Էխինոկոկոզ, ժապավենաձև որդերի էխինոկոկային տիպով հարուցվով մակաբուծային հիվանդություն է[1]։ Հիվանդության երկու հիմնական տեսակներն են՝ բշտային էխինոկոկոզ և ալվեոլային էխինոկոկոզ[1]։ Քիչ հայտնի ձևերն են բազմաբշտային և միաբշտային էխինոկոկոզները[1]։ Հիվանդությունը հիմնականում սկսում է առանց ախտանշանների և կարող է տևել տարիներ[1]։ Դիտվող ախտանշանները կախված են բշտի չափերից և տեղակայումից[1]։ Ալվեոլային ձևը սովորաբար սկսվում է լյարդում, բայց կարող է տարածվել դեպի մարմնի այլ մասեր, օրինակ՝ թոքեր կամ գլխուղեղ[1]։ Լյարդի ախտահարման ժամանակ դիտվում է որավայնային ցավ, քաշի կորուստ, դեղնախտով պայմանավորված թեթևակի դեղնություն[1]։ Թոքերի ախտահարման դեպքում կարող է դիտվել ցավ կրծքավանդակում, կարճացած շնչառություն և հազ[1]։

Էխինոկոկոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Պատճառէխինոկոկ և E. granulosus?
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավ, լյարդի մեծացում, մարմնի քաշի կորուստ, այրոց, սրտխառնոց, փսխում, հազ և Արյունախխում
Վարակ տարածողշուն, շնազգիներ և կատվազգիներ
Բուժաքննությունmedical radiography?, կրծքավանդակի ռենտգեն, CT, ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, բիոպսիա և ELISEA?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և հելմինթոլոգ
Բուժումվիրահատություն և վիրահատական էնդոսկոպիա
 Echinococcosis Վիքիպահեստում

Հիվանդությունը տարածվում է մակաբույծի ձվերով աղտոտված սննդով կամ ջրով, կամ փակ ճանապարհով՝ վարակված կենդանու հետ շփման ժամանակ[1]։ Նրանց օրգանիզմից ձվերը կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր[2]։ Ամենից հաճախ վարակվում են շները, աղվեսները, գայլերը[2], սնվելով բուշտ պարունակող կենդանիների, օրինակ ոչխարների և կրծողների օրգաններով[2]։ Մարդու մոտ դիտվող հիվանդության ձևը կախված է այն առաջացնող էխինոկոկի տեսակից[1]։ Սովորաբար ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտությամբ, չնայած համակարգչային (ՀՇ) և մագնիսառեզոնանսային շերտագությունները նույնպես կարող են կիրառվել[1]։ Արյան մեջ հայտնաբերվող մակաբույծի նկատմամբ առաջացած հակամարմինները կարող են լինել այնքան օգտակար, որքան կենսազննումը[1]։

Հիվանդությունը կարելի է կախարգելել բուժելով վարակակիր շներին և վատվաստելով ոչխարներին[1]։ Բուժումը նույնպես բարդ է[1]։ Բշտային ձևը կարելի է դրենավորել մաշկի միջոցով։ Ալվեոլային ձևը հիմնականում պահանջում է վիրահատական միջամտություն՝ համակցված դեղորայքային բուժմամբ։ Դեղորայքներից կիրառվում է ալբենդազոլը, որն անհրաժեշտ է օգտագործել մի քանի տարի[1][3]։ Ալվեոլային ձևը կարող է ավարտվել մահվամբ[1]։

Հիվանդությունը տարածված է աշխարհի շատ տարածաշրջաններում, և ներկայումս հանդիպում է մոտավորապես մեկ միլիոն մարդու մոտ[1]։ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի որոշ շրջաններում բնակչության 10%-ը և ավելին վարակված են[1]։ 2015 թվականին բշտային ձևը առաջացրել է 1200 մահով պակաս 1990 թվականից, երբ դիտվել է 2000 մահ[4][5]։ Հիվանդության բուժման տնտեսական արժեքը կազմում է տարեկան 3 միլիարդ ԱՄՆ դոլար[1]։ Հիվանդությունը դասակարգվում է որպես մոռացված արևադարձային հիվանդություն և պատկանում է հելմինթոզների (ճիճվային վարակ) խմբին[6]։ Այն հանդիպում է նաև խոզերի, կովերի և ձիերի շրջանում[1]։

