Յանոշ Բոյայի

Հունգարացի մաթեմատիկոս

Յանոշ Բոյայի (հունգ.՝ Bolyai János, դեկտեմբերի 15, 1802(1802-12-15)[1][2][3][…], Կլուժ-Նապոկա, Ռումինիա[4] - հունվարի 27, 1860(1860-01-27)[1][2][3][…], Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4]), հունգարացի մաթեմատիկոս, ոչ էվկլիդեսյան երկրաչափության (այժմ կոչվում է Լոբաչևսկու երկրաչափություն) հայտնաբերողներից մեկը։

Յանոշ Բոյայի
հունգ.՝ Bolyai János
Bolyai János (Márkos Ferenc festménye).jpg
Ծնվել էդեկտեմբերի 15, 1802(1802-12-15)[1][2][3][…]
Կլուժ-Նապոկա, Ռումինիա[4]
Մահացել էհունվարի 27, 1860(1860-01-27)[1][2][3][…] (57 տարեկան)
Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4]
բնական մահով
Բնակության վայր(եր)Տրանսիլվանիա
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս
Գործունեության ոլորտերկրաչափություն և Ոչ Էվկլիդեսյան երկրաչափություն
Ալմա մատերԹերեզային ռազմական ակադեմիա (սեպտեմբերի 6, 1822)[5]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1], տիբեթերեն և չինարեն
János Bolyai Վիքիպահեստում

Ռուսական աղբյուրներում նրա ազգանվան ուղղագրության շատ տարբերակներ կան՝ Բոլյահ, Բոհայի, Բոյայի, Բոյահ ինչպես նաև Բոլյե և Բոլե։

ԿենսագրությունԽմբագրել

Յանոշ Բոյային ծնվել է տրանսիլվանական Կոլոժվար քաղաքում։ Այսօր այն Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքն է։ Նախկինում քաղաքը պատկանել է Ավստրիական կայսրությանը։ Նրա հայրը հունգարացի հայտնի մաթեմատիկոս Ֆարկաշ Բոյային է, ով Գյոթինգենի համալսարանի շրջանավարտն է եղել։ Դեռ վաղ տարիքում նա որդուն սովորեցրել է մաթեմատիկական գիտելիքների հիմունքները։ Բոյայիները աղքատ, բայց հնագույն մադյար տոհմից էին։ XIV-XVIII դարերում նրանց է պատկանել Բոհյա ամրացված տոհմական դղյակը, որում և ծնվել է նրա հայրը՝ Ֆարկաշը[6]։

1822 թվականին Յանոշն ավարտել է Վիեննայի Ռազմա-ճարտարագիտական ​​քոլեջը՝ 4 տարվա ընթացքում անցնելով յոթնամյա դասընթացը։ Արդեն քոլեջում նա այնքան է տարվել Էվկլիդեսի հինգերորդ պոստուլատի (աքսիոմա, դրույթ) ուսումնասիրություններով, որ նրա հայրը անհանգստությամբ խորհուրդ է տվել Յանոշին.

  Դու պետք է հրաժարվես այս ամենից՝ որպես ամենասարսափելի այլասերում։ Դա կարող է խլել քեզանից քո ամբողջ ժամանակը, առողջությունը, բանականությունը, կյանքի բոլոր ուրախությունները։ Այն քեզ կարող է հասցնել անելանելի վիճակի, հնարավոր է կուլ տա այնպիսի հազարավոր տիտանների, ինչպիսին Նյուտոնն է։  


Յանոշը չլսեց հոր խորհուրդը։ Շուտով նա եկավ այն եզրակացության, որ հինգերորդ պոստուլատը անապացուցելի է և անկախ մյուսներից։ Սա նշանակում էր, որ այն փոխարինելով այլընտրանքով, հնարավոր էր կառուցել էվկլիդեսյանից տարբերվող նոր երկրաչափություն։ Մոտ 1820-1823 թվականներին Բոյայը ավարտել է տրակտատը, որում նկարագրվել է նոր երկրաչափությունը։ Հորը գրած նամակում նա կատակել է. «Ես ոչնչից ստեղծել եմ տարօրինակ նոր աշխարհ»։

1823 թվականին Բոյային ծառայել է բանակում՝ որպես ռազմա-ինժեներական զորքերի կրտսեր լեյտենանտ։ Նա բանակում ծառայել է 11 տարի, համարվել է գերազանց սպա և հիանալի պարող։ Նա խոսում էր 9 լեզուներով, ներառյալ չինարենը և տիբեթերենը։ Երբեք չի խմել և չի ծխել։

