Ջափարիձե Ուչա (վրաց.՝ უჩა ჯაფარიძე, օգոստոսի 4 (17), 1906, Ղարի, Ռաճայի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 6, 1988(1988-07-06), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963)։ ՀԽՍՀ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Ուչա Ջափարիձե
վրաց.՝ უჩა ჯაფარიძე
Ծնվել էօգոստոսի 4 (17), 1906
ԾննդավայրՂարի, Ռաճայի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 6, 1988(1988-07-06) (81 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներԳոգի Թոթիբաձե
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
 Ucha Japaridze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մ․ Թոիձեի ժողովրդական գեղարվեստական ստուդիայում (1922-1924) և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1924-1925, 1928-1931), որտեղ և դասավանդում է 1936 թվականից 1944 թվականից՝ պրոֆեսոր, 1942-1948 թվականներին՝ տնօրեն։

Ստեղծագործություն խմբագրել

Ստեղծել է պատմական թեմայով նկարներ («Մայիսմեկյան ցույցը Թիֆլիսում 1901 թվականին», տեմպերա, 1939-1941, Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի վրացերեն մասնաճյուղ, Թբիլիսի, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1942), ժանրային կտավներ («Մոր խոհերը», 1945), դիմանկարներ («Ջափարիձե Ուչա », կավճաներկ, 1943, երկուսն էլ՝ Վրացական ԽՍՀ արվեստի թանգարան, Թբիլիսի), կատարել գրքի պատկերազարդումներ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի և 4 այլ շքանշաններով։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուչա Ջափարիձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։