. Rodovid - Мария Александровна Бураковская (Арцыбушева) b. > 1870
  5. Писательницы России. (Материалы для биобиблиографического словаря). Составитель Ю. А. Горбунов
  6. "Vers le Succès"
  7. 7,0 7,1 com/people/Дмитрий-Арцыбушев/6000000016361141127 Дмитрий Константинович Арцыбушев(չաշխատող հղում)
  8. Неясно к относится ли к Петру Дмитриевиччу фраза из статьи "Лансере поймали время." // Домовой.: "Брат Константина Дмитриевича Арцыбушева попал в лагеря прямо с вокзала - вернулся из эмиграции защищать Родину во Вторую мировую по сталинскому призыву".
  9. Лансере Евгений Евгеньевич (1875-1946)
  10. Павел Павлинов. «Ну вот и война...». Евгений Евгеньевич Лансере. Творчество военных лет
  11. Ю. Арцыбушев. Из воспоминаний о M. A. Врубеле.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Արցիբուշև» հոդվածին։