Շագասի հիվանդություն

մարդու հիվանդություն

Շագասի հիվանդություն կամ Ամերիկյան տրիպանոսոմոզ, Trypanosoma cruzi նախակենդանիների միջոցով հարուցվող հիվանդություն[1]։ Սովորաբար փոխանցվում է միջատների, հատկապես տրիատոմային փայտոջիլների միջոցով[1]։ Ախտանշանները փոխվում են հիվանդության ընթացքին զուգահեռ և սկզբնական շրջանում դրանք սովորաբար բացակայում են, կամ էլ թույլ են արտահայտվում։ Վաղ նշաններն են տենդ, ավշային հանգույցների մեծացում, գլխապտույտ և կծած հատվածի կարմրություն[1]։ 8-12 շաբաթ անց սկսվում է հիվանդության քրոնիկ փուլը և 60-70 % դեպքերում ախտանշաններն այլևս չեն կրկնվում[2][3]։ 30-40 % դեպքերում 10-30 տարվա ընթացքում տեղի է ունենում հիվանդության զարգացում[3]։ Նկատվում է սրտի փորոքների լայնացում, որը 20-30 % դեպքերում բերում է սրտային անբավարարության։ Հիվանդների 10 % մոտ նկատվում է կերակրափողի լայնացում և հաստ աղու մեծացում[1]։

Շագասի հիվանդություն
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառT. cruzi?
Փոխանցման ձևinsect borne transmission?
Հիվանդության ախտանշաններchagoma?, Romana's sign?, կարդիոմիոպաթիա, Սրտամկանի բորբոքում, լյարդի մեծացում, սպլենոմեգալիա և megacolon?
Բուժաքննությունֆիզիկալ զննում և Լուսային մանրադիտակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և պարատիզոլոգիա
Անվանվել էԿարլուս Շագաս
 Chagas disease Վիքիպահեստում

Սովորաբար T. cruzi -ով մարդիկ վարակվում են արյունածուծ տրիատոմային փայտոջիլների միջոցով[4]։ Այս միջատները տարբեր երկրներում ունեն տարբեր անվանումներ․ vinchuca՝ Արգենտինայում, Բոլիվիայում, Չիլիում և Պարագվայում, barbeiro (վարսավիր)՝ Բրազիլիայում, pito՝ Կոլումբիայում, chinche՝ Կենտրոնական Ամերիկայում, chipo՝ Վենեսուելայում։ Հիվանդությունը կարող է փոխանցվել նաև արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման ժամանակ, սննդի միջոցով և մորից՝ պտղին[1]։ Հիվանդության սկզբնական շրջաններում ախտորոշումը իրականացվում է մանրադիտակով արյան մեջ մակաբույծի հայտնաբերմամբ[3]։ Հիվանդության քրոնիկ փուլում ախտորոշումը իրականացվում է արյան մեջ T. cruzi նկատմամբ հակամարմինների որոշմամբ[3]։

Հիվանդությունը սկզբնական փուլում բուժվում է բենզնիդազոլով և նիֆուրտիմոքսով[1]։ Այս դեղամիջոցների արդյունավետությունը նվազում է վարակման տևողության երկարացման հետ։ Քրոնիկ փուլում դեղամիջոցները նվազեցնում կամ կանխում են վերջնական փուլի ախտանշանները։ Հիվանդների կեսի մոտ բենզնիդազոլը և նիֆուրտիմոքսը առաջացնում են ժամանակավոր կողմնակի երևույթներ, օրինակ՝ մաշկի ախտահարում, նեյրոտոքսիկ երևույթներ և մարսողական համակարգի օրգանների բորբոքումներ[2][5][6]։

Որոշ գնահատականներով Շագասի հիվանդությամբ տառապում է 7-8 միլիոն մարդ, հիմնականում՝ Մեքսիկայում, Կենտրոնական Ամերիկայում և Հարավային Ամերիկայում[1]։ 2006 թվականի տվյալներով հիվանդության պատճառով տարեկան գրանցվում է 12 500 մահ[2]։ Վարակվածների մեծ մասը սոցիալական անապահով խավի ներկայացուցիչներ են և նրանց մեծ մասը տեղյակ չէ իր վարակակիր լինելու մասին[7]։ Մեծաբասշտաբ միգրացիայի պատճառով Շագասի հիվանդության տարածքը մեծացել է և ներկայումս ընդգրկում է ԱՄՆ և բազմաթիվ եվրոպականան երկրներ[1]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Կարլուս Շագասի կողմից 1909 թվականին և այդ պատճառով էլ անվանվել է նրա պատվին։ Այս հիվանդությամբ հիվանդանում են նաև մոտ 150 տեսակի կենդանիներ[2]։

Հարուցիչ խմբագրել

Տրիպանոսոմները տրիպանոսոմատիդների ենթակարգի միաբջիջ մակաբույծ նախակենդանիներ են, որոնք հանդիպում են հասարակածային և մերձհասարակածային գոտիներում, ընդ որում հարավամերիկյան Trypanosoma cruzi -ն հանդիսանում է Շագասի հիվանդության հարուցիչը, իսկ աֆրիկյան ենթատեսակը՝ քնախտի հարուցիչը [8]։