Դասակարգում

խմբագրել

Մարդկանց շրջանում առավել հաճախ հայտնաբերվող տեսակը բշտային էխինոկոկոզն է (հայտնի է նաև որպես միախոռոչ էխինոկոկոզ), որը հարուցվում է Echinococcus granulosus sensu lato-ի կողմից։ Երկրորդ հաճախ հանդիպող տեսակը ալվեոլային էխինոկոկոզն է (հայտնի է որպես լյարդի ալվեոլային կոլոիդ, ալվեոլային ջրային հիվանդություն, ալվեոլոկոկոզ, "աղվեսի տափակ որդ"), հարուցվում է Echinococcus multilocularis-ով և երրորդ ձևը՝ բազմաբշտային էխինոկոկոզ (հայտնի է նաև մարդու բազմաբշտային ջրային հիվանդություն, նեոտրոպիկական էխինոկոկոզ), հարուցվում է Echinococcus vogeli-ով, հազվադեպ Echinococcus oligarthrus -ով։ Ալվեոլային և բազմաբշտային ձևերը հազվադեպ են հայտնաբերվում մարդկանց շրջանում, և բշտայինի համեմատությամբ քիչ են տարածված։ Բազմաբշտային ձևը համեմատաբար նոր է հայտնի բժշկական աշխարհում և էխինոկոկոզի հետ առնչվելու դեպքում, հաճախ դուրս է մղվում քննարկումից։ Ալվեոլային էխինոկոկոզը վտանգավոր հիվանդություն է և ունի զգալիորեն բարձր մահացության ցուցանիշ։

Ախտանշաններ

խմբագրել
Բշտի հեռացումը (ոչ բնական տիրոջ՝ կատվի մարմնից)
 
Բշտերը թավամազ բամբակաառնետի (Sigmodon hispidus) մարմնում

Հիվանդության դրսևորումները մարդկանց շրջանում․ E. granulosus-ը, E. multilocularis-ը, E. oligarthrus-ը and E. vogeli-ն տեղակայվում են լյարդում (դեպքերի՝ 75%), թոքերում (5-15%), ինչպես նաև այլ օրգաններում, օրինակ՝ փայծաղ, սիրտ, գլխուղեղ և երիկամներ (10-20%)։ E. granulosus-ով վարակված հիվանդների շրջանում այն զարգանում է դանդաղ աճող զանգվածի ձևով։ Այս զանգվածները, հաճախ անվանվում են բշտեր և հիմնականում հանդիպում են ալվեոլային և բազմաբշտային էխինոկոկոզով վարակված հիվանդների շրջանում։ Բշտային էխինոկոկոզով հիվանդների մոտ հայտնաբերվող բշտերը սովորաբար լցված են պարզ հեղուկով, գնդաձև են, սովորաբար կազմված են մեկ բաժնից և հայտնաբերվում են մարմնի մի տեղամասում։ Թեև ալվեոլային և բազմաբշտային էխինոկոկոզների դեպքում հայտնաբերվող բշտերը նման են բշտային էխինոկոկոզի բշտերին, սակայն նրանց դեպքում բշտերն ունեն բազմաթիվ բաժիններ, լցված են ներսփռանքով, որը խոչնդոտում է ընդարձակվելուն[7]

Նույնիսկ բշտերի շատ մեծ լինելու դեպքում հիվանդը կարող է ախտանշաններ չունենալ, և հակառակը՝ բշտի բացարձակ փոքր լինելու պարագայում։ Եթե հիվանդի մոտ ախտանշաններ կան, ապա դրանք մեծ մասամբ կախված են բշտի տեղակայումից։ Օրինակ, եթե բշտերը թոքերում են, դիտվող ախտանշաններից են՝ հազ, կարճացած շնչառություն և/կամ ցավ կրծքավանդակում։ Լյարդում տեղակայման դեպքում, հիվանդ մոտ դիտվում է որովայնային ցավ, որովայնի անբնական փափկություն, լյարդի մեծացում՝ որովայնային զանգվածով, դեղնուկ, տենդ և/կամ անաֆիլակտիկ ռեակցիա։ Բացի այդ, վիրահատական միջամտության կամ վնասվածքի արդյունքում բշտի պատռման արդյունքում կարող է զարգանալ անաֆիլակտիկ շոկ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, քոր, շրթունքների և կոպերի այտուց (oedema), դիսպնոե, սուլող շնչառություն, արտադրություն քթից[8]։

