Տրախոմա (հուն. храхсоца, < xpaxvc, անհարթ), եգիպտական օֆթալմիա, աչքի լորձաթաղանթի քրոնիկա կան վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է աչքի շաղկապենու բորբոքային հաստացմամբ և սպիական հյուսվածքի առաջացմամբ։ Հարուցիչը պատկանում է ատիպիկ վիրուսների (խլամիդիաներ) խմբին, որը գրավում է միջանկյալ տեղ տիպիկ վիրուսների և ռիկետսիաների միջև։ Հիվանդությունը հիվանդ աչքից առողջին է փոխանցվում արտաթորանք ներով (թարախ, լորձ, արցունք)՝ կեղտոտված ձեռքերի, թաշկինակի, երեսսրբիչի և այլ առարկաների, ինչպես նաև ճանճերի միջոցով։ Տրախոմաի գաղտնի շրջանը 7-14 օր է։ Մովորաբար ախտահարվում է աչքը։ Տրախոմա ընթանում է կլինիկական 4 շրջաններով, որոնք տևում են մի քանի ամսից մինչև տասնյակ տարիներ։ Տրախոմաի շրջանին բնորոշ է լորձաթաղանթի ինֆիլտրացիան, պտկիկավոր գերաճը և ֆոլիկուլների առաջացումը։ երկրորդ շրջանում (հիվանդության բուռն շրջան) վերոհիշյալ ախտանշաններն ավելի են զարգանում, հասունացած ֆոլիկուլներն սկսում են քայքայվել, դրանց տեղում հայտնվում են սպիներ։ Կոպաճառների ուժեղ ինֆիլտրացիայի պատճառով կոպերը հաստանում են, ծանրանում, կախվում են և դեմքին տալիս քնկոտ արտահայտություն։ երրորդ շրջանում գերակշռում են սպիացման պրոցեսները, որոնց հետ կապված առաջանում են մի շարք բարդություններ․ կոպեզրերի ներշրջում (էնտրոպիոն), թարթիչների անկանոն աճ (տրիխիազ), կոպերի և ակնագնդի լորձաթաղանթի կպումներ, արցունքագեղձերի ծորանների սպիացումներ, աչքերի առաջային հատվածի չորացում, արցունքա պարկի բորբոքումներ և այլն։ չորրորդ շրջանում հիվանդության յուրահատուկ ախտանշաններից մնում են միայն սպիներն ու բարդությունները։ Այս շրջանում հիվանդն արդեն վարակիչ չէ շրջապատի համար, բայց 6 ամիս պետք է գտնվի հսկողության տակ։ առաջին, երկրորդ և երրորդ շրջաններում Տրախոմա կարող է տարածվել նաև աչքի եղջերաթաղանթի վրա; Եղջերաթաղանթի ընդգրկումը պրոցեսի մեջ բավականին ծանրացնում է հիվանդի վիճակը, քանի որ եղջերաթաղանթը կարող է խոցոտվել, բարդանալ երկ րորդային ինֆեկցիայով, իսկ առողջացումից հետո ամենաբարենպաստ դեպքում եղջերաթաղանթը պղտորվում է, դառ նում անհարթ, որից հիվանդի տեսողու թյունն զգալի նվազում է։ Բուժումը․ սուլֆանիլամիդներ, տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներ, ֆերմենտներ (լիդազ), բարդությունների դեպքում՝ վիրաբուժա կան միջամտություն։ Կանխարգելումը հիվանդների վաղ հայտնաբերում, կանոնավոր բուժում, սանլուսավորչական միջոցառումներ բնակչության շրջանում։ Տրախոմա տարածված է աշխարհի շատ երկրներում (հիմնականում Ասիայում և ԱֆրիկայումԽՍՀՄ-ում, որպես մասսայական հիվանդություն, վերացվել է։ Ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Տրախոմա-ով հի վանդների թիվը կազմում է մոտ 400 մլն, Տրախոմաից կուրացածներինը՝ 80 մլն։ 1947-ին ՀԽՍՀ առողջապահության մի նիստրությանը կից կազմակերպվեց աչ քի հիվանդությունների կենտրոն, որին ակտիվ օգնություն էր ցույց տալիս աչքի հիվանդությունների կլինիկան։ 1960-ական թվականներին ՀԽՍՀ-ում Տրախոմա վերացավ։ Այդ գործին նպաստեցին Հ․ Ցիցիկյանի, Բ․ Մելիք-Մուսյանի, Ե․ Մեսրոպյանի, Ե․ Բլավացկայայի աշխատանքները։

Տրախոմա
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառC. trachomatis?
Բուժաքննությունֆիզիկալ զննում, մանրէաբանական կուլտուրա, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և ակնաբույժ
ՀՄԴ-9076
Բուժումհակաբիոտիկ և surgical procedure?
 Trachoma Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրախոմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։