Փոլ Քեյն (անգլ.՝ Paul Kane, սեպտեմբերի 3, 1810(1810-09-03)[1][2][3][…], Մալլոու, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - փետրվարի 20, 1871(1871-02-20)[2][3][5][…], Տորոնտո, Կանադա[4]), իռլանդական ծագումով կանադացի նկարիչ։ Հայտնի է Կանադայի արևմուտքի բնիկներին և այսպես կոչված «Օրեգոնի երկրի» ամերիկյան բնիկներին պատկերող նկարներով։

Փոլ Քեյն
անգլ.՝ Paul Kane
Ծնվել էսեպտեմբերի 3, 1810(1810-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրՄալլոու, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էփետրվարի 20, 1871(1871-02-20)[2][3][5][…] (60 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա[4]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտություննկարիչ, գրող, ճանապարհորդ հետազոտող և գծագրող
Ոճակադեմիզմ[6]
Ժանրդիմապատկեր[7] և բնանկար[7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներFlathead woman with child?
 Paul Kane Վիքիպահեստում

Կյանքը խմբագրել

Փոլ Քեյնը մեծացել է Տորոնտոյում։ Նկարել սովորել է ինքնուրույն` առավել կատարելագործվելով Եվրոպա կատարած ճանապարհորդության ընթացքում արևմտյան վարպետների աշխատանքները կրկնօրինակելով։ Ձեռնարկել է երկարատև երկու ճանապարհորդություն Կանադայի հյուսիս-արևմուտք 1845 և 1846-1848 թվականներին։ Առաջին ուղևորության ժամանակ նա Տորոնտոյից մեկնել է Սու Սենտ Մարի, իսկ երկրորդ ուղևորության ժամանակ նա Տորոնտոյով ժեռուտ ճանապարհով հասել է Վանկուվերի ֆորտ, ապա` Վիկտորիա ֆորդ, այնտեղից էլ` Կոլումբիա նահանգ (կանադացիներն այն անվանում են Օրեգոն), ինչը դարձել է նրա երկրորդ ուղևորության վերջնակետը։ Քեյնը վավերագրել է հնդկացիական ցեղերի կյանքը, կատարել էսքիզներ, իսկ Տորոնտո վերադառնալով` յուղաներկով ավարտին հասցրել դրանք։ Քեյնի աշխատանքները մեծ արժեք են ներկայացնում ազգագրագետների համար։ Իր աշխատանքները նկարիչն ավարտին է հասցրել արվեստանոցում` հաճախ ռեալիստական պատկերները հօգուտ դրամատիզմի լուծելով։

Քեյնը ծնվել է Իռլանդիայի Կորկ կոմսության Մալոու քաղաքում, բազմազավակ ընտանիքում։ Հայրը մինչև 1801 թվականը ծառայել է արքայական հեծելազորում։ 1819-1822 թվականներին ընտանիքը տեղափոխվել է Կանադա` բնակություն հաստատելով Յորքում։ 1834 թվականի մարտին, տեղափոխվելով Օնտարիո, Փոլ Քեյնը աշխատանքի է անցնում կահույքագործական ֆաբրիկայում։ Հենց այդ շրջանում էլ ստեղծում է իր առաջին նկարները` նկարելով տեղի նշանավոր գործիչների դիմանկարները, այդ թվում` շերիֆի։ 1836 թվականին Քեյնը տեղափոխվում է Դետրոյթ, որտեղ այդ ժամանակ ապրում էր նկարիչ Ջեյմս Բոումանը, որի հետ Քեյնը հանդիպել էր դեռևս Յորքում։ Հենց Բոումանն է համոզում Քեյնին մեկնել Եվրոպա` սովորելու։ Նրանք պատրաստվում էին մեկնել երկուսով, սակայն Քեյնը մշտապես ձգձգում էր մեկնումը հավանաբար ֆինանսական միջոցների պակասության պատճառով։ Որոշ ժամանակ անց Բոումանը ամուսնանում է և հրաժարվում սովորելու նպատակով Եվրոպա մեկնելու իր ծրագրերից։ Հաջորդ հինգ տարիները Քեյնն անցկացնում է Ամերիկայի միջին արևմուտքով ճանապարհորդելով` հասնելով Նոր Օռլեան։

1841 թվականին նկարիչը Նոր Օռլեանից նավով տեղափոխվում է Մարսել։ Չունենալով միջոցներ գեղարվեստական դպրոցում սովորելու համար` նա երկու տարի թափառում է Եվրոպայում` այցելելով թանգարաններ և արտանկարելով նշանավոր վարպետների գործերը։ Մինչև 1842 թվականը նա լինում է Իտալիայում, այնուհետև տեղափոխվում Փարիզ, այնտեղից էլ` Լոնդոն, որտեղ ծանոթանում է ամերիկացի բնանկարիչ Ջորջ Քեթլինի հետ (George Catlin), ով պատկերում էր հնդկացիական ցեղերի կյանքն ու կենցաղը։ Քեթլինը այդ ժամանակ շրջագայում էր Եվրոպայում` վաճառելով իր «Հյուսիսամերիկյան հնդկացիների բարքերը, սովորույթներն ու պայմանները» գիրքը (Manners, Customs and Conditions of the North American Indians): Քեթլինը դասախոսություն էր կարդում Պիկադիլիի եգիպտական դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև իր մի քանի գործերը։ Իր գրքում Քեթլինը հավատացնում էր, որ ամերիկյան հնդկացիների մշակույթը անհետացման եզրին է, և անհրաժեշտ է այն վավերագրել։

Քեյնը, բերված փաստարկումները համոզիչ համարելով, որոշում է միանալ աշխատանքներին, որ այդքան կարևոր էին պատմության տեսանկյունից։ Նա Ամերիկա է վերադառնում 1843 թվականին, Ալաբամա նահանգի Մոբիլե քաղաքում հիմնում է ստուդիա և աշխատում որպես դիմանկարիչ այնքան ժամանակ, մինչև փակում է պարտքերը։ 1844 թվականին նա վերադառնում է Տորոնտո և սկսում պատրաստվել իր առաջին մեծ ճամփորդությանը։

Երկու ճանապարհորդությունների ընթացքում Քեյնը ստեղծել է մոտ 700 էսքիզ և 100-ից ավել գեղանկարներ` աշխատելով մատիտով, ջրաներկով, յուղաներկով։ Գեղանկարչության մեջ նա մեծ տեղ էր հատկացնում մանրամասնությունների պատկերմանը` երբեմն, սակայն, թույլ տալով պատմական անճշտություններ։ Այսպես` նրա ամենահայտնի գործերից մեկում` «Կինը երեխայի հետ» նկարում, նա պատկերել է չինուկ ցեղի երեխային կաուլից ցեղի կնոջ հետ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Քեյն» հոդվածին։