Ի տարբերություն միջակա տերերի, վերջնական տերերը շատ չեն վնասվում է էխինոկոկոզից։ Երբեմն տիրոջ օրգանիզմում շատ վիտամինների և հանքանյութերի պակասի պատճառը կարող է լինել մակաբույծի կողմից դրանց մեծ պահանջը։

Էխինոկոկոկի բոլոր տեսակների ինկուբացիոն շրջանը կարող է տևել ամսիներից մինչև տարիներ, և նույնիսկ տասնամյակներ[9]։ Այն մեծապես կախված է բշտի տեղակայումից և աճման արագությունից։

Պատճառներ

խմբագրել

Ինչպես այլ մակաբուծային հիվանդությունների, այնպես էլ էխինոկոկոզի վարքագիծը շատ բարդ է։ Որդը ունի կենսական ցիկլ, որում ընդգրկվում են վերջնական և միջակա տերերը։ Հիմնական վերջնական տերերն են մսակեր կենդանիները, օրինակ շները, իսկ միջակա տերերը սովորաբար խոտակերներ են՝ ոչխարներ, ձիեր

 
Կարմիր աղվեսը կրծողի հետ
Մակաբույծ Վերջնական տերեր Միջակա տերեր
E. granulosus շներ և այլ շնազգիներ ոչխարներ, այծեր, ուղտեր, խոշոր եղջերավոր կենդանիներ, գոմեշներ, խոզեր, կենգուրուներ, այլ մսակեր կենդանիներ
E. multilocularis աղվեսներ, շներ, կատուներ, այլ շնազգիներ փոքր կրծողներ
E. vogeli Թփուտների շուն (Speothos venaticus), շներ կրծողներ
E. oligarthrus վայրի կատվազգիներ փոքր կրծողներ

Կենսական ցիկլ

խմբագրել

Հասուն որդը տեղակայվում վերջնական տիրոջ բարակ աղիքներում։ Այնտեղ սեռահասուն պրոգլոտիդը դնում է ձվեր, որոնք արտաթորանքով դուրս են բերվում արտաքին միջավայր։ Հետո ձվերը կլանվում են միջակա տիրոջ կողմից։ Ձվերը անցնում են նրա բարակ աղիքներ, որտեղ ձվից դուրս է գալիս օնկոսֆերան, թափանցում արյան շրջանառություն, անցնում տարբեր օրգաններ, մասնավորապես լյարդ և թոքեր։ Այս օրգաններում հաստատվելու դեպքում ժամանակի ընթացքում օնկոսֆերան վերածվում է բշտի։ Այնուհետև բուշտը դանդաղ ընդլայնվում է, ստեղծելով նախագլխիկ (երիտասարդ սկոլիքս), բշտի ներսում առաջանում են դուստր բշտեր։ Վերջական տերերը վարակվում են ուտելով միջակա տերերի բուշտ պարունակող օրգանները։ Կլանումից հետո նախագլխիկը ամրանում է աղիքի պատին։ Հետո դառնում է հասուն որդ և ցիկլը կրկնվում է նորից։

 
էխինոկոկի ձվերը կղանքում
 
Նախագլխիկի դուրս գալը ջրային բշտից

Էխինոկոկի ձվերը պարունակում են սաղմ, որը կոչվում է օնկոսֆերա կամ հեքսանտ։ Այս սաղմնային բջիջների անվանումը պայմանավորված է դրանց վրա առկա վեց կարթերով։ Ձվերը տեղափոխվում են վերջնական արտաթորանքի միջոցով և այդ ձվերի կլանման արդյունքում մակաբույծը անցնում է միջակա տիրոջ օրգանիզմ։

Թրթուրային կամ հիդրատային բշտի փուլ

խմբագրել

Սաղմից առաջացած ձվից զարգանում է հիդրատային բուշտը, որը առաջին տարվա ընթացքում կարող է մեծանալ մոտավորապես 5-10 սմ-ով, ի վիճակի է տարիներ շարունակ մնալ այդ օրգաններում։ Երբեմն բշտերը այնքան են մեծանում, որ վերջում՝ մի քանի տարի կամ նույնիսկ տասնամյակ անց պարունակում են մի քանի լիտր հեղուկ[10]։ Երբ բշտի տրամագիծը հասնում է 1 սմ-ի, նրա պատը տարբերակվում է արտաքին հաստ, ոչ բջջային թաղանթի, որը ծածկում է բարակ սաղմնային էպիթելը։ Այս էպիթելից բշտի ներսում սկսում են աճել բջիջներ։ Հետո այս բջիջներից ձևավորվում են նոր բշտեր, որոնք հայտնի են որպես թխսային պատիճներ, կազմում են մակաբույծի մի մասը նրանցից ձևավորվում են նախագլխիկներ։ Հաճախ բշտերի ներսում նույնպես ձևավորվում են դուստր բշտեր։

Հասուն որդ

խմբագրել

Էխինոկոկի հասուն որդը ձևավորվում է նախագլխիկից և սովորաբար ունի 6 մմ կամ պակաս երկարություն, պարանոց և հիմնականում երեք պրոգլոտիդներ, որոնցից առաջինը տհաս է, երկրորդը` հասուն, և երրորդը` սեռահասուն (պարունակում է ձվեր)[11]։ Հասուն որդի գլխիկը պարունակում է չորս ծծաններ և կնճիթ՝ 25-50 կարթերով[12]։

Ձևաբանական տարբերություններ

խմբագրել

Էխինոկոկի տարբեր տեսակների գլխավոր ձևաբանական տարբերությունը ժապավենաձև որդի երկարությունն է։ E. granulosus-ի երկարությունը մոտավորապես 2-ից 7 մմ է, մինչդեռ E. multilocuralis-ը կարճ է՝ 4 մմ կամ պակաս։ Մյուս կողմից հայտնաբերվել է մինչև իսկ 5,6 մմ երկարությությամբ E. vogeli և 2,9 մմ երկարությամբ E. oligarthrus[13]։ Ի հավելումն երկարության տարբերության, տարբեր տեսակների հիդրատային բշտերը նույնպես ունեն տարբերություններ։ Օրինակ E. multilocularis-ի բշտերն ունեն գերբարակ սահմանազատող թաղանթ և սաղմնային թաղանթը կաևող է աճոլ դեպի արտաքին մաս։ Բացի այդ E. granulosus-ի բշտերը միախոռոչ են և լի հեղուկով, մինչդեռ E. multilocularis-ի բշտերը միախոռոչանի են և պարունակում են քիչ քանակով հեղուկ։ E. vogeli-ի հիդրատային բշտերը խոշոր են և իրականում բազմաբշտային, քանի որ նրա սաղմնային թաղանթը բջիջները բազմանում և ներսից, բուշտը բաժանելով 7 մասի, և արտաքինից առաջացնելով նոր բշտեր։ E. granulosus-ի նման E. vogeli-ի բշտերը նույնպես լցված են հեղուկով[11]։

Փոխանցում

խմբագրել

Ինչպես երևում է վերևում ներկայացված կենսական ցիկլից, էխինոկոկի բոլոր հիվանդության պատճառ հանդիսացող տեսակների փոխանցումը միջակա տերերին իրակականում է ձվերը կուլ տալու միջոցով, իսկ վերջնական տերերին վարակված, բուշտ պարունակող օրգաններ ուտելու արդյունքում։ Մարդիկ պատահականորեն են դառնում միջակա տերեր, վարակվում են շփվելով մակաբույծի ձվեր պարունակող հողի, կեղտի կամ կենդանու մազերի հետ[12]։

Չնայած որ, չկան որոշակի կենսաբանական կամ մեխանիկական վեկտորներ էխինոկոկի տարբեր տեսակների հասուն կամ թրթուրային ձևերի փոխանցման համար, բայց կոպրոֆագ ճանճերը (կղանքով սնվող), գիշատիչ թռչունները, սարդակերպերը կարող են հանդես գալ որպես մեխանիկական վեկտորի դերում[14]։

Ոչ բնականոն դեպքեր

խմբագրել

Հանդիպում են մի քանի ոչ բնականոն դեպքեր, երբ միջակա տիրոջ դերում մսակեր կենդանիներն են։ Օրինակ ընտանի կատուների մոտ հայտնաբերվել է E. granulosus-ի ջրային բշտերը[15]։

Ախտորոշում

խմբագրել
 
Համակարգչային (A) և մագնիսոռեզոնանսային շերտագրությամբ (B) ստացված լյարդի պատկերները՝ լյարդի բազմաբշտային էխինոկոկոզով հիվանդ 72-ամյա տղամարդու մոտ, ախտահարված է լյարդի ձախ կողմը։ Սպիտակ սլաքները մատնանշում են բազմաբշտային լյարդի ախտահարումները։

Բշտային ձև

խմբագրել

Էխինոկոկի տարբեր ձևերի պատշաճ ախտորոշման համար պահանջվում է տարբեր միջոցների համադրություն, որոնք ներառում են պատկերման տեխնոլոգիաները, նուկլեինաթթվի հայտնաբերման և շճաբանական հետազոտությունները։ Բշտային ձևի ախտորոշման գլխավոր մեթոդը պատկերայինն է, մինչդեռ E. granulosus-ի համար հատուկ հակածինների կիրառմամբ իրականացվող շճաբանական հետազոտությունները (որոնցից են անուղղակի հեմագլյուտինացիան, ELISA (ֆերմենտ կապակցված իմունոֆերմենտային քննություն) իմունոբլոտային կամ լատեքսային ագլյուտինացիա) հաստատում են պատկերման միջոցով ստացվող արդյունքը։ Բշտային ձևի հայտնաբերմնան ընտրության մեթոդ է ուլտրաձայնային հետազոտությունը, քանի որ այն ոչ միայն ցույց է տալիս բշտերը հիվանդի օրգաններում[16], այլ նաև մատչելի է, ոչ ինվազիվ և ակնթարթորեն տալիս է արդյունք[17]։ Ուլտրաձայանային հետազոտությունից բացի, որպես հավելյալ քննություն հաճախ կիրառվում է և ՀՇ, և ՄՌՇ, չնայած ՄՌՇ-ն ավելի նախընտրելի է, քանի որ բշտային էխինոկոկոզի ախտորոշման ժամանակ ավելի լավ է արտացոլում հյուսվածքի հեղուկով լցված մասերը[16]։

Ալվեոլային ձև

Ալվեոլային էխինոկոկոզի ախտորոշման դեպքում հիմնական ընտրության միջոցը ուլտրաձայնային հետազոտությունն է, որը սովորաբար համակցվում է ՀՇ հետ, քանի որ հնարավոր է լինում հայտնաբերել այս ձևին բնորոշ բազմաթիվ ախտահարումներն ու կրակալումները։ ՄՌՇ-ը նույնպես զուգակցվում է ուլտրաձայնային հետազոտության հետ, բայց նախընտրելի է ՀՇ օգտագործումը։ Պատկերման միջոցով ստացված արդյունքների հաստատման համար կիրառվում են նույն տիպի շճաբանական հետազոտություներ (բացառությամբ E. multilocularis-ին հատուկ հակածինների), ինչ բշտային էխինոկոկոզի դեպքում։ Կարևոր է նաև նկատի ունենալ, որ ալվեոլային էխինոկոկոզի ախտորոշման ժամանակ կիրառվող շճաբանական հետազոտությունները, ավելի արժեքավոր են բշտային ձևի համեմատ, քանի որ ավելի հուսալի են և հասանելի են E. multilocularis -ին հատուկ շատ հակածիններ[12]։ Ալվեոլային էխինոկոկոզի հաստատման այլ մեթոդներից են նաև ՊՇՌ-ն (պոլիմերազային շղթայական ռեակցիա) և հյուսվածքային կենսազննուկի քննությունը[16]։

Բազմաբշտային ձև

Բազմաբշտային էխինոոկոզի ախտորոշման ժամանակ կիրառվում են պատկերման տեխնոլոգիաները, մասամբ նաև ուլտրաձայնային հետազոտություն և ՀՇ։ Այնուամենայնիվ պատկերման մեթոդը նախընտրելի չէ, ներկայումս ընդունված եղանակ է նախագլխիկների հեռացումը վիրահատությանվ միջոցով կամ հիվանդի մահվանից հետո, և այդ նախագլխիկների մեջ E. oligarthrus-ի և E. vogeli-ի վերջնական հաստատումը։ Սա ՊԷ-ի ախտորոշման հիմնական միջոցն է, բայց որոշ ընթացիկ հետազոտություններ փաստում են, որ ՊՇՌ-ն նույնպես կարող է ցույց տալ E. vogeli-ի առկայությունը հյուսվածքներում[18]։ Տվյալ հետազոտության միակ թերությունը E. oligarthrus-ին և E. vogeli-ին հատուկ որոշակի գենային հաջորդականությունների բացակայությունն է[12]

