Միլ Մի-24
Միլ Մի-24 (ռուսերեն՝ Миль Ми-24, ՆԱՏՕ-ի անվանմամբ՝ Hind), մեծ հարվածային ուղղաթիռ և երկրորդական փոխադրիչ է որը արտադրվել է Միլ Մոսկվա Ուղղաթիռ Գործարանից և գործածվել է Սովետական ռազմա-օդային նավատորմում, նրա հաջորդողները և երեսուն տարբեր այլ երկրներում։
Միլ Մի-24 | |
---|---|
Տեսակ | հարվածային ուղղաթիռ |
Ենթատեսակ | Հարվածային ուղղաթիռ |
Օգտագործվում է ինչպես | Հարվածային ուղղաթիռ և transport helicopter? |
Շարժիչ | Klimov TV3-117? |
Զենք | Yak-B?, Գրյազև-Շիպունով ԳՇ-23, PK?, 2К8 Ֆալանգա, 9K114 Shturm?, Աթագա, S-5?, Ս-8 և Gryazev-Shipunov GSh-30-2? |
Ստեղծող | Միխայել Միլ |
Արտադրող | Ռոստվերտոլ, Արսենյևսկի «Պրոգրես» ավիացիոն գործարան |
Առաջին թռիչք | 1969 թվականի սեպտեմբերի 19 |
Շահագործման սկիզբ | 1971 թվական |
Կարգավիճակ | արտադրվում է, շահագործվում |
Շահագործողներ | Աֆղանստան, Ալժիրի ռազմա-օդային ուժեր[1][2][3][…], Անգոլա[1], Հայաստան[1], Ադրբեջան[1][4] և Բելառուս[1][4] |
Միավոր արտադրված | ~ 3 500[5][6] |
Բազային մոդել | Mil Mi-8? |
ՆԱՏՈ-ի կոդ | Hind |
Mil Mi-24 Վիքիպահեստում |
Սերիական արտադրությունը սկսվել է 1971 թվականին։ Ունի տարբեր մոդիֆիկացիաներ, արտահանվել է աշխարհի տարբեր երկրներ։ Ակտիվորեն օգտագործվել է Աֆղանական պատերազմի, Չեչնիայում մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններում։ Արտադրվում է «Ռոստվերտոլ» ԲԲԸ-ում։
Օպերատորներ
խմբագրելԿառուցվածք
խմբագրելՄի-24 ուղղաթիռը կառուցված է դասական միապտուտակային սխեմայով հինգթևանի եռծղխնևոր կրող և եռթևանի ղեկային պտուտակներով։
Շասսին երեք հենարանային է, հավաքվող, դիմացի ղեկավարվող հենարանով։
Ֆյուզելաժի դիմային հատվածում տեղակայված է տանդեմային սխեմայով կառուցված անձնակազմի երկտեղանի խցիկը՝ հրաձիգ-օպերատորը գտնվում է առանձին ճակատային խցիկում, նրա ետևում օդաչուն, որի խցիկը հարմար տեսանելիության համար բարձրացված է 0,3 մետր հրաձիգի խցիկից վերև, բորտմեխանիկը կարող է գտնվել օդաչուի ետևում գտնվող սպառազինության բաժնում, ետգցովի նստատեղի վրա։ Անձնակազմը գտնվում է հերմետիզացված խցիկներում, որը համալրված է ջեռուցման և օդափոխման համակարգերով, վարակված օդի և ռադիոակտիվ փոշու ներթափանցումից խուսափելու համար խցիկներում պահպանվում է ոչ մեծ ավելցուկային ճնշում։
Պողպատե սալիկներով զրահապատվում էր անձնակազմի խցիկը, փոխանցման տուփը, շարժիչների յուղի տարաները, ռեդուկտորը և հիդրոբաքը։ Օդաչուի նստարանը զրահապատ է, ետգցովի զրահապատ հենարանով, հրաձիգի նստարանը զրահապատ չէ, խցիկների միջև տեղադրված է զրահապատ միջնապատ, դիմացի ապակիները զրահապատ են, տափակ, համալրված ապակի մաքրիչներով, կողային ապակիները ունեն կլորավուն տեսք, պատրաստված են կայծքարատից, զրահապատ չեն։
Ֆյուզելաժի կենտրոնական բաժինը բաղկացած է բեռնատար խցիկից, որտեղ կարող են տեղավորվել մինչև ութ դեսանտավոր, և ետին կոնաձև հատվածից սարքավորումների տեղակայման համար։
Շարժահաղորդումն ու կրկնորդագրված համակարգը նույնն են, ինչպիսին Մի-8 ուղղաթիռում է։
Կրող պտուտակի լիսեռը թեքված է ոչ միայն առաջ 4,5°-ով, այլ նաև դեպի աջ 2,5°-ով, որպեսզի ապահովի հավասարակշռությունը առաջընթացող ուղղագիծ թռիչքի ժամանակ։ Ուղղաթիռի հիմնական առանձնահատկություններից մեկն է համարվում 6,75 մ² մակերեսով թևը բացասական լայնակիով V — 12°, որն ապահովում է ամբարձիկ ուժի 22-28 տոկոսը, կախված արագությունից և այլ գործոններից[8]։
Թռիչքա-տեխնիկական բնութագրություն
խմբագրելԾավալային մեծություն
խմբագրել- Կրող պտուտակի տրամագիծը՝ 17,3 մ
- Ղեկային պտուտակի տրամագիծը՝ 3,908 մ
- Պտտվող պտուտակների հետ բարձրությունը՝ 5,47 մ
- Ֆյուզելաժի երկարությունը՝ 17,51 մ (17,23 մ Ми-24ВМ մոդելի մոտ)
- Ֆյուզելաժի լայնությունը՝ 1,7 մ
- Ֆյուզելաժի բարձրությունը՝ 3,9 մ
- Թևերի չափը՝ 6,4 մ
Հիմնական զանգվածները
խմբագրել- Դատարկ՝ 7580 կգ
- Նորմալ թռիչքային՝ 10 500 կգ
- Առավելագույն թռիչքային՝ 11 500 կգ
- Առավելագույն բեռնամբարձությունը՝ 2400 կգ
- Բեռի զանգվածը արտաքին օդային կախոցի վրա՝ 2400 կգ
- Վառելիքի ներքին պաշար՝ 2100 կգ
- Արտաքին բաքի վառելիքի պաշար՝ մինչև 3000 կգ
Ուժասարքավորում
խմբագրել- Քանակը, տիպը, ապրանքատեսակը՝ ТВ3-117 տեսակի 2 շարժիչ
- Հզորությունը՝ 2 х 2200 ձիաուժ
Թռիչքա-տեխնիկական բնութագրություն
խմբագրել- Անձնակազմ՝ 2—3 մարդ
- Ուղևորներ՝ մինչև 8 դեսանտավոր, 2 ծանր վիրավոր պատգարակի վրա և 2 թեթև վիրավոր և բուժծառայող
- Նորմալ արագություն՝ 270 կմ/ժ
- Առավելագույն արագություն հորիզոնական թռիչքի ժամանակ՝ 335 կմ/ժ
- Պրակտիկ թռիչքի հեռավորություն՝ 450 կմ
- Տեղափոխման թռիչքի հեռավորությունը՝ 1000 կմ
- Վառելիքի միջին ծախսը՝ 780 լ/ժամ
- Ստատիկ բարձրությունը՝ 1400 մ
- Դինամիկ բարձրությունը՝ 4950 մ
- Առավելագույն շահագործման ծանրաբեռնվածություն՝−1,3/+3
- Կողաթեքման թույլատրելի անկյուն՝ 50 աստիճան
- Տանգաժի թույլատրելի անկյուն՝ 30 աստիճան
Սպառազինություն
խմբագրել- Ներկառուցված հրաձգա-հրանոթային սպառազինություն՝ կախված մոդիֆիկացիայից
- Կախոցների թիվը՝ 6 (4)
- Կախովի հրաձգա-հրետանային՝ 2 УПК-23-250 կամ 2 ГУВ տեսակի բեռնարկղեր գնդացրերով կամ 2 (4) ГУВ՝ նռնականետերով
- Կառավարվող հրթիռային՝ Штурм-В, Атака-М, Гермес-А
- Ոչ կառավարվող հրթիռային՝ С-5, С-8, С-13, С-24
- «Օդ-օդ»։ Р-60М, Р-63В, «Игла-В», 9М220О «Атака»
- Ռմբային։ ռումբեր և կասետաներ 50-ից մինչև 500 կգ տրամաչափերով
Ռեկորդներ
խմբագրել- 1978 թվականին Գ. Կարապետյանը բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել ուղղաթիռների արագության համար՝ 368,4 կմ/ժամ[9]։
- Արագամբարձության ռեկորդ՝ 1975 թվականի օգոստոսի 8-ին՝ 3000 մետր 2 րոպե 34 վայրկյանի ընթացքում, իսկ օգոստոսի 26-ին՝ 6000 մետր 8 րոպե 31 վայրկյանի ընթացքում։
Համակարգչային խաղերում
խմբագրելՄի-24 ուղղաթիռը հանդիպում է հետևյալ համակարգչային խաղերում.
- Metal Gear Solid
- HIND — The Russian Combat Helicopter Simulation;
- Operation Flashpoint: Cold War Crisis
- ArmA 2
- Call of Duty: Modern Warfare, Modern Warfare 2, Modern Warfare 3
- Call of Duty: Black Ops, Black Ops II
- Call of Duty: Ghosts
- Grand Theft Auto Online
- S.T.A.L.K.E.R.
- Counter Strike: Condition Zero Deleted Scenes (Миссия Secret War)
- Take On Hellicopters — Hind;
- Battlefield Bad Company;
- Apache: Air Assault;
- DCS World;
- նաև գոյություն ունի Enemy Engaged ուղղաթիռային վարժասարքի համար մոդիֆիկացիայի տեսքով;
- Ace Combat: Assault Horizon
- World in Conflict
- Wargame խաղերի շարքը
- Freedom Fighters
- Saints Row: The Third, որն անվանափոխվել և դարձել է Vulture
- Fair Strike
- Microsoft Flight Simulator X
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 World Air Forces 2014 — 2014.
- ↑ Frawley G. The International Directory of Military Aircraft 2002/03: The thoroughly revised fourth edition of the only biennial directoy of the world's military aircraft. Features over 320 individual aircraft types currently in service or under development and a fleet inventory of the world's air arms, plus significant UAVs and aircraft carriers. — Aerospace Publications, 2002. — ISBN 978-1-875671-55-7
- ↑ Frawley G. The International Directory of Military Aircraft 1996/97 — Aerospace Publications, 1996. — ISBN 1-875671-20-X
- ↑ 4,0 4,1 World Air Forces 2008 — 2008.
- ↑ Вадим Михеев («МВЗ имени М. Л. Миля 50 лет» М., Любимая книга, 1998, с. 182-187)
- ↑ ВВС СССР испытали новый боевой вертолёт Արխիվացված 2010-12-06 Wayback Machine // «Деловая газета». — 30 октября 2007
- ↑ "World Military Aircraft Inventory", Aerospace Source Book 2007, Aviation Week & Space Technology, հունվարի 15 2007.
- ↑ «Вертолёт Ми-24. История создания». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Многоцелевой ударный вертолет Ми-24/35М | Оборонпром». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.