Նինա Պերսոն (շվեդ.՝ Nina Persson, սեպտեմբերի 6, 1974(1974-09-06)[1], Էրեբրու), վոկալիստ շվեդական The Cardigans խմբում։

Նինա Պերսոն
Բնօրինակ անունշվեդ.՝ Nina Persson
Ծնվել էսեպտեմբերի 6, 1974(1974-09-06)[1] (49 տարեկան)
Էրեբրու
Երկիր Շվեդիա
Ժանրերռոք և փոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի
Գործիքներվոկալ, ստեղնաշարային գործիքներ և Շրթնահարմոն
ԼեյբլStockholm Records?, Minty Fresh?, Մերկուրի Ռեքորդս, Universal Music Group, Polydor Records, Reveal Records?, Nettwerk, Lojinx? և The End Records?
ԱնդամակցությունThe Cardigans? և A Camp?
ԱմուսինՆեյթան Լարսոն
Պարգևներ
Կայքlojinx.com/artists/nina-persson
 Nina Persson Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

2001 թվականին թողարկել է սոլո ալբոմ՝ A Camp ծրագրի շրջանակներում։ Ալբոմի պրոդյուսերը Մարկ Լինկուսն է ՝ հայտնի Sparklehorse բեմական անունով։ Ի աջակցություն ալբոմի՝ Նինան մեկնում է շրջագայության Եվրոպա, ինչպես նաև մասնակցում է ամառային մի շարք փառատոների։ «Om Gud Vill» ֆիլմում եղել է գլխավոր դերակատարներից մեկը, որը նկարահանվել է 2006 թվականին։ Երաժիշտներ Նիկլաս Փրիսկի և Նատան Լարսոնի հետ թողարկել է Colonia սկավառակը՝ A Camp ծրագրի շրջանակներում, որն այդ ժամանակ վերափոխվում է խմբի։ Ալբոմի թողարկումը տեղի ունեցավ 2009 թվականին։ A Camp խումբը, ալբոմին աջակցման համար, հյուրախաղերի է մեկնում Եվրոպա և ԱՄՆ։

2011 թվականի մարտի 11-ին տեղի է ունենում «Jag är min egen Dolly Parton» («Ինքն իրեն Դոլլի Պարտոն») վավերագրական ֆիլմի պրեմերիան՝ Նինա Պերսոնի մասնակցությամբ։ Պրոդյուսերը շվեդ Ինեսսա Նետելբլանդն էր։ Ֆիլմի գլխավոր դերակատարները հինգ հայտնի երգիչներ Սեսիլիա Նորդլունդ, Լոտա Վենգլեն, Գուդրուն Հաուկսդատիր, Հելլենա Յուսեֆսոն և Նինա Պերսոնն էին։ Ֆիլմը պայքարի, սիրո, հավատի մասին է։ Դոլլի Պարտոնի «Jag är min egen Dolly Parton» երգի հիման վրա ժամանակավորապես կազմավորվում է Dollykollot խումբը՝ վավերագրական ֆիլմի DVD-ի և երաժշտական ալբոմի աջակցության համար, և ֆիլմի գլխավոր հերոսները մի քանի համերգ են ունենում Սկանդինավյան երկրներում։

2012 թվականին The Cardigans խումբը միավորվում է, որ շրջագայության մեկնի Եվրոպա և Ասիա՝ նվիրված Gran Turismo ալբոմի թողարկմանը (1999 թվական)։ Այդ ժամանակ խումբը կրկին ստեղծագործական դադար է առնում, իսկ Նինա Պերսոնը աշխատում է սոլո նախագծերի վրա, ինչպես նաև համագործակցում իր ամուսնու՝ Նատան Լարսոնի և թուրք կոմպոզիտոր Էրդեմ Հելվաչիրօղլուի հետ։

Նինան մասնակցում է The Citizens Band թատերախմբի դեբյուտային ալբոմի ձայնագրման աշխատանքներին, որտեղ կատարում է «I Swung The Election» երգը։ Պարբերաբար աշխատում է The Citizens Band խմբի հետ՝ միանալով թատերախմբի բեմադրություններին։

Նինան նաև մասնակցում է Ջեյմս Իհայի «Look To The Sky» երկրորդ սոլո երգի ձայնագրմանը՝ կատարելով Make Believe и Till Next Tuesday ստեղծագործության բեք-վոկալը։

Անձնական կյանքը խմբագրել

Ամուսինը ամերիկացի հայտնի կոմպոզիտոր և երաժիշտ Նատան Լարսոնն է։ Պսակադրվել են 2001 թվականի հուլիսի 16ին։ 2010 թվականի սեպտեմբերի 30-ին ծնվում է նրանց առաջնեկը՝ Նիլսան (ամբողջական անունը՝ Nils Oskar Linkous Larson):

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Պերսոն» հոդվածին։