Յանեզ Տրդինա (սլովեներեն՝ Janez Trdina, մայիսի 29, 1830(1830-05-29)[1], Mengeš, Սլովենիա - հուլիսի 14, 1905(1905-07-14)[1], Նովո Մեստո, Սլովենիա), սլովեն գրող և պատմաբան; Նշանավոր գրող Իվան Ցանկարը նրան բնորոշել է որպես «իր ժամանակների լավագույն ոճով ստեղծագործած սլովեն գրողի»[2]։ Իր գեղարվեստական երկերում Տրդինան մեծ սիրով ու վարպետորեն է պատկերել հայրենի երկրի Ստորին Կառնիոլա երկրամասն ու Գորյանցի լեռնաշղթան; Սլովենիայի և Խորվաթիայի միջև սահմանի հարավարևելյան մասում գտնվող լեռը, որ ամենաբարձրն է Գորյանցի լեռնաշղթայում, 1923 թվականին կոչվել է Տրդինայի անունով՝ (սլովեն.՝ Trdinov vrh, խորվ.՝ Sveta Gera):

Յանեզ Տրդինա
Ծնվել էմայիսի 29, 1830(1830-05-29)[1]
ԾննդավայրMengeš, Սլովենիա
Վախճանվել էհուլիսի 14, 1905(1905-07-14)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրՆովո Մեստո, Սլովենիա
ԳերեզմանLočna Cemetery
Գրական անունJanez Dermavov, Peripatetikar և Vinko Lozić
Մասնագիտությունպատմաբան, գրող, ազգագրագետ, բանաստեղծ և ուսուցիչ
Լեզուսլովեներեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
 Janez Trdina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յանեզը ծնվել է Մենգեշում, որ գտնվում էր այն ժամանակներում Ավստրո-Հունգարիայի կայսրության մաս հանդիսացած Կառնիոլայի դքսության հյուսիսային մասում։ Հաճախել է Լյուբլյանայի դպրոցը, այնուհետև Վիեննայում աշխարհագրություն, պատմություն և սլավոնական բանասիրություն է ուսումնասիրել, որից հետո ուսուցչություն է արել Խորվաթիայում՝ Վարաժդինում ու Ռիեկայում։ 1867 թվականին նրան ազատել են աշխատանքից՝ «սովորողների մտքերը ծայրահեղ ազատական գաղափարներով, արմատական քաղաքական տեսակետներով պղտորելու» պատճառաբանությամբ։ Տրդինան աշխատանքի է անցել Բրշլին գյուղում, որոշ ժամանակ անց՝ մերձակա Նովո Մեստո քաղաքում[3]։

Ստեղծագործությունների մասին խմբագրել

Տրդինան շատ է ճամփորդել Ստորին Կառնիոլայում, մոտիկից ծանոթացել և խորությամբ ուսումնասիրել է բնակիչների կյանքը, կենցաղը, սովորությունները, տարազը, երգերն ու տաղերը, միով բանիվ՝ ազգագրությունն ու բանահյուսությունը, և նշումներ, ընդարձակ գրառումներ է կատարել իր նոթատետրերում։ Դրանք լեփ-լեցուն էին նաև ժողովրդական ասացվածքներով, առածներով, անեկդոտներով, հեքիաթներով... Տրդինան մշակել է կուտակած նյութերը ռեալիստական, հաճախ էլ՝ նատուրալիստական ոգով՝ մերժելով գյուղական կյանքի ռոմանտիկական, հովվերգական տեսանկյունից դիտարկումն ու պատկերումը։ Իր այդ մշակումները նա հրատարակել է 1882 թվականին մի ժողովածուում, որ վերնագրել է Bajke in povesti o Gorjancih (Գորյանցի սարերի հեքիաթներն ու պատմությունները)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Janez Trdina». City Municipality of Novo Mesto. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Helga Glušič, Sto Slovenskih Pripovednikov (Ljubljana: Prešernova družba, 1996) 961-6186-21-3
  4. Slovene Post Office site on the occasion of issuing a stamp of Trdina in 2005
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանեզ Տրդինա» հոդվածին։