Ագնետա Ֆելտսկուգ
Ագնետա Ֆելտսկուգ (շվեդ.՝ Agnetha Fältskog, ամբողջ անունը` Ագնետա Էսե Ֆելտսկուգ (Agnetha Åse Fältskog), ապրիլի 5, 1950[1][2], Յոնչյոպինգ, Շվեդիա[3]), շվեդ երգչուհի, երգահան և երաժշտական պրոդյուսեր, առավել հայտնի է որպես «ԱԲԲԱ» խմբի երգչուհի:
Ագնետա Ֆելտսկուգ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Agnetha Fältskog |
Ի ծնե անուն | շվեդ.՝ Agnetha Åse Fältskog |
Ծնվել է | ապրիլի 5, 1950[1][2] (70 տարեկան) Յոնչյոպինգ, Շվեդիա[3] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | schlager singer, դերասանուհի, ինքնակենսագիր, կոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր, Երաժիշտ, pop singer, disco singer և dansband singer |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Columbia Records |
Անդամակցություն | ABBA |
Ամուսին | Բյորն Ուլվեյս |
Կայք | agnetha.com |
Agnetha Fältskog Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ագնետա Ֆելտսկուգը ծնվել է շվեդական Յոնչյոպինգ քաղաքում, հանրախանութի մենեջերի ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա կրտսեր քույրը: Նրա հայրը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում երաժշտության և շոու բիզնեսի նկատմամբ:
15 տարեկանում Ագնետան դարձել է Բենգտ Էնգհարտսի նվագախմբի երգչուհին: 1967 թվականին նա գրել է «Jag var så kär» («I Was So in Love») երգը, որը Շվեդիայում դարձել էր հիթ: Այնուհետև դրան հաջորդել են այլ հիթեր և երաժշտական ալբոմներ, որոնց մեծամասնությունը ստեղծվել էին անձամբ Ագնետայի կողմից: Այն ժամանակ Ագնետան արդեն իսկ դարձել էր Շվեդիայի ամենահայտնի երգչուհիներից մեկը: Նա աշխատել է նաև Արևմտյան Բեռլինում` գերմանացի պրոդյուսեր և երգերի հեղինակ Դիտեր Ցիմերմանի հետ, գերմաներեն լեզվով թողարկել մի քանի սինգլ: Ըստ Ագնետայի, այդ երգերի հաջողությունը նրանցում հաճելի մեղեդի և հիշվող լինելու մեջ է: Նրա երգերից մի քանիսի հեղինակը Ստիգ Անդերսոնն էր, ով ավելի ուշ դարձավ «ԱԲԲԱ» խմբի մենեջերը:
Ապագա «ԱԲԲԱ» խմբի կազմում Ագնետան առաջին անգամ երգել է Գյոթեբորգի ռեստորաններից մեկում` 1970 թվականի նոյեմբերի 1-ին: 1972 թվականին Ագնետան ելույթ է ունեցել «Jesus Christ Superstar» մյուզիքլի շվեդական բեմականացման մեջ, հանդես գալով Մարիամ Մագդաղենացու դերով:
1975 թվականին, արդեն իսկ հանդիսանալով «ԱԲԲԱ» քառյակի անդամ, նա թողարկել է շվեդերեն «Elva kvinnor i ett hus» սոլո ալբոմը: «ԱԲԲԱ» քառյակի հրաժեշտի «The Day Before You Came» («Den Lidande Fågeln») հիթը ձայնագրվել է 1982 թվականի օգոստոսի 20-ին: Ըստ քառյակի աուդիոինժեներ Մայքլ Տրետովի հիշողությունների, Ագնետան այն կատարել է անջատված սարքավորումների առկայությամբ և առանց լուսավորության, իսկ բոլորի տրամադրությունն ընկած էր, մթնոլորտը ճնշող և արդեն իսկ պարզ էր, որ դա վերջն է[4]: Այնուամենայնիվ, մեկ ամիս անց, նկարահանվել է երգի տեսահոլովակը: 2012 թվականին, երգի 30-ամյակի կապակցությամբ, թողարկվել է տեսահոլովակի ռեմիքս տարբերակը, որտեղ ցուցադրվում են կադրեր` 62-ամյա Ագնետայի մասնակցությամբ:
2013 թվականին, իր հարցազրույցներից մեկում Ագնետան պատմել է, որ 1982 թվականին, քառյակի լուծարվելուց հետո նա երկար բուժվել է դեպրեսիայից, զբաղվել յոգայով[5]: 1980-ականներին նա թողարկել է մի քանի սոլո ալբոմներ, իսկ 1987 թվականին թողարկված ալբոմից հետո, նա երկար ժամանակով հեռացել է երաժշտական աշխարհից:
