Մեգ Կեբոտ
Մեգ Կեբոտ (անգլ.՝ Meg Cabot, փետրվարի 1, 1967[1][2][3][…], Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ), անունն ի ծնե՝ Մեգին Պատրիցիա Կեբոտ (Meggin Patricia Cabot), ամերիկացի գրող, մանկական և սիրային վեպերի հեղինակ, որոնցից մեկի («Արքայադստեր օրագրերը») հիման վրա Walt Disney Pictures-ը նկարահանել է համանուն ֆիլմ։
Մեգ Կեբոտ անգլ.՝ Meg Cabot | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Meggin Patricia Cabot |
Ծնվել է | փետրվարի 1, 1967[1][2][3][…] (56 տարեկան) |
Ծննդավայր | Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ |
Գրական անուն | Meg Cabot, Patricia Cabot, Meggin Cabot և Jenny Carroll |
Մասնագիտություն | գրող, վիպասան, նկարազարդող, մանկագիր, նկարչուհի և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ինդիանայի համալսարան և Bloomington High School South? |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Արքայադստեր օրագրերը և Ավալոն դպրոցը |
Կայք | megcabot.com |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Կեբոտը ծնվել է Ինդիանայի Բլումինգթոն քաղաքում[4][5]։ Նա քաղաքի հանրային գրադարանում ժամեր է անցկացրել Ջեյն Օսթինի, Ջուդի Մեգինի և Բարբարա Կարտլենդի ստեղծագործությունների ընթերցանությամբ։ Հետաքրքիր է, որ Մեգը երկու անգամ դպրոցում ձախողել է հանրահաշիվը, ինչն արտացոլվել է նրա գրքերի հերոսների կերպարներում[6]։
Ինդիանայի համալսարանն ավարտեուց հետո տեղափոխվել է Նյու Յորք Սիթի՝ նպատակ ունենալով կարիերա ստեղծել որպես նկարազարդող[4][5]։ Սակայն շուտով նա թողել է այդ աշխատանքը և սկսել է աշխատել որպես Նյու Յորքի համալսարանի առաջին կուրսեցիների հանրակացարանի կառավարչի օգնական։
1993 թվականի ապրիլի 1-ին Մեգ Կեբոտը ամուսնացել է ֆինանսական գրող (նա, ով գրում է տնտեսության վերաբերյալ աշխատություններ) և բանաստեղծ Բենջամին Դ. Էգնատցի հետ։ Նրանց հարսանիքի օրը՝ ապրիլի 1-ը՝ Ծիծաղի օրը, կանխամտածված խաղ էր Մեգի կողմից ըստ այն համոզմունքի, որ առաջին հերթին միայն հիմարներն են ամուսնանում։ Հարսանիքը գաղտնիք էր, որը տեղի է ունեցել Իտալիայում։ Նրա «Every Boy’s Got One» վեպի մոտիվը հենց այդ փախուստն է։
Նա 2 կատու ունի՝ միաչքանի Հենրիետան[7] և Գեմը, որոնց մասին հաճախ գրում է իր բլոգում։
Ապրելով Ինդիանայում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և Ֆրանսիայում՝ նա ընտանիքի հետ բնակություն է հաստատել Քի Ուեսթում[8]։ Մեգն իր ողջ ժամանակը նվիրել է գրական ստեղծագործությանը։ Նա այժմ իր ժամանակը կիսում է Նյու Յորքի բնակարանի և Քի Ուեսթի հանգստյան տան միջև։
Ստեղծագործությունների ցանկ Խմբագրել
«Արքայադստեր օրագրերը» շարքը.
- Արքայադստեր օրագրերը / The Princess Diaries
- Արքայադուստրը ուշադրության կենտրոնում / Princess in Spotlight
- Սիրահարված արքայադուստրը / Princess in love
- Արքայադուստրը սպասում է / Princess in Waiting
- Վարդագույն հագուստով արքայադուստրը / Princess in Pink
- Արքայադուստրը պրակտիկայում / Princess in Training
- Արքայադուստրը երեկույթին / Party Princess
- Արքայադուստրը եզրագծին / Princess on The Brink
- Արքայադուստր Միան / Princess Mia
- Ընդմիշտ արքայադուստր / Forever Princess
- Արքայական հարսանիք / Royal Wedding
Ինչպես նաև՝
«Հեդեր Ուելս» շարքը.
- Ես գեր չեմ / Size 12 Is Not Fat
- Խնդիրը չափսի մեջ չէ / Size 14 Is Not Fat Either
- Հաբեր շիկամազ կատվի համար / Big Boned
«Երիտասարդը» շարքը.
- Պարզապես հարևան / The Boy Next Door
- Երիտասարդը հանդիպեց աղջկա / Boy Meets Girl
- Every Boy's Got One
«Բամբասանքի թագուհին» շարքը.
- Բամբասանքի թագուհին / Queen of Babble
- Բամբասանքի թագուհին մեծ քաղաքում / Queen of Babble in the Big City
- Բամբասանքի թագուհին ամուսնանում է/Queen of Babble Gets Hitched
«Airhead» շարքը.
- Մանոլոյի կրունկը / Airhead
- Being Nikki
- Պոդիում / Runaway
«Էլլի Ֆինքլ. կանոններ աղջիկների համար» շարքը.
- Տեղափոխման օրը / Moving day
- The New Girl
- Best Friends and Drama Queens
- Stage Fright
- Glitter Girls and the Great Fake Out
- Blast from the Past
«Մեդիատոր» շարքը.
- Ստվերների աշխարհը / Shadowland
Այլ ստեղծագործություններ
- Հուսահատ աղջիկը / All-American Girl
- Կուռքը և երկրպագուհիները / Teen Idol
- Ավալոն դպրոցը / Avalon high (էկրանավորվել է 2010 թվականին)
Պատրիցիա Կեբոտ Խմբագրել
«Ռոուլինգզներ» շարքը.
- Արբեցնող բույր / WHERE ROSES GROW WILD
- Իմ սրտի դիմանկարը / PORTRAIT OF MY HEART
Այլ ստեղծագործություններ
- Համբուրե՛ք հարսանցուին, միլո՛րդ / KISS THE BRIDE
- Ողջամտություն և գայթակղություն / EDUCATING CAROLINE
- Փոքրիկ խայտառակություն / A LITTLE SCANDAL
- Այդ կապույտ աչքերը / LADY OF SKYE
- Անպարկեշտ առաջարկ / AN IMPROPER PROPOSAL
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- Մեգը գրել է «Որսորդի դուստրը» պատմվածքը, որն ընդգրկված է «Սատանայական պարահանդեսներ» ժողովածուում, որտեղ ընդգրկված են նաև Ստեֆանի Մայերի, Լորեն Միրաքլի, Քիմ Հարիսոնի և Միշել Յաֆեի պատվածքները։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20170324044117/http://jeugdliteratuur.org/auteurs/meg-cabot
- ↑ 4,0 4,1 Meg Cabot Biography. Notablebiographies.com. Retrieved on 2012-12-31.
- ↑ 5,0 5,1 Historical Romance Writers Author: Patricia Cabot Archived July 10, 2016, at the Wayback Machine.. Historicalromancewriters.com (December 3, 2012). Retrieved on 2012-12-31.
- ↑ «Մեգ Կեբոտի կենսագրությունը»։ http://megcabot.ru/։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-08-ին։ Վերցված է 2020-07-19
- ↑ «Report from Downton Cabot: Life Goes On - Meg Cabot»։ Meg Cabot (en-US)։ 2013-01-28։ Վերցված է 2017-09-05
- ↑ Biography of Meg Cabot, Meg Cabot