Մոռացված հիվանդություններ

Մոռացված հիվանդություններ խմբագրել

Մոռացված հիվանդություններ (անգլ.՝ neglected diseases, բառացի՝ «անտեսված հիվանդություններ»), արևադարձային վարակիչ և մակաբուծային հիվանդությունների խումբ, որոնք սպառնում են հիմնականում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առավել հետամնաց շրջանների ամենաաղքատ և մարգինալացված հատվածների բնակչությանը։

Պատմական ակնարկ խմբագրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական ցուցակն ընդգրկում է ավելի քան տասնյոթ հիվանդություն, որոնցից առնվազն յոթը առաջանում է մակաբույծ որդերից, երեքը՝ նախակենդանիների մակաբույծներից, երեքն էլ՝ մանրէներից։ Սրանք հիվանդությունների ամենաբարձր մակարդակ են ներկայացնում[1]։ Կան ևս քսան հիվանդություններ, որոնք նույնպես համարվում են անտեսված և պայմանավորված են սնկերով, վիրուսներով և էկտոպարազիտներով[2]։

Երկու ցուցակներից յոթ հիվանդություն բնութագրվում է նրանով, որ դրանց կանխարգելման և բուժման մեթոդները հայտնի են, բայց մատչելի չեն ամենաաղքատ երկրների բնակչության համար, որտեղ դրանք առավել տարածված են[3]։ Այսօր աշխարհում անտեսված հիվանդություններով տառապում են ավելի քան մեկ միլիարդ մարդ։ Այդ հիվանդությունները տարեկան մոտ կես միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում[4]։ Անտեսված հիվանդությունները հակադրվում են «երեք մեծ մարդասպաններին»՝ ՁԻԱՀ-ին, տուբերկուլյոզին և մալարիային, որոնք մշտապես գտնվում են համաշխարհային հասարակության ուշադրություն կենտրոնում, և դրա դեմ տարվող պայքարի դիմաց զգալի ֆինանսավորում են պահանջում։

 

Հիվանդությունների ցուցակ խմբագրել

Անտեսված հիվանդությունների պատճառը տարբեր խմբերի պատկանող հարուցիչներն են, որոնք ԱՀԿ հիմնական ցուցակում ներկայացնում են կիսաթավ տառերով, այլ հիվանդությունների անվանումները ներկայացվա են PLoS ցուցակից։

Հելմինթների ներխուժում խմբագրել

Ասկարիդոզ - (Ascaridosis)

Տրիխոցեֆալոզ - (Trichuris trichiura)

Անկիլոստոմիդոզ - (Ancylostoma duodenale)

• Ստրոնգիլոզ - (Strongyloidosis)

Տոքսոկարոզ - (Toxocariasis)

Ֆիլյարիատոզ - (Filariatoses)

Օնխոցերկոզ - (Onchocerca volvulus)

Դրակունկուլոզ - (Dracunculus medinensis)

Շիստոսոմոզ -(Schistosomatidae)

Տրեմատոդոզ - (Sarcopsyllosis, TungiasisTrematodoses), Սննդով փոխանցվող տրեմատոդոզին

• Տենիոզ - (Taeniosis)

Ցիստիցերկոզ - (Cysticercosis)

• Էնտերոբիոզ - (Enterobiosis)

էխինոկոկոզ - (Echinococcosis)

Պրոտոզոիդների ներխուժում խմբագրել

 Լեյշմանիոզ - (Leishmaniasis)

Շագասի հիվանդություն - (Trypanosoma cruzi)

Տրիպանոսոմոզ - (Trypanosoma brucei)

Ամեոբիազ - (Entamoeba histolytica)

Լյամբլիոզ - (Diplomonadida)

Բալանտիդիազ - (Balantidium coli)

Տոքսոպլազմոզ - (Toxoplasma gondii)

Բակտերիալ վարակներ խմբագրել

• Բարտոնելլոզ - (Bartonella bacilliformis)

Տուբերկուլոզ - (Mycobacterium tuberculosis)

Բուրուլի խոց - (Mycobacterium ulcerans)

Բորոտություն - (Mycobacterium leprae)

Լեպտոսպիրոզ - (Leptospira)

Բծավոր տիֆ - (Typhus recurrens)

Սուր ռևմատիկ տենդ - (Acute rheumatic fever)

Տրախոմա - (Chlamydia trachomatis)

 

Վիրուսային վարակներ խմբագրել

• Դենգեի տենդ - (Flaviviridae- Flavivirus)

Դեղին տենդ - (Yellow fever)

• Ճապոնական էնցեֆալիտ - (Encephalitis)

Կատաղություն - (Rabies)

Հեմոռագիկ տենդ - (Viral haemorrhagic fevers, CDC, Viral Hemorrhagic Fevers)

Սնկային ինֆեկցիաներ խմբագրել

• Միցետոմա - (Maduro foot)

• Կոկցիդիոմիկոզ - (Coccidimikoz)

Կանդիդոզ - (Candida albicans)

Էկտոպարազիտոզներ խմբագրել

Քոս-(Sarcoptes scabiei)

• Միազ-(Myasis)

• Սարկոպսիլոզ-(Sarcopsyllosis, Tungiasis)

Պատկերասրահ խմբագրել

Ինֆեկցիաներ ու վարակներ առաջ բերող պարազիտներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Diseases covered by NTD Department». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  2. PLoS Neglected Tropical Diseases — научный журнал проекта PLoS, посвященный забытым болезням; материалы доступны по свободной лицензии
  3. Hotez P.J. et al. Rescuing the bottom billion through control of neglected tropical diseases(անգլ.) // The Lancet : journal. — Elsevier, 2009. — Т. 373. — № 9674. — С. 1570—1575. — doi:10.1016/S0140-6736(09)60233-6
  4. Reddy M. et al. Oral drug therapy for multiple neglected tropical diseases: a systematic review(անգլ.) // JAMA : journal. — 2007. — Т. 298. — № 16. — С. 1911—1924. — doi:10.1001/jama.298.16.1911

Արտաքին հղումներ խմբագրել