Ալեքսանդրա Թոիձե (վրաց.՝ ალექსანდრა თოიძე, 9 նոյեմբերի, 1907 - 1985), վրացի խորհրդային դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)[1]։

Ալեքսանդրա Թոիձե
Ծնվել էնոյեմբերի 9, 1907(1907-11-09)
Մահացել էմայիսի 30, 1985(1985-05-30) (77 տարեկան)
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերդրամա, մելոդրամա, կատակերգություն
ԸնտրանիՔեթո և Կոտե
Ճպուռ
Ծնողներհայր՝ Mosė Toidze?
Պարգևներ և մրցանակներ
ԿինոՊոիսկID 21702

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Թոիձեն ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 9-ին վրացի գեղանկարիչ Մոիսեյ Թոիձեի (եղել է Իլյա Ռեպինի աշակերտը) և ռուս նկարչուհի Ալեքսանդրա Սուտինայի (եղել է Ռուսաստանի առաջին պրոֆեսիոնալ նկարչուհիներից մեկը) ընտանիքում[2]։ Ալեքսանդրայի ավագ եղբայրը՝ Իրակլի Թոիձեն, նույնպես եղել է հայտնի նկարիչ-գրաֆիկ, արժանացել է Ստալինյան չորս մրցանակի։

Ալեքսանդրա Թոիձեն ավարտել է Վրաստանի «Պետկինոարտ»-ին կից դերասանական ստուդիան (1936

1937 թվականից եղել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։ 1925 թվականից նկարահանվել է կինոյում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1926 – «Դինա Ձա-Ձու» – Դինա
  • 1929 – «Քաղաք մտնել չի կարելի» – Իրինա
  • 1929 – «Վերջին ժամին» (կարճամետրաժ) – Դինա
  • 1930 – «Բաժանում» – Քեթո, Սերգոյի դուստրը
  • 1934 – «Ժուժունայի օժիտը» – Ժուժունա, դարբնի դուստր
  • 1936 – «Առաջին օրը»
  • 1936 – «Ճանապարհորդություն դեպի Էրզրում»Մարո
  • 1941 – «Ցենի կիրճի գանձը» – Թինա
  • 1948 – «Քեթո և Կոտե»էպիզոդ
  • 1954 – «Ճպուռ»Նատո
  • 1959 – «Օր վերջին, օր առաջին»Մարյանա, Վաժայի մայրը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալեքսանդրա Թոիձեն kino-teatr.ru կայքում
  2. «Нателла Тоидзе. Живопись. Графика». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Թոիձե» հոդվածին։