Շիստոսոմոզ

մարդու հիվանդություն

Շիստոսոմոզ (նաև հայտնի որպես բիլհարցիոզ, խխունջի տենդ, և Կատայամայի տենդ)[3][4], հիվանդություն, որը հարուցվում է Շիստոսոմա տեսակի մակաբույծ որդերով։ Այն կարող է ախտահարել միզուղիները կամ աղիները։ Ախտանշանների թվում կարող են լինել, փորլուծությունը, արյունոտ կղանքը, կամ արյան առկայությունը մեզում։ Երկար ժամանակահատվածի ընթացքում ախտահարված անձանց մոտ կարող է լինել լյարդի վնաասվածք, երիկամների խանգարում, անպտղություն, կամ միզապարկի քաղցքեղ։ Երեխաների մոտ այն կարող է հանգեցնել վատ աճի և սովորելու դժվարությունների[5]։

Շիստոսոմոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառSchistosoma?[1]
Հիվանդության ախտանշաններարյունամիզություն[2], լուծ[2], սրտխառնոց[2] և դող[2]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B65
Անվանվել էTheodor Bilharz?
 Schistosomiasis Վիքիպահեստում

Հիվանդությունը տարածվում է այդ մակաբույծները պարունակող ջրի հետ շփում ունենալու հետևանքով։ Այդ մակաբույծները ի հայտ են գալիս քաղցրահամ ջրի խխունջներից, որոնք և ախտահարված են լինում։ Այս հիվանդությունը հատկապես սովորական է զարգացող երկրների երեխաների շրջանում, քանի որ առավելապես մեծ է ախտահարված ջրում նրանց խաղալու հավանականությունը։ Այլ բարձր ռիսկային խմբերի թվում են հողագործները, ձկնորսները և այն մարդիկ, որոնք օգտագործում են ախտահարված ջուրը իրենց ամենօրյա կարիքների համար[5] Տվյալ հիվանդությունը պատկանում է հելմինտների վարակներին.[6]։ Ախտորոշումը կատարվում է մարդու մեզում կամ կղանքում մակաբույծի ձվերի հայտնաբերմամբ։ Այն կարող է նաև հաստատվել արյան մեջ հիվանդության դեմ պայքարող հակամարմիններ հայտնաբերելու դեպքում[5]։

Հիվանդությունը կանխելու մեթոդները ներառում են մաքուր ջրի հասանելիության բարելավումը և խխունջների քանակի նվազեցումը։ Այն շրջաններում, որտեղ տվյալ հիվանդությունը հատկանշական է ամբողջական խմբեր կարող են միասնական բուժում անցնել տարին մեկ անգամ դեղորայք ստանալու միջոցով՝praziquantel (պրազիկվանտել)։ Դա արվում է ախտահարված անձանց քանակը նվազեցնելու և հետևաբար հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։ Praziquantel դեղամիջոցը հանդիսանում է նաև այն բուժումը, որը խորհուրդ է տրված Միջազգային առողջապահաական կազմակերպության կողմից՝ ախտահարված անձանց համար[5]։

Շիստոսոմոզը ախտահարել է գրեթե 210 միլիոն մարդ ողջ աշխարհում[7], և մոտավորապես 12,000-ից[8] մինչև 200,000 մարդ մահանում է դրանից յուրաքանչյուր տարի[9]։ Հիվանդությունը առավելապես հատկանշական է Աֆրիկայում, ինչպես նաևԱսիայում և Հարավային Ամերիկայում[5] Մոտ 700 միլիոն մարդ, ավելի քան 70 երկրներում, ապրում են այն շրջաններում, որտեղ տվյալ հիվանդությունը հատկանշական է[9][10]։ Շիստոսոմիոզը միայն երկրորդն է մալարիա հիվանդությունից հետո, որպես մակաբույծ հիվանդություն մեծագույն տնտեսական ազդեցությամբ[11]։ Հնագույն ժամանակներից մինչև XX դար՝ շիստոսոմիոզի ախտանշանները՝ արյունամիզությունը դիտվել է որպես դաշտանադադարի տղամարդու տարբերակ Եգիպտոսում և այդպիսով համարվել է որպես անցումային ծիսակարգ տղաների համար[12][13]։ Այն դասակարգվում է որպես անտեսված տրոպիկական հիվանդություն[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  2. 2,0 2,1 2,2 2,3 Disease Ontology — 2016.
  3. «Schistosomiasis (bilharzia)». NHS Choices. 2011 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  4. «Schistosomiasis». Patient.co.uk. 12/02/2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Schistosomiasis Fact sheet N°115». World Health Organization. February 2014. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  6. «Chapter 3 Infectious Diseases Related To Travel». cdc.gov. 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. Fenwick, A (Mar 2012). «The global burden of neglected tropical diseases». Public health. 126 (3): 233–6. doi:10.1016/j.puhe.2011.11.015. PMID 22325616.
  8. Lozano, R; Naghavi, M; Foreman, K; Lim, S; Shibuya, K; Aboyans, V; Abraham, J; Adair, T; և այլք: (2012 թ․ դեկտեմբերի 15). «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2095–128. doi:10.1016/S0140-6736(12)61728-0. PMID 23245604.
  9. 9,0 9,1 Thétiot-Laurent, SA; Boissier, J; Robert, A; Meunier, B (2013 թ․ հունիսի 27). «Schistosomiasis Chemotherapy». Angewandte Chemie (International ed. in English). 52 (31): 7936–56. doi:10.1002/anie.201208390. PMID 23813602.
  10. «Schistosomiasis A major public health problem». World Health Organization. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  11. The Carter Center. «Schistosomiasis Control Program». Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
  12. Kloos, Helmut; Rosalie David (2002). «The Paleoepidemiology of Schistosomiasis in Ancient Egypt» (PDF). Human Ecology Review. 9 (1): 14–25.
  13. Rutherford, Patricia (2000). «The Diagnosis of Schistosomiasis in Modern and Ancient Tissues by Means of Immunocytochemistry». Chungara, Revista de Antropología Chilena. 32 (1). ISSN 0717-7356.
  14. «Neglected Tropical Diseases». cdc.gov. 2011 թ․ հունիսի 6. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիստոսոմոզ» հոդվածին։