Սոչիմիլկո
Սոչիմիլկո, Շոչիմիլկո, (իսպ.՝ Xochimilco, «ծաղկող վայր»), Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի 16 շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնից 18 կմ հեռավորության վրա։ Հյուսիսից սահմանամերձ է Կայոական, Տլալպան, Իստապալապա շրջաններին, արևմուտքից՝ Տլաուլակ շրջանին, հարավ-արևմուտքից՝ Միլպա-Ալտային։ 122 կմ2 տարածքով համարվում է մեծությամբ Մեխիկոյի երրորդ շրջանը։
Սոչիմիլկո | |
---|---|
Բնօրինակ անվանում Xochimilco | |
![]() | |
Մոտակա քաղաք | Մեխիկո |
Կառուցման նպատակ | մշակութային |
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն | |
Տեսակ | մշակութային 412 |
Չափանիշ | ii, iii, iv, v |
Նախագծվել է | 1987 |
![]() | |
![]() |
Ողջ աշխարհում Սոչիմիլկոն հայտնի է ացտեկների հին ջրանցքներով, որոնք հիշեցնում են Տեսկոկո լիճը, որի վրա էլ գտնվում է Մեխիկո քաղաքը։ Այստեղ հին ջրանցքի երկայնքով կարելի է նավարկել գոնդոլաներով, ծանոթանալ այս շրջանի բուսականությանը, լսել ավանդական մեքսիկական երաժշտություն, մարիաչիների երգեր։ Համարվում է ամենաշատ այցելվող տուրիստական վայրերից։ 1987 թվականին Սոչիմիլկոյի ջրանցքները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1][2]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.cuauhtemoc.df.gob.mx/delegacion/historia/historia.html Historia de la Delegación, Borough of Cuauhtémoc, Mexico City, November 5, 2010
- ↑ Moffett, Matt (սեպտեմբերի 7, 1993)։ «A Partying Town: Mexico's Xochimilco Is Always Celebrating --- Yearlong Fete for Baby Jesus Is the Biggest of 422 Fiestas; The `Mayordomo' Presides»։ Wall Street Journal (New York)։ էջ A1
Արտաքին հղումներԽմբագրել
Սոչիմիլկո Վիքիպահեստում |
- Official Xochimilco website — Delegación Xochimilco.
- [1]