Բացել գլխավոր ցանկը

Բոյայի մրցանակ (անգլ.՝ János Bolyai International Award for Mathematics), Հունգարիայի գիտությունների ակադեմիայի միջազգային մաթեմատիկական մրցանակը: Կրում է հունգարացի մաթեմատիկոս Յանոշ Բոյայի անունը: 2010 թվականի մրցանակի հանձնման արարողության ժամանակ ներկա էին Միջազգային մաթեմատիկական միության, Եվրոպական մաթեմատիկական հասարակության և Հունգարիայի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները:

Մրցանակը ստեղծվել է 1902 թվականին և պարգևատրվել է երկու անգամ՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմ, պատերազմը սկսելու պատճառով երրորդ պարգևատրումը 1915 թվականին տեղի չի ունեցել[1]: Մրցանակով պարգևատրվել են այն գիտնականները, որոնք առավելագույն ներդրում են ունեցել մաթեմատիկայի զարգացման բնագավառում վերջին 25 տարվա ընթացքում[2], և կազմել է 10 հազար կրոն:

Վերականգնվել է 1994 թվականին, պարգևատրումները անցկացվում են 2000 թվականից հինգ տարին մեկ անգամ: Մրցանակը շնորհվում է վերջին 15 տարիների ընթացքում մաթեմատիկայի բնագավառում լավագույն մենագրության համար[3] և ներառում է 25 հազար դոլար և բրոնզե մեդալ[3]:

Պարգևատրված գիտնականներԽմբագրել

Տարի Մրցանակի դափնեկիր Աշխատանքներ
1905 Անրի Պուանկարե Աշխատանքների համակցությամբ
1910 Դավիթ Հիլբերտ Աշխատանքների համակցությամբ
2000 Սախարոն Շելախ Cardinal Arithmetic մենագրությունը (1994) ISBN 978-0-1985-3785-4
2005 Միխայիլ Գրոմով Metric structures for Riemannian and non-Riemannian spaces մենագրությունը (1999, վերահրատարակումներ 2001, 2006) ISBN 978-0-8176-4583-0
2010 Յուրի Մանին Frobenius manifolds, quantum cohomology, and moduli spaces մենագրությունը (1999) ISBN 978-0-8218-1917-3
2015 Բարի Սայմոն Orthogonal polynomials on the unit circle. Part 1. Classical theory մենագրությունը (2005) ISBN 978-0-8218-3446-6

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել