Միդորի Զայլեր

գերմանա-ճապոնական ծագմամբ ջութակահարուհի և ալտ

Միդորի Զայլեր (գերմ.՝ Midori Seiler, փետրվարի 18, 1969(1969-02-18)[1], Օսակա, Ճապոնիա[1]), գերմանա-ճապոնական ծագմամբ ջութակահարուհի և ալտ։ Ջութակի և ալտի դասարանի ուսուցիչ։

Միդորի Զայլեր
Բնօրինակ անունճապ.՝ ミドリ・ザイラー
Ծնվել էփետրվարի 18, 1969(1969-02-18)[1] (55 տարեկան)
Օսակա, Ճապոնիա[1]
Երկիր Ճապոնիա
Ժանրերբարոկկո դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունջութակահարուհի, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և կոնցերտմայստեր
Գործիքներալտ
ԱշխատավայրՄոցարտեում և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
ԼեյբլZig-Zag Territoires?
 Midori Seiler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է դաշնակահարների ընտանիքում. հայրը՝ Բավարիացի Էրնստ Ֆրիդրիխ Զայլերը ապագա ճապոնուհի կնոջ հետ ծանոթացել է Ջուլյարդյան դպրոցում և 1961 թվականին նրա հետևից գնացել է Ճապոնիա։ Սկսել է երաժշտությամբ զբաղվել Հելմութ Ցեյտմայերի և Վեգ Շանդորայի ղեկավարությամբ, պարապմունքները շարունակել է Բազելի կոնսերվատորիայում Ադելինա Օպրյանի մոտ և Schola Cantorum Basiliensis-ում Թոմաս Հենգելբրոքի մոտ, իսկ այնուհետև Լոնդոնում Դեյվիդ Տակենոյի մոտ։ Ինչպես նաև նրա ուսուցիչներից են եղել՝ պրոֆեսոր Էբերհարդ Ֆելտցը[2] և Ստեփան Մայը[3]։

Լինելով ուսանողուհի, որպես կոնցերտմեյստեր հանդես է եկել Շվեյցարիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում։ 1991 թվականից նվագում է Հնագույն երաժշտության բեռլինյան ակադեմիայի կամերային անսամբլում, նրանց հետ համերգներ է տվել Լոնդոնում, Ամստերդամում, Վիեննայում։ Ելույթ է ունեցել նաև եվրոպական այլ բարոկկո նվագախմբերի հետ։ Որպես մենակատար հյուրախաղերի է մեկնել Եվրոպա, ԱՄՆ, Ասիա, Լատինական Ամերիկա։

Մշտապես համագործակցում է «Anima Eterna»[4] նվագախմբի բելգիացի դաշնակահար և դիրիժոր Ջոս վան Իմերսելի հետ։

Միդորիի երեք քույրերը ևս երաժիշտներ են, պատանի տարիքում նրանք չորսով նվագում էին Զայլերի լարային քառյակում։

Երգացանկ խմբագրել

Վիվալդի, Բոկերինի, Հենդել, Բախ, Տելեման, Բորոդին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, Մոցարտ, Բեթհովեն, Մենդելսոն, Հայդն, Շուբերտ։

Բասկական պարուսույց և Հնագույն երաժշտության բեռլինյան ակադեմիայի ջութակահար Խուան Կուրս Դիասի հետ ձայնագրել են խորեոգրաֆիկ համերգ՝ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ի բալետային-դրամատիկ մեկնաբանումը, որը գրավել է հանդիսատեսի և լրատվամիջոցների ուշադրությունը[5][6]։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

Վարպետության դասեր էր անցկացրել Բրյուգգեում, Անտվերպենում, դասախոսություններ է կարդացել Հաագայում։ Պրոֆեսոր։ 2010 թվականից բարկա է դասավանդում Վայմարի երաժշտության բարձրագույն դպրոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #135248124 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Hochschule für Musik Hanns Eisler Berlin: Eberhard Feltz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. .Akademie für Alte Musik Berlin: Stephan Mai
  4. «Дискография Мидори Зайлер на оф. сайте». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. ««Uhde & Harckensee MusikManagement»: 4 Elemente — 4 Jahreszeiten (Choreographisches Konzert)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. IMDb: 4 Elemente — 4 Jahreszeiten (Video 2009)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միդորի Զայլեր» հոդվածին։