Սլավոններ (ռուսերեն՝ Славя́не, սերբերեն՝ Словени, ուկրաիներեն՝ слов'яни, չեխերեն՝ Slované), էթնոլեզվական խումբ, ուր այսօր ապրում են Միջին և Արևելյան Եվրոպայում և ավելի հեռու՝ մինչև Ռուսաստանի Հեռավոր Արևելք։ Սլավոնական փոքրամասնություններ կա նաև Արևմտյան Եվրոպայում, Ամերիկայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։

Սլավոնացիների տարածումը Եվրոպայում      արևմտյան սլավոններ      արևելյան սլավոններ      հարավային սլավոններ

Ընդհանուր քանակը՝ 300—350 միլիոն մարդ է, որից գրեթե կեսը ռուսներ են (137 մլն)։ Առանձնացվում են արևմտյան սլավոններ (լեհեր, չեխեր, սլովակներ, քաշուբներ և լուժիչաններր), հարավային սլավոններ (բուլղարներ, սերբեր, խորվաթներ, մակեդոնացիներ, սլովենցիներ, բոսնիացիներ, չեռնոգորցիներ) և արևելյան սլավոններ (ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ

Սլավոններ, լեզվական ազգակցությամբ (տես՝ Սլավոնական լեզուներ) և ծագման, ընդհանրությամբ միավորված ժողույուրդների խոշորագույն խումբ Եվրոպայում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 277 միլիոն (1978 թվական։ Բաժանվում են արևելյան (ռուսներ՝ 138, 6 մլն, ուկրաինացիներ՝ 44 մլն, բելոռուսներ՝ 9, 7 մլն), արևմտյան (լեհեր՝ 39, 1 մլն, չեխեր՝ 10․4 մլն, սլովակներ՝ 5, 3 մլն, լուժիկներ՝ 0, 1 մլն, կաշուբներ) և հարավային (բուլղարներ՝ 8․4 մլն, սերբեր՝ 9, 55 մլն, Խորվաթներ՝ 5․4 մլն, սլովեններ՝ 2, 1 մլն, հարավսլավացի մակեդոնացիներ՝ 1, 6 մլն, բոսնիացիներ՝ 2․05 մլն, չեռնոգորցիներ՝ 0, 58 մլն) սլավոնների։ Հին սլավոնների պատմության աղբյուրներ են հնագիտական և լեզվաբան տվյալները, հունա-հռոմեական պատմիչների (Պլինիոս Ավագ, Տակիտոս, Պտղոմեոս, Յորդանոս, Պրոկոպիոս Կեսարացի և ուրիշներ) տեղեկությունները, վաղ միջնադարյան տարեգրությունները, ժամանակագրությունները։ Հնում վենեդներ անվանմամբ հայտնի սլավոնների մասին վաղ պատմական տվյալները վերաբերում են I-II դարերին։ Ըստ լեզվաբանության տվյալների՝ հին սլավոնները տարածված են եղել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Մ․ թ․ ա․ II-I հազարամյակներում Հյուսիսային Մերձսևծովյան շրջաններից մինչև Կենտրոնական Հյուսիս և Արևելյան Եվրոպա ընկած տարածքում բնակվել են սլավոնների անասնապահ և երկրագործ նախնիները՝ տշինեցկյան, լուժիկյան, պոմորյան և այլ հնագիտական մշակույթների կրողները։ II-IV դարերում գերմանական ցեղերի (գոթեր, գեպիդներ) հարավ շարժվելու հետևանքով խախտվել է սլավոնների բնակեցրած տարածքի ամբողջականությունը, որն Էլ, հավանաբար, կարևոր նշանակություն է ունեցել սլավոնների արևելյան և արևմտյան հատվածների բաժանման համար։ V դարի վերջին, հոների տերության անկումից հետո, սլավոնները սկսել են տեղաշարժվել դեպի հարավ Դանուբի և հյուսիս-արևմտյան մերձսևծովյան շրջանները) և ներխուժել Բյուզանդական կայսրության բալկանյան տիրույթները։ VIII-XII դարերում պոլաբյան և պոմորյան սլավոնները ենթարկվել են գերմանացի ֆեոդալներին, սլովակներին տիրել են հունգար ֆեոդալները։ Առաջին վաղ ֆեոդալական պետությունները հարավային սլավոնների մոտ (Բուլղարիա, այնուհետև՝ Սերբիա) ձևավորվել են VII-XI դարերում․, արևելյան սլավոնների մոտ (Հին Ռուսաստանի պետություն)՝ IX դարում, արևմտյան սլավոնների մոտ (Սեծ Մորավական տերություն, այնուհետև՝ Չեխիա, Լեհաստան)՝ IX-X դարերում․։ IX-X դարերում սլավոններն ընդունել են քրիստոնեություն։ XIII դարում սլավոնների մեծ մասը ենթարկվել են մոնղոլական արշավանքներին։ XIII-XV դարերում սլավոնները մերձբալթյան ժողովուրդների հետ ծանր պայքար են մղել գերմանական ֆեոդալների դեմ։ XIV-XX դարերի սկիզբը նրանք պայքարել են թուրք, զավթիչների դեմ։ 1654 թվականին Ուկրաինան, իսկ XVIII դարի վերջին՝ արևելքի մեծ մասը վերամիավորվել են Ռուսաստանին։ XVIII դ․ բաժանումների հետևանքով անկախությունը կորցրին լեհերը։ XVIII-XIX դարերում ռուս-թուրքական պատերազմների հետևանքով իրենց անկախությունը վերականգնեցին Չեռնոգորիան, Սերբիան, Բուլղարիան։ Կապիտալիզմի զարգացման պայմաններում XIX դ․ ձևավորվեցին սլավոն․ բուրժ․ ազգերը։ Ուժեղացավ սլավոն, ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Թուրքիայի դեմ։ 1917 թվականի Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ ազգային պետականություն ձեռք բերեցին ուկրաինացիներն ու բելոռուսները, որոնք հասարակական-տնտեսական նոր վերափոխումների հետևանքով ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգեր։ Ալավոնական ժողովուրդների միասնականությունն առավել ամրապնդվեց ու ակներև դրսևորվեց ֆաշիզմի դեմ պայքարում, 1939-1945 թվականներին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1939 թվականին և ետպատերազմյան առաջին տարիներին վերամիավորվեցին ուկրաինական և բելոռուսական բոլոր հողերը, ինչպես նաև վերականգնվեց լեհերի ու չեխերի Էթնիկական բուն տարածքը։ Քաղաքական և հասարակական-տնտեսական վերափոխումների հետևանքով Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում առաջացան սոցիալիստական սլավոնական պետություններ, ձևավորվեցին սոցիալիստական սլավոնական ազգեր (լեհեր, չեխեր, սլովակներ, խորվաթներ, բուլղարներ և այլն)։

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։