Մոիսեյ Թոիձե
Մոիսեյ Իվանովիչ Թոիձե (ռուս.՝ , փետրվարի 2, 1871[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 17, 1953[2][1][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գեղանկարիչ, ուսուցիչ։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1947)։ ԽՍՀՄ ազգային նկարիչ (1953)[5]։ Աշխատանքի հերոս (1932)։
Մոիսեյ Թոիձե վրաց.՝ მოსე ივანეს ძე თოიძე | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1871[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | հունիսի 17, 1953[2][1][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և ուսուցիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Իլյա Ռեպին |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա |
Զավակներ | Իրակլի Թոիձե և Ալեքսանդրա Թոիձե |
Mose Toidze Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թիֆլիսում (Այժմ Թբիլիսի, Վրաստան): 1896-1899 թվականներին սովորել է Կայսերական արվեստի ակադեմիայում (Իլյա Ռեպինի արվեստանոց)։ 1899 թվականին վերադարձել է Թիֆլիս։ Մասնակցել է ստորգետնյա հեղափոխական գործունեությանը։ Ստեղծել է Ազգային նկարչական ստուդիա, որտեղ դասավանդել է 1922-1930 թվականներին։ 1930-1953 թվականերին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորն էր։ Նրա աշակերտների շարքերում էին․ ԽՍՀՄ-ի ազգային նկարիչ Ուչա Ջապարիձեն, Վրաստանի ԽՍՀ ազգային նկարիչ Իրակլի Տոիձեն և ուրիշներ։
Եղել է Վրացական նկարչական միության (Թիֆլիս, 1916-1921), Վրացի նկարիչների միության (Թիֆլիս, 1922-1929), Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի, Հեղափոխական նկարիչների ասոցացիայի (1927 թվականից) անդամ։ Վրաստանի «Հեղափոխական արվեստագետների ասոցիացիայի (REVMAS)» (1929–1931) և Վրաստանի «Սարմա» հեղափոխական արվեստագետների ասոցիացիայի (1930–1932) կազմակերպիչներից մեկն է[6]։
ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1947)։
Մոիսեյ Թոիձեն մահացել է 1953 թվականի հունիսի 17-ին, Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Ընտանիք
խմբագրել- Որդին՝ Իրակլի Մոիսեևիչ Թոիձեն է (1902-1985), գրաֆիկական նկարիչ, գեղանկարիչ։ Վրաստանի ԽՍՀի ազգային նկարիչ (1980)։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1951)։ Ստալինյան չորս մրցանակի դափնեկիր։ Հայտնի «Մայր հայրենիքը կանչու՛մ է» ցուցանակի հեղինակներից մեկն է։
- Կրտսեր որդին՝ Գեորգի Մոիսևիչ Թոիձեն է (1914-2000), քանդակագործ։
- Թոռնուհին՝ Նատելլա Գեորգիևնա Թոիձեն է (ծնվ. 1950), Գեղանկարիչ. Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ. Ռուսաստանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
- Դուստրը՝ Ալեքսանդրա Մոիսևնա Թոիձեն է (1907-1985), թատրոնի և կինոյի դերասան. Վրաստանի ԽՍՀ-ի ազգային նկարչուհի։
Մրցանակներ և Կոչումներ
խմբագրել- Աշխատանքի հերոս (1932)
- Վրաստանի ԽՍՀի ազգային նկարիչ (1953)
- ԽՍՀՄ-ի ազգային նկարիչ (1953)
- Լենինի շքանշան (1953)[7]
- Շքանշան «Պատվո նշան» (1936)
Հիմնական արտադրություններ
խմբագրել- «Մցխետոբա», 1899-1901
- Ծեր-հրեայի դիմանկար, 1902
- Մոր դիմանկար, 1904
- «Երջանիկ կյանք», 1934
- «Նամակ ճակատից», 1942
- «Հաղթանակի երգ», 1948
Հիշողություն
խմբագրելԹբիլիսիում ստեղծված է Մոիսեյ Տոիձեի Տուն-թանգարանը (Միտրոֆան Լագիձեի փողոց, 3)[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Тоидзе Моисей Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 26.
- ↑ 3,0 3,1 3,2 Yezerskaya N. Toidze, Mose // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T085367
- ↑ 4,0 4,1 Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 15: Следавікі — Трыо (բելառուս.) — Мінск: Беларуская Энцыклапедыя імя Петруся Броўкі, 2002. — P. 383. — 552 p. — ISBN 985-11-0251-2
- ↑ «Тоидзе Моисей (Мосе) Иванович». Արխիվացված է օրիգինալից 2015-07-24-ին. Վերցված է 2015-06-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ТОИДЗЕ Моисей (Мосе) Иванович (1871—1953)». Արխիվացված է օրիգինալից 2020-11-30-ին. Վերցված է 2020-08-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 15 февраля 1953 года «О награждении действительного члена Академии художеств СССР Тоидзе М. И. орденом Ленина»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-04-19-ին. Վերցված է 2022-04-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ [www.tripadvisor.ru/Attraction_Review-g294195-d9859213-Reviews-House_Museum_of_Mosse_Toidze-Tbilisi.html Дом-музей Моссе Тоидзе / House-Museum of Mosse Toidze]