Կանխարգելում

խմբագրել
 
Ջրային բշտեր պարունակող ոչխարների լյարդը 30 րոպե եռացնելուց հետո թրթուրները ոչնչանում են՝ հեռավոր շրջաններում կիրառվող կանխարգելման պաջզ մեթոդ[19]։

Բշտային էխինոկոկոզ

խմբագրել

Ներկայումս գոյություն ունեն բշտային էինոկոկոզի կանխարգելման և վերահսկման տարբեր մարտավարություններ։ Դրանք հիմնականում ուղղվում են գլխավոր ռիսկի գործոնների և փոխանցման ուղիների դեմ։ Օրինակ, առողջապահական կրթական ծրագրերը բարելավում են ջրի ախտահանումը, պայքարում են ռիսկի գործոններ ցածր կրթական մակարդակի, ցածրորակ ջրային աղբյուրների դեմ։ Բացի այդ, քանի որ մարդիկ հիմնականում վարակվում են էխինոկոկի ձվերի հետ շփման արդյունքում, հետևաբար կանխարգելման մյուս մարտավարությունը հիգիենայի կանոնների պահպանումն է։ Կանխարգելման միջոցները միջամտում են նաև մակաբույծի կենսական ցիկլի որոշակի հատվսծներին, մասնավորապես մարդու հարևանությամբ բնակվող վերջնական տերերի (հատկապես շների)։ Շատ էնդեմիկ երկրներում պայքարի միջոց է շների, ինչպես նաև այլ ընտանի կենդանիների, օրինակ ոչխարների ճիճվաթափումը և պատվաստումները։ Աղքատ երկրներում տների հարևանությամբ սպանդանոցների առկայությունը պայման է ստեղծում շներին կամ այլ ընտանի կենդանիներին, սնվելու այլ սպանված կենդանիների ներքին օրգաններով, ուստի հասարակությանը դնելով ալվեոլային էխինոկոկոզով հիվանդանալու ռիսկի տակ։ Ջրային բշտեր պարունակող լյարդը և թոքերը 30 րոպե եռացնելը, կիրառվում է որպես պարզ, արդյունավետ, էներգիա և ժամանակ խնայող մակաբույծի թրթուրներին սպանելու միջոց է[19]։

Ալվեոլային էխինոկոկոզ

խմբագրել

Ալվեոլային ձի կանխարգելման նպատակով կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսիք են ջրերի մաքրության բարելավումը, տեղեկացվածության մակարդակի բարձրացումը բնակչության շրջանում, հիգիենայի պահպանումը և կենդանիների ճիճվաթափումը(մասնավորապես կարմիր աղվեսների)։ Այս բոլոր մեթոդները կիրառելի են և ալվային, և բշտային ձևերի դեպքում։ Ի տարբերություն բշտային ձևի E. granulosus-ի դեմ կա պատվաստանյութ[20]։

Բաշմաբշտային ձևի կանխարգելման և կարգավորման համար քիչ ձևեր են հայտնի։ Սրանք տարածված են միայն կենտրոնական և հարավային Ամերիկայում, մարդկանց վարակման ճանապարհը լիարժեք բացահայտված չէ։

