Բլումինգթոն (Ինդիանա)
Բլումինգթոն (անգլ.՝ Bloomington), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում, Մոնրո շրջանում, Ինդիանա նահանգում։ Համաձայն ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի, բնակիչների թիվը կազմում էր 80 405 մարդ[2], որը համապատասխանում է 6-րդ հորիզոնականին այդ նահանգի քաղաքներից։
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ Bloomington | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1818 թ. | |
Մակերես | 60,69747 կմ², 60,494415 կմ² | |
ԲԾՄ | 235±1 մետր | |
Բնակչություն | ▼79 168 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 812 | |
Փոստային դասիչ | 47401–47408, 47401, 47402 և 47406 | |
Պաշտոնական կայք | bloomington.in.gov(անգլ.) | |
| ||
Բլումինգթոնում է տեղակայված Ինդիանայի համալսարանի առաջատար կամպուսը, որը հիմնադրվել է այստեղ 1820 թվականին։ 1991 թվականին Թոմաս Գեյնսի «Կամպուսն ինչպես արվեստի գործ» (The Campus as a Work of Art) գրքում համալսարանն անվանվել է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ համալսարանական քաղաքներից մեկը։ Կամպուսի շենքերի մեծ մասը կառուցված է ինդիանական կրաքարից։
Քաղաքում տեղի է ունեցել «Թափք հավաքելով հեռանալ» ֆիլմի նկարահանումը, որն արժանացել է Օսկար մրցանակին։
Աշխարհագրություն խմբագրել
Ըստ ԱՄՆ-ի բյուրոյի ցուցակագրության, ընդհանուր քաղաքի մակերեսը կազմում է 51,6 կմ² (19,9 մղոն²), որից 51,1 կմ² (19,7 մղոն²) հողային տարածք է և 0,5 կմ² (0,2 մղոն²)-ին՝ ջրային։
Բլումինգթոնը տեղակայված է Ինդիանա նահանգի հարավային մասում՝ ձորակների, ճեղքերի, ստորգետնյա ջրերի, աղբյուրների և քարանձավների առկայությամբ բնութագրվող կարստային տարծքի հետ հատվող բլրակների վրա։ Գտնվում է նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլիսից 80 կմ դեպի հարավ հեռավորության վրա ։
Կլիմա խմբագրել
Բլումինգթոնում ամբողջ տարվա ընթացքում, նույնիսկ ձմռանը, պահպանվում է բարձր խոնավություն։ Տարվա ընթացքում անձրև է գալիս միջինը 76 օր , տարեկան 112 սմ տեղումների քանակով [3]։
Բնակչություն խմբագրել
Բլումինթական ագլոմերցիայում Բլումինգթնը գլխավոր քաղաքն է, որն ընդգրկում է Գրին, Մոնրո և Օուեն շրջանները, բնակիչների 175 506 մարդ (2000)[4] ընդհանուր քնակով։
Ըստ 2000 թվականի մարդահավաքի[4]՝ քաղաքում 26 468 տնային տնտեսություններում ապրում էր 69 291 մարդ (կամ 10 454 ընտանիք)։ Ամբողջությամբ բնակչությունը կազմում է 1 356 մարդ/կմ²։
Բնակչության ռասայական կազմը․
- սպիտակամորթներ — 87,03 %
- աֆրոամերիկացիներ — 4,24 %
- բնիկ ամերիկացիներ — 0,29 %
- ազիատներ — 5,26 %
- լատինոամերիկացիներ — 2, 49 % և ուրիշներ
17,9 % տնտեսություններում կային միչև 18 տարեկան հասակի երեխաներ, ամուսնական զույգերը, միասին ապրողները՝ 29,2 % տնային տնտեսություններում, միայնակ մայրեր՝ 7,8 % և 60,5 % առանց ընտանիք։ 7,1 % տնային տնտեսություններում ապրում էին 65 տարեկան և ավել տարիք ունեցող մարդիկ։ Տնային տնտեսությունը միջինը կազմված է 2,09 մարդուց, ընտանիքը՝ 2,76 մարդուց։
Բնակչության բաշխումը ըստ տարիքի․
- միչև 18 տարեկան — 12,7 %
- 18-ից 24 տարեկան — 42,3 %
- 25-ից 44 տարեկանт — 24,6 %
- 45-ից 64 տարեկան — 12,6 %
- 65 տարեկանից բարձր — 7,9 %
Միջին տարիքը 23 տարեկան է։
Ամեն 100 կանանց բաժին էր հասնում 94,4 տղամարդ։ Յուրաքանչյուր 18 տարեկան և ավելի տարիք ունեցող կանանց՝ 92,8 տղամարդ։
2000 թվականին տնային տնտեսության միջին եկամուտը կազմել էր է $ 25 377, ընտանիքինը՝ $ 50 054 (տարեկան)։ Տղամարդու միջին եկամուտը կազմել էր $ 32 470, կանանցը՝ $ 26 100։ Բնակչության մեկ շնչի հաշվուվ կազմում է $ 16 481։ Մոտ բանակչության 10,3 % ընտանիքները և 29,6 % բանկիչները գտնվում էին աղքատության շեմից ցածր, այդ թվում նրանցից 17,3 % 18 տարեկանից փոքր և 7,6 % -ը՝ 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ են։
Քաղաքի հիմնական գործատուներ խմբագրել
- Հնդկական համլսարան Բլումինգթոնում
- Boston Scientific
- Ջեներալ էլեկտրիկ
- Otis Elevator Company
Քույր քաղաքներ խմբագրել
Բլամինգթոնը ումի 3 քույր քաղաքներ․[5]
- Պոսոլտեգա, Նիկարագուա (1988)
- Սանտա-Կլառա, Կուբա (1999)
- Լչժոու, Թայվան։
Տես նաև խմբագրել
- Ինդիանայի համալսարանի արվեստի թանգարան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ «Bloomington Census Data» (անգլերեն)։ City of Bloomington։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16
- ↑ «Weatherbase: Historical Weather for Bloomington, Indiana, United States of America»։ Weatherbase։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16
- ↑ 4,0 4,1 «American FactFinder» (անգլերեն)։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2011-08-16
- ↑ «Sister Cities» (անգլերեն)։ City of Bloomington։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16
Արտաքին հղումներ խմբագրել
- Блумингтон / С. Г. Павлюк // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 614. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- Բլումինգթոն քաղաքի պաշտոնական կայքը
- Bloomingpedia — Բլումինգթոնի ազատ հանրագիտարան
- Տեղեկություններ քաղաքի զբոսաշրջիկների համար