Շառլ լը Բրեն
Շառլ լը Բրեն (ֆր.՝ Le Brun, (փետրվարի 24, 1619[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - փետրվարի 12, 1690[6][7][8][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]), ֆրանսիացի նկարիչ։ Փարիզի Արքայական ակադեմիայի հիմնադիրներից (1648), 1668 թվականից՝ ռեկտոր։
Շառլ լը Բրեն ֆր.՝ Charles Le Brun | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1619[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 12, 1690[6][7][8][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, դեկորատոր, դիզայներ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | կլասիցիզմ և բարոկկո |
Ժանր | դիմապատկեր, դիմանկար[5], պատմական գեղանկարչություն[5] և կրոնական նկարչություն[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Descent from the Cross?, Descent from the Cross? և Hall of Mirrors? |
Մեկենասներ | Nicolas Fouquet?, Pierre Séguier? և Լյուդովիկոս XIV |
Ուսուցիչ | François Perrier?, Սիմոն Վուե և Նիկոլա Պուսեն |
Աշակերտներ | Ժոզեֆ Վիվիեն, Նիկոլաս Բերտին, Louis de Silvestre?, Gabriel Revel? և François-Alexandre Verdier? |
Պաշտոն | Թագավորի առաջին նկարիչ |
Անդամակցություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Charles Le Brun Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրել1660-ական թվականներին դարձել է «արքայի առաջին գեղանկարիչը», գոբելենների արքայական մանուֆակտուրայի տնօրենը, ղեկավարել Լուվրի և Վերսալի ինտերիերների դեկորատիվ անսամբլների իրագործումը, ստեղծել առաստաղապատկերներ(Վերսալի Հայելազարդ սրահ, 1678-1684 թթ.), գոբելենների, պարտեզային արձանների և կահույքի էսքիզներ։ Լը Բրենի երփնագրերում («Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը», նկարաշար, 1660-1668 թթ., Լուվր, Փարիզ) կլասիցիստական կոմպոզիցիան համադրված է բարոկկոյի դեկորատիվությանը։
Լը Բրենի «Անառակ որդու վերադարձը» ստեղծագործությունը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Charles Le Brun (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Charles Le Brun — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Union List of Artist Names
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 BeWeB
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ լը Բրեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 594)։ |