1832 թվականին Յանոշի հայրը հրատարակել է իր աշխատությունը, իսկ դրա հավելվածում՝ որդու աշխատանքը, որը մաթեմատիկայի պատմության մեջ մտել է Appendix (հավելված) անվան տակ։ Յանոշ Բոյայի աշխատության ամբողջական վերնագիրը` «Հավելված, որը պարունակում է տարածաչափության մասին գիտություն, միանգամայն ճշմարիտ, Էվկլիդեսի XI աքսիոմայի ճշմարտությունից կամ կեղծիքից անկախ (որը priori մասին երբեք չի կարող որոշել)»։

 
Բոյայի մտացածին դիմանկարը (արվեստի գործ՝ Աթթիլա Ժիգմոնդի կողմից)[7]

«Ապպենդիքսը», ինչպես նաև Լոբաչևսկու աշխատությունները, անհասկանալի և աննկատ են մնացել ժամանակակիցների կողմից։

Մեկ տարի առաջ (1831 թ.) Ֆարկաշ Բոյային «Հավելվածի» սրբագրական տպվածքն ուղարկել է իր վաղեմի ընկերոջը՝ այն ժամանակվա «մաթեմատիկոսների արքա» Կառլ Գաուսին։ Աշխատությունը կարդալուց հետո Գաուսը գրել է իր ընկերներից մեկին. «Այս երիտասարդ երկրաչափ Բոյային բարձրագույն դասի հանճար է»։ Ինչպես պարզվեց շատ ավելի ուշ, Գաուսն ինքը գաղտնի զարգացրել է ոչ էվկլիդյան երկրաչափությունը (1820-ականների սկզբից), բայց նա երբեք այս թեմայով որևէ բան չի հրապարակել։ Ֆարկաշին Գաուսը պատասխանել է. «Դա գնահատելը նման է ինքդ քեզ գնահատելուն։ Քանի-որ այս թեմայի շուրջ այնտեղ գրված ամեն ինչ համընկնում է վերջին 30-35 տարիների իմ սեփական մտորումների հետ»[8]։

Ցավալի լուրն այն մասին, որ իրեն գերազանցել են, խիստ զարմացրել է երիտասարդ Բոյային, ով նոր էր դարձել կապիտան։ Այս ամենից հետո նրա առողջությունը վատթարանում է, բնավորությունը փոխվում է, և նա շուտով անցնում է թոշակի (1833)։ Նա իր թոշակը ծառայությամբ ձեռք չի բերել, ապրել է հոր փողերով։ Նա փորձել է շարունակել իր մաթեմատիկական աշխատանքները, սկսել և շուտով հրաժարվել է մի քանի աշխատություններից, որոնք շատ հետաքրքիր են եղել իրենց գաղափարներով։

1834 թվականին Յանոշը քաղաքացիական ամուսնության մեջ է մտել Ռոզալիա Կիբեդի Օրբանի հետ (Rozália Kibédi Orbán): Նրանք ունեցել են երկու երեխա։

1848 թվականին Յանոշ Բոյային հայտնաբերել է Ն.Ի. Լոբաչևսկու աշխատանքը, ով դեռևս 1829 թվականին, Բոյայից 3 տարի շուտ, հրատարակել է գաղափարներով նման մի աշխատություն։ Բոյային սաստիկ զայրացել է։ Նա կասկածել է, որ իրենից գողացել են իր լավագույն գաղափարները, որ ոչ մի Լոբաչովսկի երբևէ գոյություն չի ունեցել, և այս ամենը խորամանկ Գաուսի հնարքներն են։ Միևնույն ժամանակ, նա հիացել է որոշակի թեորեմներ ապացուցելու հմտությամբ և սրամտությամբ։ Կյանքի վերջին տարիներին Բայային ծանր մտավոր անհամաձայնությունների մեջ էր։

1852 թվականին Բոյայը բաժանվել է Ռոզալիայից։ Նա սկսել է մի քանի նոր ուսումնասիրություններ, բայց ոչ մեկը չի ավարտել։ Նրա մահից հետո հայտնաբերվել են մաթեմատիկական անավարտ ձեռագրերի ավելի քան 20000 թերթ։ Այնուամենայնիվ, «Ապպենդրիքսը» մնացել է հեղինակի կյանքի ընթացքում հրատարակված միակ գործը։

Հիշողության հավերժացումԽմբագրել

Գիտնականի պատվին անվանակոչվել է.

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Александров В. А. Краткая биография Яноша Боляи // Математика в высшем образовании. — 2004. — № 2. — С. 85—88. — ISSN 1729-5440.
  • Математика XIX века. Том II: Геометрия. Теория аналитических функций / Под ред. Колмогорова А. Н., Юшкевича А. П.. — М.: Наука, 1981. — 270 с.
  • Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. Бойяи, Янош (англ.) — биография в архиве MacTutor.

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 507