Կոնցերտմայստեր
Կոնցերտմայստեր (գերմ. Konzertmeister)
- Նվագախմբի առաջին ջութակահարը, որը կատարում է ջութակի մենանվագը և, երբեմն, փորձերի ժամանակ փոխարինում դիրիժորին։ XVIII դ. գործիքային կապելլաներում կատարում էր դիրիժորի դեր։
- Նվագախմբի լարային խմբերից (ալտերի, թավջութակների, կոնտրաբասների) մեկի առաջին կատարողը։
- Դաշնակահար, որ համերգների ժամանակ նվագակցում է երգիչներին և օգնում դերերգը սերտելիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 585)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնցերտմայստեր» հոդվածին։ |