2004 թվականին Ագնետան թողարկել է «If I Thought You’d Ever Change Your Mind» սինգլը, իսկ մի քանի շաբաթ անց թողարկվեց նրա «My Colouring Book» ալբոմը, որը կազմված էր երգչուհու 1960-ականներին հնչած հիթերից: Ալբոմը հաջողություն գրանցեց եվրոպական մի շարք երկրներում և ջերմությամբ ընդունվեց երաժշտական քննադատների կողմից:
2007 թվականին նա ներկա էր Ստոկհոլմում «Mamma Mia!» մյուզիքլի ավարտական ցուցադրությունից հետո տեղի ունեցած արարողությանը: 2013 թվականին աշխատել է «А» ալբոմի վրա, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում: Այդ ալբոմում տեղ են գտել միայն նոր երգեր: Ալբոմի թողարկվելուց հետո BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ` «Ագնետա. ԱԲԲԱ և այլն...»: Լոնդոնում, նա հեռուստակամրջի միջոցով ելույթ է ունեցել երկրպագուների առջև` Ստոկհոլմում «ԱԲԲԱ»-ի թանգարանը բացվելու առիթով: Նա միակն էր քառյակից, ով անձամբ չէր կարողացել մասնակցել թանգարանի բացմանը[5]:
1996 թվականին Շվեդիայում լույս էր տեսել Ագնետայի «Som jag är» ինքնակենսագրությունը:
Անձնական կյանքըԽմբագրել
1971 թվականին Ագնետան ամուսնացել է Բյորն Ուլվեուսի հետ: Նրանց միջև ռոմանտիկ կապն ի հայտ էր եկել 1969 թվականին` շվեդական հեռուստատեսությունում նկարահանումների ժամանակ: Նրանք ունեն երկու երեխա` մեկ դուստր (ծնվ. 1973 թ.) և մեկ որդի (ծնվ. 1977 թ.):
Ագնետան և Բյորնը բաժանվել են 1978 թվականի վերջին և Ագնետան լքել է իրենց ընդհանուր տունը` ամանորյա գիշերը[5]: Այնուամենայնիվ նրանք որոշել էին, որ իրենց ընտանեկան կյանքի տհաճությունները չպետք է ազդեն քառյակում իրենց աշխատանքի վրա[6]: Հետագայում Ագնետան ամուսնացել է վիրաբույժ Թոմաս Սոնենֆելդի հետ:
Ներկայումս Ագնետան ապրում է այն 14 կղզիներից մեկում, որոնց վրա կառուցված է Ստոկհոլմը:
ՍկավառակագրությունԽմբագրել
- 1968 — Agnetha Fältskog (ալբոմ)
- 1969 — Agnetha Fältskog Vol.2
- 1970 — Som Jag Är
- 1971 — När En Vacker Tanke Blir En Sång
- 1973 — Agnetha Fältskog - Bästa
- 1975 — Elva Kvinnor I Ett Hus
- 1979 — Tio År Med Agnetha
- 1980 — Nu Tändas Tusen Juleljus — Agnetha&Linda
- 1983 — Wrap Your Arms Around Me
- 1985 — Eyes Of A Woman
- 1986 — Sjung Denna Sång
- 1987 — Kom Följ Med I Vår Karusell — Agnetha&Christian
- 1987 — I Stand Alone
- 1994 — Geh' Mit Gott (գերմաներեն)
- 1996 — My Love, My Life
- 1997 — My Love, My Life (ալբոմ)
- 1998 — That's Me: Greatest Hits
- 2004 — My Colouring Book
- 2004 — De Första Åren /Agnetha Fältskog 1967—1979
- 2008 — My Very Best /Agnetha Fältskog 2008
- 2013 — А (ալբոմ)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Nederlandse Top 40
- ↑ 2,0 2,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=faltskogase
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119519046 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ «Страдающая птица над шхерами»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է 2011-09-12
- ↑ 5,0 5,1 5,2 В Стокгольме открылся музей одной из самых популярных групп в мировой истории
- ↑ «Agneta Faltskog — Biography»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է 2013-03-18