Գլխուղեղի բորբոքում

(Վերահղված է Էնցեֆալիտից)

Էնցեֆալիտ, գլխուղեղի բորբոքում[1]։ Ծանրությունը փոփոխական է[2]։ Ախտանշանները կարող են ներառել՝ գլխացավ, տենդ, շփոթություն, ծռված պարանոց և փսխում[2]։ Բարդությունները կարող են ներառել՝ էպիլեպտիկ նոպա, հալյուցինացիաներ, խոսակցական խնդիրներ, ամնեզիա և լսողության խնդիրներ[2]։

Գլխուղեղի բորբոքում
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառՎարակ և Աուտոիմունություն
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9323
ՀՄԴ-10A83, A86, B94.1 և G05
 Encephalitis Վիքիպահեստում

Էնցեֆալիտի պատճառ կարող են լինել վիրուսները, ինչպիսիք են՝ herpes simplex վիրուսը և կատաղության վիրուսը, ինչպես նաև բակտերիաները, սնկերը կամ պարազիտները[2][3]։ Այլ պատճառներից են աուտոիմուն հիվանդություններն ու որոշ դեղամիջոցներ[3]։ Շատ դեպքերում պատճառն անհայտ է[3]։ Ռիսկի գործոն է հանդիսանում թույլ իմունային համակարգը[3]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է ախտանիշների վրա։ Ախտորոշմանն օգնում են արյան թեստերը, բժշկական հետազոտություններն ու ուղեղ-ողնուղեղային հեղուկի հետազոտման մեթոդները[3]։

Էնցեֆալիտի որոշ տեսակներ կանխվում են պատվաստանյութերով[1]։ Բուժումը կարող է ներառել հակավիրուսային դեղամիջոցներ (ինչպիսին է ացիկլովիրը), հակադեպրեսանտներ և կորտիկոստերոիդներ[2]։ Բուժումը սովորաբար անցկացվում է հիվանդանոցում[2]։ Որոշ հիվանդներ պահանջում են արհեստական շնչառություն[2]։ Անհետաձգելի բուժումն անցկացնելուց հետո, վերականգնողական բուժման կարիք կարող է առաջանալ[3]։ Գիտնականների գնահատմամբ 2015 թվականին 4,3 միլիոն մարդ տուժել է էնցեֆալիտից և արդյունքում մահացել է 150 հազարը[4][5]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Մեծահասակ հիվանդները գանգատվում են ջերմության բարձրացումից, գլխացավից, շփոթությունից։ Փոքր երեխաների կամ նորածինների մոտ էնցեֆալիտը կարող է արտահայտվել դյուրագրգռությամբ, վատ ախորժակով և ջերմության բարձրացմամբ[6]։ Նյարդաբանական հետազոտությունները սովորաբար հայտնաբերում են հիվանդների թմրածություն կամ շփոթվածություն։ Ծռված պարանոցը՝ ուղեղի մենինգեալ թաղանթի գրգռվածության պատճառով, ցույց է տալիս, որ հիվանդը ունի կա՛մ մենինգիտ, կա՛մ մենինգոէնցեֆալիտ[7]։

Պատճառներ խմբագրել

 
Կատաղության վիրուս

Վիրուսային էնցեֆալիտ խմբագրել

Վիրուսային էնցեֆալիտը կարող է առաջանալ կա՛մ որպես սուր վարակի անմիջական ազդեցություն, կա՛մ որպես թաքնված վարակի դրսևորում։ Վիրուսային էնցեֆալիտների մեծամասնությունն անհայտ պատճառագիտություն ունի, սակայն վիրուսային էնցեֆալիտի ամենատարածված պատճառը հերպեսային ինֆեկցիան է[8]։ Սուր վիրուսային էնցեֆալիտի այլ պատճառներն են կատաղության վիրուսը, պոլիովիրուսը և կարմրուկի վիրուսը[9]։

Լրացուցիչ հնարավոր վիրուսային էնցեֆալիտի պատճառներն են՝ արբովիրուսը (Սենթ Լուի էսցեֆալիտը, Ուեսթ Նայլի էնցեֆալիտը), բունիավիրուսը (Լա Կրոսս ցեղը), արենավիրուսը (լիմֆոցիտար խորիոմենինգիտ վիրուս), ռեովիրուսը (Կոլորադո տզի վիրուսը) և հենիպավիրուսը[10][11]։ Պոուասսան վիրուսը հազվադեպ կարող է էնցեֆալիտ առաջացնել։

Բակտերիալ և այլ խմբագրել

Բակտերիալ էնցեֆալիտը կարող է առաջանալ բակտերիալ ինֆեկցիայի հետևանքով, ինչպես օրինակ՝ բակտերիալ մենինգիտը[12]։ Այն կարող է լինել նաև, որպես սիֆիլիսի բարդություն (երկրորդային էնցեֆալիտ)[13]։

Որոշակի մակաբուծային կամ պարազիտար ինֆեկցիաներ, ինչպիսիք են տոքսոպլազմոզը, մալարիան կամ առաջնային ամեոբային մենինգեոէնցեֆալիտը, նույնպես կարող են էնցեֆալիտի պատճառ դառնալ իմունոդեֆիցիտով հիվանդների մոտ։ Lայմի հիվանդությունը կամ Bartonella henselae նույնպես կարող են էնցեֆալիտի պատճառ դառնալ։

Այլ բակտերիալ պաթոգեններ, ինչպիսիք են միկոպլազման և ռիկետսիան, առաջացնում են բորբոքում և էնցեֆալիտ։ Ոչ ինֆեկցիոն պատճառները ներառում են սուր դեսիմինացված էնցեֆալիտը, որը դեմիելինացված է[14]։

Լիմբիկ էնցեֆալիտ խմբագրել

Լիմբիկ էնցեֆալիտը գլխուղեղի լիմբիական համակարգի սահմանափակ բորբոքային հիվանդությունն է։ Կլինիկորեն հաճախ արտահայտվում է ապակողմնորոշմամբ, դիսինհիբիտացիայով, հիշողության կորստով և վարքային անոմալիաներով։ ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվում է T2 խոցելիություն միջին քունքային բլթի կառույցներում, իսկ որոշ դեպքերում` այլ լիմբիկ կառույցներում։ Լիմբիկ էնցեֆալիտը որոշ դեպքերում աուտոիմուն ծագում ունի[15]։

Աուտոիմուն էնցեֆալիտ խմբագրել

Աուտոիմուն էնցեֆալիտի նշաններ կարող են լինել կատատոնիան, պսիխոզները, աննորմալ շարժումներն ու ինքնուրույն դիսռեգուլացիան։ Հակամարմին միջնորդված հակա-N-մեթիլ-D-ասպարտատ-ընկալչային էսցեֆալիտը և Ռասմուսենի էնցեֆալիտը աուտոիմուն էնցեֆալիտի օրինակներ են[16]։ Հակա-NMDA- ընկալչային էնցեֆալիտը ամենատարածված աուտոիմուն ձևն է և ուղեկցվում է ձվարանների տերատոմայով` 18-45 տարեկան կանանց 58%-ի շրջանում[17]:

Լեթարգիկ էնցեֆալիտ խմբագրել

Լեթարգիկ էնցեֆալիտը հայտնաբերվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, գրգռի նկատմամբ ուշացած ֆիզիկական պատասխանով և լեթարգիայով։ Անհատները կարող են նշել մարմնի վերին կեսի թուլություն, մկանային ցավ և ցնցումներ։Սակայն ներկայումս լեթարգիկ էնցեֆալիտի պատճառը հայտնի չէ։ 1917 թվականից մինչև 1928 թվականը լեթարգիկ էնցեֆալիտի էպիդերմիա է տարածվել աշխարհով մեկ։

Ախտորոշում խմբագրել

 
Նորածնի ողնաշարի թակում

Հիվանդներն ախտորոշվում են էնցեֆալիտով միայն այն դեպքում, եթե ունեն նվազած գիտակցություն կամ գիտակցության փոփոխություն, լեթարգիա կամ անձի փոփոխություն նվազագույնը 24ժամվա ընթացքում՝ առանց այլ բացատրելի պատճառի[18]։ Էնցեֆալիտի ախտորոշումը կատարվում է տարբեր թեստերի միջոցով[19]։

  • ՄՌՏ-ի կողմից կատարված ուղեղի սկանավորումը կարող է որոշել բորբոքումն ու տարբերակել այլ հնարավոր պատճառներից։
  • Էլեկտրաուղեղագրության՝ ուղեղի գործունեության մոնիտորինգի ընթացքում, էնցեֆալիտը առաջացնում է աննորմալ ազդանշան։
  • Գոտկային պունկցիան օգնում է որոշել էնցեֆալիտը թեստի միջոցով՝ օգտագործելով պունկցիայից ստացված ուղեղային-ողնաշարի հեղուկը։
  • Արյան քննություն
  • Մեզի անալիզ
  • Պոլիմերազի շղթայական ռեակցիան (ՊՇՌ)՝ ուղեղային հյուսվածքի փորձարկում, որն օգնում է հայտնաբերելու վիրուսային ԴՆԹ-ների առկայությունը։ Այն հանդիսանում է վիրուսային էնցեֆալիտի նշան[20]։

Կանխարգելում խմբագրել

Պատվաստումը արդյունավետ է վիրուսային[21] և ճապոնական էնցեֆալիտի դեմ[22]։ Սա պետք է հաշվի առնել ռիսկային անձանց համար։  

Բուժում խմբագրել

Բուժման ժամանակ կիրառվում են.

Պիրիմետամինով բուժումը հիմնական բուժման մեթոդն է։ Հաճախ օգտագործվում է տոքսոպլազմոզով հարուցված էնցեֆալիտի բուժման համար, որն առաջանում է Toxoplasma gondii-ի կողմից և կարող է կյանքի համար վտանգավոր լինել թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ[23]։ Բարձր ակտիվ հակառետրովիրուսային թերապիայի (HAART) օգտագործումը պիրիմետամինային թերապիայի հետ համատեղ, նվազեցնում է ՄԻԱՎ-ով և տոքսոպլազմոզով հիվանդների մոտ ռեցիդիվի հնարավորությունը մոտավորապես 11%-ից մինչև 18%[23]։ Սա զգալի տարբերություն է, քանի որ ռեցիդիվը կարող է ազդել հիվանդության ծանրության և կանխագուշակման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծախսերի ավելացման[23]։

Կանխատեսում խմբագրել

Թույլ կանխորոշիչ նշաններն են՝ ուղեղային այտուցը, էպիլեպտիկ ստատուսը և թրոմբոցիտոպենիան[24]։ Ընդհակառակը, ախտորոշման վաղ փուլերում նորմալ էլեկտրոուղեղագրությունը դրական կանխորոշման ցուցանիշ է հանդիսանում[24]։

Համաճարակաբանություն խմբագրել

 
էնցեֆալիտի մահվան դեպքերը մլն մարդու հաշվով 2012թ-ին
     0-0     1-1     2-2     3-4     5-9     10-14     15-24     25-45

Նոր սուր էնցեֆալիտի դեպքերի թիվը արևմտյան երկրներում տարեկան կազմում է 7.4 դեպք 100.000 մարդու հաշվով։ Արևադարձային երկրներում դեպքերի տարեկան թիվը կազմում է 6.34 100.000 մարդու հաշվով[25]։ Էնցեֆալիտի տարեկան դեպքերի թիվը ժամանակի ընթացքում չի փոխվել։ ԱՄՆ-ում 2005 թվականից 2015 թվականին տարեկան 250,000 դեպք է գրանցվել։ Այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում էնցեֆալիտով հոսպիտալացվել է 7 հիվանդ 100.000 մարդուց[24]։ Գիտնականների գնահատմամբ 2015 թվականին աշխարհում 4,3 մլն մարդ տուժել է էնցեֆալիտից և արդյունքում մահացել է 150 հազարը[26][27]։ Herpes simplex էնցեֆալիտն ախտահարում է տարեկան 2-4 մլն բնակչի[28]։

Տերմինաբանություն խմբագրել

Էնցեֆալիտը մենինգիտի հետ միասին հայտնի է, որպես մենինգոէնցեֆալիտ։ Մինչդեռ էնցեֆալիտը ողնուղեղի ընդգրկմամբ հայտնի է որպես՝ էնցեֆալոմիելիտ[3]։