Trypanosoma cruzi -ն մտրակավորների դասին է պատկանում և ունի 15—20 մկմ երկարություն։ Այն ողնաշարավորների ներբջջային մակաբույծ է և զարգացման ցիկլը կազմված է մի քանի կենսափուլերից։ Ասպես, թափանցելով տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջների մեջ այն վերածվում է ամեստիգոտի, որը ունի ձվաձև կառուցվածք և զուրկ է մտրակներից։ Բազմացումը ներբջջային է, ընթանում է մոտ 2 մկմ չափ ունեցող պրոմաստիգոտների առաջացմամբ։ Վերջիններիս մոտ մտրակները տեղակայված են բջջի սկզբնամասում։ Հաջորդիվ տեղի է ունենում S-աձև տրիպոմաստիգոտների առաջացում, որոնց մոտ մտրակները տեղակայված են բջջի վերջնամասում։ Տրիպոմաստիգոտները անցնում են արյան հուն և կարող են տարածվել տիրոջ օրգանիզմում[9][10]։

Համաճարակաբանություն խմբագրել

 
Շագասի հիվանդության տարածման շրջան
 
Տրիատոմային փայտոջիլ

Շագասի հիվանդության տարածման շրջանը ընդգրկում է Լատինական Ամերիկայի զգալի հատվածը, սկսած Մեքսիկայից մինչև Արգենտինա և Չիլի։ Մեքսիկայի Առողջապահության նախարարության տվյալներով 1,8 մլն մեքսիկացի վարակված է այս հիվանդությամբ։

Շագասի հիվանդությունը պատկանում է տրանսմիսիոն զոոանթրոպոզ հիվանդությունների դասին։ Հիվանդության փոխանցող են համարվում տրիատոմային փայտոջիլները, հատկապես՝ Triatoma infestans[en] և Triatoma infestans[en][11][12]։ Տրիատոմային փայտոջիլները հիմնականում կծում են քնած մարդկանց՝ շրթունքների լորձաթաղանթի, կոպերի և դեմքի այլ հատվածների շրջաններում։ Այս պատճառով փայտոջիլները ստացել են «համբույրային ոջիլներ» անվանումը։ Փայտոջիլի վարակումը տեղի է ունենում առաջին արյունածծման ժամանակ և տրիպանոսոմները նրանց օրգանիզմում պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում (մոտ երկու տարի) [13]։

Հիվանդին կծելուց հետո փայտոջիլը Շագասի հիվանդությունը կարող է փոխանցել մեկ-երկու շաբաթ անց։ Տրիպանոսոմները մարդու օրգանիզմ են թափանցում փայտոջիլների արտաթորանքների միջոցով․ մարդը բնազդաբար քորում է փայտոջիլների կծած տեղը և առաջացած միկրովնասվածքների միջոցով հարուցիչները թափանցում են մարդու օրգանիզմ[14]։.

Հարուցիչների կոտակման աղբյուր հանդիսանում է ոչ միայն մարդը, այլ նաև որոշ ընտանի կենդանիներ՝ շները, կատուները, ճագարները, խոզերը, ինչպես նաև կապիկները,կրծողները և այլն[13]։

Հիվանդությունը վտանգավոր է ամբողջ տարվա ընթացքում և բոլոր տարիքների համար, բայց հատկապես այն վտանգավոր է երեխաների համար։ Մեծահասակների մոտ այն հաճախ ընթանում առանց նշանների։ Հազվադեպ հանդիպում են համաճարակներ։

Ախտաբանություն խմբագրել

 
Շագասի հիվանդությամբ հիվանդի սրտամկանի ախտահարում

Շագասի հիվանդության ախտաբանական երևույթների հիմքում ընկած են տոքսիկո-ալերգիկ ռեակցիաները։ Աղեստամոքսային համակարգի նյարդային և մկանային բաժնի տոքսինով ախտահարման հետևանքով կարող է դիտվել նրա այս կամ այն հատվածի լայնացում (մեգաէզոֆագուս,մեգադուոդենում,մեգասիգմա,մեգակոլոն)[15]։ Տեղի են ունենում բորբոքային-դիստրոֆիկ երևույթներ սրտամկանում և կմախքային մկաններում։ Գլխուղեղում և ողնուղեղում դիտվում են արյունազեղումներ։ Մակերիկամներում դիտվում են բորբոքային երևույթներ, լյարդում՝ հեպատոցիտների ճարպային դեգեներացիաներ։ Տրիպանոսոմներով ախտահարված բջիջների շրջակայքում նկատվում են լեյկոցիտներով ինֆիլտրատներ[16]։

Ախտորոշում խմբագրել

Ախտորոշումը հիմնված է կլինիկական պատկերի, հարցումների արդյունքի և լաբորատոր հետազոտությունների հիման վրա։ Լաբորատոր հետազոտությունները ներառում են․

  • արյան մանրադիտակային հետազոտություն
  • սերոլոգիական հետազոտություն
  • քսենոախտորոշում (հետազոտվող արյունով չվարակված փայտոջիլների կերակրում և արտաթորանքների ուսումնասիրում)
  • հիվանդի արյունը լաբորատոր կենդանիներին ինոկուլյացիան։

Շատ արդյունավետ է Հերրեյր-Մաշադի թեստը[17]։

Բուժում խմբագրել

Համարվում էր, որ Շագասի հիվանդության արդյունավետ բուժող դեղամիջոց չկա։ Ներկայումս հիվանդության սուր փուլի բուժման համար օգտագործում են նիֆուրտիմոքս և բենզնիդազոլ, չնայած նրանք ունեն բազմաթիվ հակացուցումներ։ Հիվանդության սկզբնական փուլում այս դեղամիջոցները ունեն գրեթե 100 % արդյունավետություն, սակայն հիվանդության ընթացքի խորացմանը զուգահեռ դեղամիջոցների արդյունավետությունը նվազում է[18]։

Համարվում է, որ Շագասի հիվանդության ժամանակ ներքին օրգանների ախտահարումները անդարձելի են։

Կանխարգելում խմբագրել

Կանխարգելումը հիմնականում իրականացվում է փայտոջիլների դեմ պայքարով և նրանց խայթոցներից խուսափելով[1], ինչպես նաև փոխներարկման համար նախատեսված արյան սկրինինգով։ 2013 թվականի տվյալներով հիվանդության դեմ պատվաստանյութը դեռևս մշակված չէ։ Սանիտարահամաճարակաբանական կառույցներին ԱՀԿ-ն աշխարհագրական դիրքը հաշվի առնելով խորհուրդ է տալիս իրականացնել հետևյալ միջոցառումները․

  • տների և հարակից կառույցների միջատասպան նյութերով մշակում
  • տների վերակառուցում՝ փայտոջիլների տարածումը կանխելու նպատակով
  • արյան դոնորների սկրինինգ
  • դոնորների և օրգանների ռեցիպիենտների թեստավորում
  • նորածինների և տարիքային այլ խմբերի սկրինինգ[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Chagas disease (American trypanosomiasis) Fact sheet N°340». World Health Organization. 2013 թ․ մարտ. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Rassi A, Rassi A, Marin-Neto JA (2010 թ․ ապրիլ). «Chagas disease». Lancet. 375 (9723): 1388–402. doi:10.1016/S0140-6736(10)60061-X. PMID 20399979.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Rassi A, Jr; Rassi, A; Marcondes de Rezende, J (2012 թ․ հունիս). «American trypanosomiasis (Chagas disease)». Infectious disease clinics of North America. 26 (2): 275–91. doi:10.1016/j.idc.2012.03.002. PMID 22632639.
  4. «DPDx – Trypanosomiasis, American. Fact Sheet». Centers for Disease Control (CDC). Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  5. Bern C, Montgomery SP, Herwaldt BL; և այլք: (2007 թ․ նոյեմբեր). «Evaluation and treatment of chagas disease in the United States: a systematic review». JAMA. 298 (18): 2171–81. doi:10.1001/jama.298.18.2171. PMID 18000201. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Rassi A, Dias JC, Marin-Neto JA, Rassi A (2009 թ․ ապրիլ). «Challenges and opportunities for primary, secondary, and tertiary prevention of Chagas' disease». Heart. 95 (7): 524–34. doi:10.1136/hrt.2008.159624. PMID 19131444.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Capinera, John L., ed. (2008). Encyclopedia of entomology (2nd ed. ed.). Dordrecht: Springer. էջ 824. ISBN 9781402062421. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  8. Тропические болезни, 1984, էջ 133, 139
  9. Тропические болезни, 1984, էջ 139
  10. Хаусман К.  Протозоология. — М.: Мир, 1988. — 336 с. — ISBN 5-03-000705-9 — С. 55—56, 229.
  11. «Triatominae, kissing bugs». Сайт MetaPathogen.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  12. Gilbert C., Schaack S., Pace J. K., Brindley P. J., Feschotte C.  A role for host-parasite interactions in the horizontal transfer of transposons across phyla // Nature, 2010, 464 (7293). — P. 1347—1350. — doi:10.1038/nature08939.
  13. 13,0 13,1 Тропические болезни, 1984, էջ 140
  14. «Transmission of Chagas disease». World Health Organization. Վերցված է 23 ноября 2018-ին.
  15. Pajecki D., Zilberstein B., dos Santos M. A. A., Quintanilha A. G., Cecconello I., Gama-Rodrigues J.  Microbiota do megaesôfago e carcinogênese // Arquivos de Gastroenterologia, 2003, 40 (1). — P. 16—19. — doi:10.1590/S0004-28032003000100004.
  16. Тропические болезни, 1984, էջ 141
  17. «Guerreiro — Machado reaction». Сайт Whonamedit?. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  18. «Treatment of Chagas disease». World Health Organization. Վերցված է 23 ноября 2018-ին.
  19. «Prevention of Chagas disease». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.