Մարդկանց համար նախատեսված պատվաստումներ

խմբագրել

Ներկայումս չկա էխինոկոկի որևէ տեսակի դեմ մարդկանց համար նախատեսված պատվաստանյութ։ Այնուամենայնիվ, ներկայումս տարվում են հետազոտություններ պատվաստման համար հարմար թեկնածուների հայտնաբերման ուղղությամբ[21]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 «Echinococcosis Fact sheet N°377». World Health Organization. 2014 թ․ մարտ. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Echinococcosis [Echinococcus granulosus] [Echinococcus multilocularis] [Echinococcus oligarthrus] [Echinococcus vogeli]». CDC. 2013 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  3. «Echinococcosis Treatment Information». CDC. 2013 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  4. GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Lozano, R (2012 թ․ դեկտեմբերի 15). «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2095–128. doi:10.1016/S0140-6736(12)61728-0. PMID 23245604.
  6. «Neglected Tropical Diseases». cdc.gov. 2011 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Canda MS, Canda T, Astarcioglu H, Güray M (2003). «The Pathology of Echinococcosis and the Current Echinococcosis Problem in Western Turkey» (PDF). Turk J Med Sci. 33: 369–374. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  8. Bitton M, Kleiner-Baumgarten A, Peiser J, Barki Y, Sukenik S (1992 թ․ փետրվար). «Anaphylactic shock after traumatic rupture of a splenic echinococcal cyst». Harefuah (Hebrew). 122 (4): 226–8. PMID 1563683.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Kemp C, Roberts A (2001 թ․ օգոստոս). «Infectious diseases: echinococcosis (hydatid disease)». J Am Acad Nurse Pract. 13 (8): 346–7. doi:10.1111/j.1745-7599.2001.tb00047.x. PMID 11930567.
  10. Mandell, Gerald L.; Bennett, John Eugene; Dolin, Raphael, eds. (2010). «Ch. 290». Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases (7th ed.). Elsevier. ISBN 978-0443068393.
  11. 11,0 11,1 John, David T.; William Petri, William A.; Markell, Edward K.; Voge, Marietta (2006 թ․ հունվար). «7: The Cestodes: Echinococcus granulosus, E. multiloularis and E. vogeli (Hyatid Disease)». Markell and Voge's Medical Parasitology (9th ed.). Elsevier Health Sciences. էջեր 224–231. ISBN 978-0-7216-4793-7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Eckert J, Deplazes P (2004 թ․ հունվար). «Biological, epidemiological, and clinical aspects of echinococcosis, a zoonosis of increasing concern». Clin. Microbiol. Rev. 17 (1): 107–35. doi:10.1128/cmr.17.1.107-135.2004. PMC 321468. PMID 14726458.
  13. CDC (2010). «Parasites and Health: Echinococcosis». CDC. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին.
  14. «Echinococcus granulosus». Material Safety Data Sheets (MSDS). Public Healthy Agency of Canada. 2001. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին.
  15. Bonelli, Piero; Masu, Gabriella; Giudici, Silvia Dei; Pintus, Davide; Peruzzu, Angela; Piseddu, Toni; Santucciu, Cinzia; Cossu, Assunta; Demurtas, Nicola; Masala, Giovanna (2018). «Cystic echinococcosis in a domestic cat (Felis catus) in Italy». Parasite. 25: 25. doi:10.1051/parasite/2018027. ISSN 1776-1042. PMID 29727269.  
  16. 16,0 16,1 16,2 Brunetti E, Kern P, Vuitton DA (2010 թ․ ապրիլ). «Expert consensus for the diagnosis and treatment of cystic and alveolar echinococcosis in humans». Acta Trop. 114 (1): 1–16. doi:10.1016/j.actatropica.2009.11.001. PMID 19931502.
  17. Macpherson CN, Milner R (2003 թ․ փետրվար). «Performance characteristics and quality control of community based ultrasound surveys for cystic and alveolar echinococcosis». Acta Trop. 85 (2): 203–9. doi:10.1016/s0001-706x(02)00224-3. PMID 12606098.
  18. Knapp J, Chirica M, Simonnet C, և այլք: (2009 թ․ դեկտեմբեր). «Echinococcus vogeli infection in a hunter, French Guiana». Emerging Infect. Dis. 15 (12): 2029–31. doi:10.3201/eid1512.090940. PMC 3044547. PMID 19961693.
  19. 19,0 19,1 Li, Jun; Wu, Chuanchuan; Wang, Hui; Liu, Huanyuan; Vuitton, Dominique A.; Wen, Hao; Zhang, Wenbao (2014). «Boiling sheep liver or lung for 30 minutes is necessary and sufficient to kill Echinococcus granulosus protoscoleces in hydatid cysts». Parasite. 21: 64. doi:10.1051/parasite/2014064. ISSN 1776-1042. PMC 4251422. PMID 25456565. 
  20. Craig PS, McManus DP, Lightowlers MW, և այլք: (2007 թ․ հունիս). «Prevention and control of cystic echinococcosis». Lancet Infect Dis. 7 (6): 385–94. doi:10.1016/S1473-3099(07)70134-2. PMID 17521591.
  21. Dang Z, Yagi K, Oku Y, և այլք: (2009 թ․ դեկտեմբեր). «Evaluation of Echinococcus multilocularis tetraspanins as vaccine candidates against primary alveolar echinococcosis». Vaccine. 27 (52): 7339–45. CiteSeerX 10.1.1.539.7799. doi:10.1016/j.vaccine.2009.09.045. PMID 19782112.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 37