Անվանումը ծագել է հին հունական ἐγκέφαλος, enképhalos ՝ «ուղեղ»[29], κεφαλή, kephale՝ «գլուխ» և բժշկական վերջածանց -itis «բորբոքում» բառերից[30]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Encephalitis». NHS Choices (անգլերեն). 2016. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Meningitis and Encephalitis Information Page». NINDS. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Meningitis and Encephalitis Fact Sheet». National Institute of Neurological Disorders and Stroke. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/S0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Symptoms of encephalitis». NHS. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  7. Shmaefsky, Brian; Babcock, Hilary (2010 թ․ հունվարի 1). Meningitis. Infobase Publishing. ISBN 9781438132167. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. Roos, Karen L.; Tyler, Kenneth L. (2015). «Meningitis, Encephalitis, Brain Abscess, and Empyema». Harrison's Principles of Internal Medicine (19 ed.). New York, NY: McGraw-Hill Education. ISBN 9780071802154.
  9. Fisher, D. L.; Defres, S.; Solomon, T. (2015). «Measles-induced encephalitis». QJM. 108 (3): 177–182. doi:10.1093/qjmed/hcu113. PMID 24865261.
  10. Kennedy, P. G. E. (2004 թ․ մարտի 1). «Viral Encephalitis: Causes, Differential Diagnosis, and Management». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 75 (Suppl 1): i10–5. doi:10.1136/jnnp.2003.034280. PMC 1765650. PMID 14978145. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. Broder, C. C; Geisbert, T. W; Xu, K; Nikolov, D. B; Wang, L. F; Middleton, D; Pallister, J; Bossart, K. N (2012). Henipavirus. Vol. 359. էջեր 197–223. doi:10.1007/82_2012_213. ISBN 978-3-642-29818-9. PMC 4465348. PMID 22481140. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  12. Ashar, Bimal H.; Miller, Redonda G.; Sisson, Stephen D. (2012 թ․ հունվարի 1). Johns Hopkins Internal Medicine Board Review: Certification and Recertification. Elsevier Health Sciences. ISBN 978-1455706921. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. Hama, Kiwa; Ishiguchi, Hiroshi; Tuji, Tomikimi; Miwa, Hideto; Kondo, Tomoyoshi (2008 թ․ հունվարի 1). «Neurosyphilis with Mesiotemporal Magnetic Resonance Imaging Abnormalities». Internal Medicine. 47 (20): 1813–7. doi:10.2169/internalmedicine.47.0983. PMID 18854635.
  14. «Encephalitis: Practice Essentials, Background, Pathophysiology». 2018 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. Larner, A. J. (2013 թ․ մայիսի 2). Neuropsychological Neurology: The Neurocognitive Impairments of Neurological Disorders. Cambridge University Press. ISBN 9781107607606. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  16. Armangue, Thaís; Petit-Pedrol, Mar; Dalmau, Josep (2012 թ․ նոյեմբերի 1). «Autoimmune Encephalitis in Children». Journal of Child Neurology. 27 (11): 1460–9. doi:10.1177/0883073812448838. PMC 3705178. PMID 22935553.
  17. Ropper, Allan H.; Dalmau, Josep; Graus, Francesc (March 2018). «Antibody-Mediated Encephalitis». New England Journal of Medicine. 378 (9): 840–851. doi:10.1056/NEJMra1708712. PMID 29490181.
  18. Venkatesan, A; Tunkel, AR; Bloch, KC; Lauring, AS; Sejvar, J; Bitnun, A; Stahl, JP; Mailles, A; Drebot, M (October 2013). «Case definitions, diagnostic algorithms, and priorities in encephalitis: consensus statement of the international encephalitis consortium». Clinical Infectious Diseases. 57 (8): 1114–28. doi:10.1093/cid/cit458. PMC 3783060. PMID 23861361.
  19. «Encephalitis: Diagnosis». NHS Choices. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  20. «Management of suspected viral encephalitis in children - Association of British Neurologists and British Paediatric Allergy, Immunology and Infection Group national guidelines». J. Infect. 64 (5): 449–77. 2012. doi:10.1016/j.jinf.2011.11.013. PMID 22120594.
  21. «Tick-borne Encephalitis: Vaccine». International travel and health. World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  22. «Japanese encephalitis». Immunization, Vaccines and Biologicals. World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Toxoplasmic encephalitis relapse rates with pyrimethamine-based therapy: systematic review and meta-analysis». Pathogens and Global Health. 111 (1): 31–44. 2017. doi:10.1080/20477724.2016.1273597. PMC 5375610. PMID 28090819.
  24. 24,0 24,1 24,2 Venkatesan, A (June 2015). «Epidemiology and outcomes of acute encephalitis». Current Opinion in Neurology. 28 (3): 277–82. doi:10.1097/WCO.0000000000000199. PMID 25887770.
  25. «The incidence of acute encephalitis syndrome in Western industrialised and tropical countries». Virology Journal. 5 (134): 134. October 2008. doi:10.1186/1743-422X-5-134. PMC 2583971. PMID 18973679. {{cite journal}}: Invalid |display-authors=2 (օգնություն)CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  26. GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/S0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  27. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. Rozenberg, F; Deback C; Agut H (June 2011). «Herpes simplex encephalitis: from virus to therapy». Infectious Disorders Drug Targets. 11 (3): 235–250. doi:10.2174/187152611795768088. PMID 21488834.
  29. «Woodhouse's English-Greek Dictionary» (German). The University of Chicago Library. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. The word seems to have had a meaning of “lithic imitation of the human brain” at first, according to the Trésor de la langue française informatisé (cf. the article on “encéphalite”). The first use in the medical sense is attested from the early 19th century in French (J. Capuron, Nouveau dictionnaire de médecine, chirurgie…, 1806), and from 1843 in English respectively (cf. the article “encephalitis” in the Online Etymology Dictionary). Retrieved 11 March 2017.

Հետագա ընթերցանության համար խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել