Տրիխոցեֆալոզ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություն (նեմատոդոզների խմբի)։ Մարդու Տրիխոցեֆալոզի հարուցիչը մազագլուխն է։ Հիվանդությունը տարածված է հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Հասուն մազագլուխներն ապրում են հաստ աղիքում։ Մակաբույծի ձվիկներն արտազատվում են կղանքի հետ (օրական 1000-3500 ձվիկ), հասունանում հողում։ Մարդը վարակվում է սննդի հետ դրանք կուլ տալիս։ Մարդու աղիքներում ձվիկների զարգացումը տևում է 30-40 օր։ Տրիխոցեֆալոզի հիմնական ախտանշաններն են․ որովայնի ցավեր, փորկապություն կամ լուծ, սրտխառնոց, փսխումներ, գլխացավ, գլխապտույտ, աջ ենթակողային շրջանի ցավեր և սակավարյունություն։ Կանխարգելումը՝ անձնական հիգիենայի կանոնների պահպանում, բնակավայրերի բարեկարգում։ Բուժումը՝ դիֆեզիլ, նավթամոն, թթվածին։ Կենդանիների Տրիխոցեֆալոզը որոճողների, ամենակերների, մսակերների և այլ կաթնասունների հիվանդություն է։ Հարուցիչները կենդանիների հաստ աղիքում մակաբուծվող Trichocephalus սեռի կլոր որդերն (նեմատոդներ) են։ Տրիխոցեֆալներով ինտենսիվ վարակվածության դեպքում փոփոխվում են շատ օրգանների և հյուսվածքների կառուցվածքն ու ֆունկցիան։ Տրիխոցեֆալոզ ախտորոշում են կղանքում տրիխոցեֆալների ձվեր կամ սատկած կենդանիների աղիքներում մակաբույծներ հայտ նաբերելով։ Բուժումը՝ ճիճվամուղ պատրաստուկներ (բուբուլինը՝ խոզերի, պրոմինտիկը՝ ոչխարների համար և այլն)։ Կանխարգելումը՝ անասնաբուժ-սանիտարական ընդհանուր միջոցառումներ։

Տրիխոցեֆալոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառT. trichiura
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավ, լուծ, Հիպոքրոմային անեմիա, eosinophilia? և մարմնի քաշի կորուստ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Trichuris trichiura Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։