Գեորգ Ֆիլիպ Տելեման

Գեորգ Ֆիլիպ Տելեման (գերմ.՝ Georg-Philipp Telemann, մարտի 14 (24), 1681[2][3][4][…], Մագդեբուրգ, Brandenburg-Prussia[2] - հունիսի 25, 1767(1767-06-25)[2][3][4][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, կապելմայստեր։ Թողել է հսկայական ստեղծագործական ժառանգություն, պատմության մեջ առավել բեղմնավոր երգահաններից մեկն է։

Գեորգ Ֆիլիպ Տելեման
Telemann.jpg
Բնօրինակ անունգերմ.՝ Georg Philipp Telemann
Նաև հայտնի է որպեսGeorgio Melande[1] և Melante[1]
Ծնվել էմարտի 14 (24), 1681[2][3][4][…]
Մագդեբուրգ, Brandenburg-Prussia[2]
ԵրկիրHeiliges Römisches Reich - Reichssturmfahne vor 1433 (Nimbierter Adler).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհունիսի 25, 1767(1767-06-25)[2][3][4][…] (86 տարեկան)
Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
Ժանրերօպերա, կրոնական երաժշտություն և կամերային երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և Կապելմայստեր
Գործիքներերգեհոն
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Ստորագրություն
Ստորագրություն
Georg Philipp Telemann Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1701 թվականից Լայպցիգի համալսարանում ուսանել է իրավունք, որտեղ հիմնել է «Կոլլեգիում մուզիկում» երաժշտական խմբակը։ 1712-1721 թվականներին՝ կանտոր և մուզիկ-տնօրեն Մայնի Ֆրանկֆուրտում: 1721 թվականից մինչև կյանքի վերջը ապրել է Համբուրգում, եղել քաղաքային մուզիկ-տնօրեն, ղեկավարել եկեղեցական կապելլաներ և օպերային թատրոն, հիմնել «Կոլլեգիում մուզիկում» ընկերությունը, 1728 թվականից հրատարակել «Der getreue Musikmeister» նոտային ամսագիրը։

Աշխատել է տարբեր ժանրերում (մոտ 40 օպերա, բազմաթիվ հոգևոր կանտատներ, օրատորիաներ, պասսիոններ, մեսսաներ, նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, կոնչերտո գրոսսոներ, ստեղծագործություններ կլավիրի, ջութակի համար, տրիոսոնատներ և այլն)։ Լինելով Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ժամանակակիցը՝ ազատ տիրապետել է պոլիֆոնիկ գրության տեխնիկային, յուրացրել ազգային մի շարք դպրոցների (հատկապես ֆրանսիական և լեհական) նվաճումները, մոտեցել իր ժամանակի համար նոր՝ հոմոֆոն-հարմոնիկ գրությանը։

ԳրականությունԽմբագրել

  • Ра6ей В., Георг Филипп Телеман, М., 1974.

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 633