Տիբեթերեն
Տիբեթերեն, տիբեթցիների լեզուն։ Պատկանում է չին-տիբեթական լեզվաընտանիքի տիբեթա-բիրմանական ճյուղին։ Խոսվում է ՉԺՀ-ում (Տիբեթական ինքնավար շրջանում և հարակից որոշ վայրերում), մասամբ՝ Հնդկաստանում, Նեպալում, Բութանում․ խոսողների թիվը՝ մոտ 4,5 միլիոն (1974)։ Հնչյունական համակարգում կա 16 ձայնավոր, 36 բաղաձայն։ Քերականական հորինվածքն անջատական է։
Տիբեթերեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | տիբեթական լեզուներ[1] և Central Tibetan? |
Երկրներ | Չինաստան[2], Նեպալ[3] և Հնդկաստան[4] |
Խոսողների քանակ | 1 200 000 մարդ (1990)[5] |
Գրերի համակարգ | Տիբեթական գիր և Tibetan Braille? |
IETF | bo |
ԳՕՍՏ 7.75–97 | тиб 680 |
ISO 639-1 | bo |
ISO 639-2 | bod և tib |
ISO 639-3 | bod |
Tibetan language Վիքիպահեստում |
Վանկը և ձևույթը համընկնում են։ Գոյականն ու դերանունն ունեն թվի կարգ, բայը՝ դեմքի, եղանակի, կերպի, ժամանակի կարգեր։ Բառակազմությունն իրացվում է մասնիկավորումով, բառաբարդումով և կրկնությամբ։ Գրավոր հնագույն աղբյուրները VII–10-րդ դարերից են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 311. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ ScriptSource - China
- ↑ ScriptSource - Nepal
- ↑ ScriptSource - India
- ↑ Ethnologue: Languages of the World / M. P. Lewis, G. F. Simons, C. D. Fennig — 18 — SIL International, 2015.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 694)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբեթերեն» հոդվածին։ |