Ցիստիցերկոզ կամ ֆինոզ, մարդու և կենդանիների ցեստոդոզների խմբի ճճվային հիվանդություն։

Ցիստիցերկոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառՎարակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B69
 Cysticercosis Վիքիպահեստում

Մարդու ֆինոզ խմբագրել

Առաջանում է խոզի երիզորդի թրթուրով (ցիստիցերկերով) ախտահարվելիս։ Սեռահասուն որդը մակաբուծում է խոզի բարակ աղիքներում, թրթուրները՝ մկաններում, ենթամաշկային բջջանքում և այլ հյուսվածքներում, հազվադեպ՝ ուրիշ կենդանիների ու մարդու օրգանիզմում։ Բուժումը կատարվում է վիրահատական եղանակով՝ ցիստիցերկերի հեռացման միջոցով և հակաճիճվային դեղամիջոցներով։ Կանխարգելումը արվում է մսի անասնաբուժա-սանիտարական հսկողությունով, երիզորդով հիվանդների հայտնաբերման և բուժման միջոցով, խոզի մսի ջերմային բավարար մշակումով։

Կենդանիների ֆինոզ խմբագրել

Հարուցիչը Taenia և Taeniarhynchus ցեղի սեռահասուն ցեստոդների հարսնյակներ են (ցիստիցերկ)։ Հիվանդանում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիները, ձիերը, խոզերը, շները, ուղտերը, կրծողների մի քանի տեսակներ։ Սեռահասուն ճիճուները մակաբուծում են մսակերների աղիքներում։ Կենդանիները վարակվում են մակաբույծների ձվերով աղտոտված կերի կամ ջրի միջոցով։ Ցիստիցերկերը զարգանում են կմախքային, ծամող մկաններում, սրտում, լեզվի վրա, գլխուղեղում և այլ օրգաններում ու հյուսվածքներում։ Ցիստիցերկերի մի քանի տեսակներ առաջացնում են ոչխարների և ճագարների զանգվածային անկում։

Գրականություն խմբագրել

  • Гельминтозы человека / Под ред. Ф. Ф. Сопрунова. — М., 1985.
  • Озерецковская Н. Н., Зальнова Н. С., Тумольская Н. И. Клиника и лечение гельминтозов. — М., 1984.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիստիցերկոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։