Սմոլանդ
Սմոլանդ (շվեդ.՝ Småland, շվեդերեն արտասանություն: [ˈsmoːland] ( )), պատմական նահանգ Շվեդիայի հարավում, Գյոթալանդ շրջանի արևելյան հատվածում։ Småland անվանումը բառացի նշանակում է «փոքր երկիր»[3]։
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մասն է | Շվեդիա | ||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||
Մտնում է | Յոնչյոպինգ[1], Կրունուբերգ[1], Կալմար[1], Էստերգյոտլանդ[1] և Հալանդ[1] | ||
Ամենաբարձր կետ | Tomtabacken? | ||
Հիմնական լեզու | շվեդերեն | ||
Բնակչություն (2009) | 720․358[2] | ||
Տարածք | 29,400 | ||
![]() | |||
Սահմանակցում է | Բլեքինգե, Սկոնե, Հալանդ, Վեստերյոտլանդ, Օստերյոտլանդ և Öland? | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0372 0433 0459 0470–0478 0480–0493 | ||
Աշխարհագրություն
խմբագրելՍմոլանդ նահանգը հարավում սահմանակցում է Բլեքինգե և Սկոնե, արևմուտքում՝ Հալանդ, Վեստերյոտլանդ, Օստերյոտլանդ նահանգների հետ, ինչպես նաև Էլանդ կղզու հետ։ Ելք ունի դեպի Բալթիկ ծով Շվեդիայի արևելյան առափնյայի մոտ։ Սմոլանդի տարածքի վրա են գտնվում Կալմար, Կրունուբերգ և Յոնչյոպինգ լենների մեծ մասը, ինչպես նաև Էստերգյոթլանդ և Հալանդ լենների ոչ մեծ մասը։
Նահանգի տարածքի մեծ մասը ծածկված է անտառներով, որոնք հիմնականում տարածված են հողագործության համար քիչ պետքական ավազոտ և քարքարոտ հողերի վրա։ Մշակված հողերը զբաղեցնում են տարածքի մոտ 14 %-ը, մարգագետինները՝ 7 %-ը, անտառները՝ 50 %-ը[4]։ 19-րդ դարի ընթացքում ցամաքեցվել են բազմաթիվ ճահիճներ և տորֆային հողեր։ Ամենաբարձր կետը Թոմտաբակենն է (377 մետր)։
Նահանգը հարուստ է լճերով։ Խոշորներից է Վեթեռն լիճը, որը Շվեդիայի երկրորդ խոշոր լիճն է, ինչպես նաև Բոլմեն և Օսնեն լճերը։
Նահանգի խոշոր քաղաքներից են Կալմարը, Վոկշյոն, Յոնչյոպինգը։
Պատմություն
խմբագրելՍմոլանդում է գտնվում Շվեդիայի հնագույն քաղաքներից մեկը՝ Կալմարը։ Միջին դարերում այն պետության երրորդ խոշոր քաղաքն էր և խոշոր առևտրային կենտրոն էր համարվում, մասնավորապես, հենց նրա միջով էր արտահանվում երկաթը, որը վերահսկվում էր Գերմանիայի առևտրականների կողմից։
Դեռևս վիկինգների ժամանակներում լճերով և ճահիճներով հարուստ Սմոլանդի տարածքում երկաթ էր արդյունահանվում։ Սակայն հանքարդյունաբերությունը ծագել է 15-րդ դարում, երբ ոչ մեծ Տաբերգ (Taberg) քաղաքում սկսեցին հանքաքար հալեցնել։ XVI-XVII դարերում երկաթի մշակումն իսկական բում է ապրել, երբ դարբինները սկսել են այլ երկրներից վերցված նոր մեթոդներ սովորել։ Բացի մետաղալարից սկսեցին արտադրել ասեղներ, շղթաներ, գործվածքների համար ճաղեր, անգլիական քորոցներ և մկան թակարդներ։
Տես նաև
խմբագրել- Շվեդիայի նահանգներ
- Շվեդիայի վարչական բաժանում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Folkmängd i landskapen den 31 december 2016 — Statistics Sweden.
- ↑ Statistics Sweden
- ↑ Encyclopaedia Britannica; Micropaedia Volume IX (1974) p. 278
- ↑ This figure is from Nordisk familjebok (see details and link below). A guess would be that meadows have decreased since.
Արտաքին հղումներ
խմբագրել- Visit Småland Արխիվացված 2003-02-16 Wayback Machine
Շվեդիայի նահանգներ | ||
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմոլանդ» հոդվածին։ |