Միրելլա Ֆրենի (իտալ.՝ Mirella Freni, փետրվարի 27, 1935(1935-02-27)[1][2][3][…], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4][5] - փետրվարի 9, 2020(2020-02-09)[6][1][2][…], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[6]), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո), ում երգացանկն ընդգրկում է Վերդի, Պուչինի, Մոցարտ և Չայկովսկի[9]։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1955 թվականի փետրվարի 3-ին Մոդենայում՝ կատարելով Միկաելայի դերերգը Բիզեյի «Կարմեն» օպերայում։ Հետագայում հանդես է եկել «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն օպերա» և այլ առաջատար օպերային թատրոնների բեմերի վրա։

Միրելլա Ֆրենի
Բնօրինակ անունիտալ.՝ Mirella Freni
Ի ծնե անունիտալ.՝ Mirella Fregni
Ծնվել էփետրվարի 27, 1935(1935-02-27)[1][2][3][…]
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4][5]
Երկիր Իտալիա
Մահացել էփետրվարի 9, 2020(2020-02-09)[6][1][2][…] (84 տարեկան)
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[6]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո[7][4]
Գործիքներդաշնամուր[7][4]
ԱշխատավայրՍանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
ԱմուսինՆիկոլայ Գյաուրով[6]
Պարգևներ
 Mirella Freni Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մանուկ հասակից ծանոթ է Լուչիանո Պավարոտիի հետ (նրանց մայրերը աշխատում էին միևնույն ծխախոտի գործարանում)։

Առաջին ելույթը տեղի է ունեցել 1955 թվականի փետրվարի 3-ին Մոդենում՝ Բիզեի «Կարմեն» օպերայում։ 1958 թվականին հանդես է եկել Թուրինի օպերային թատրոնում։ Հետագա տարիներին համագործակցել է «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն օպերա» և այլ թատրոնների հետ։

Պիզայի համալսարանի պատվավոր դոկտոր։

Ֆրենիի հետ աշխատել են հայտնի դիրիժորներ, այդ թվում՝ Հերբերտ ֆոն Կարայանը, Ջեյմս Լիվայնը, Ալեն Լոմբարը, Օլիվիերո դը Ֆաբրիտիսը և այլն։

1978 թվականին ամուսնացել է բուլղարացի երգիչ Նիկոլայ Գյաուրովի հետ (1925-2004), ում հետ բազմիցս հանդես են եկել միասին և ստեղծել համատեղ շատ երաժշտական գործեր։

Դերերգեր

խմբագրել

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • 1986-1987 թթ.- Ֆրանկո Աբյատիի մրցանակ
  • հունվարի 26, 1990 թ.- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Մեծ Խաչի տիկին շքանշան
  • մարտ, 1993 թ.- Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշան
  • մայիսի 24, 2002 թ.- Պիզայի համալսարանի Օտար լեզուների և գրականության պատվավոր աստիճան

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Freni M., Gherpelli G. Mio caro teatro. Verona, 1990.
  • Magiera L. Mirella Freni: metodo e mito. Milano, 1990. ISBN 978-88-7592-083-8.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրելլա Ֆրենի» հոդվածին։