Արքայադստեր օրագրերը (անգլ.՝ The Princess Diaries, հայտնի է նաև «Ինչպես դառնալ արքայադուստր»), ամերիկյան ֆիլմ, որը նկարահանվել է 2001 թվականին ռեժիսոր Հարի Մարշալի կողմից։ Ֆիլմը նկարահանված է Մեգ Կեբոտի համանուն վեպի մոտիվներով։ Այլ դերասաններից բացի այստեղ նկարահանվել է ամերիկյան բեմի հայտնի աստղ Ջուլի Էնդրյուսը։

Արքայադստեր օրագրերը
անգլ.՝ The Princess Diaries
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆիլմ անչափահասների համար և մանկական ֆիլմ
ՀիմքԱրքայադստեր օրագրերը[1]
Թվականօգոստոսի 3, 2001[2][3] և դեկտեմբերի 20, 2001[4]
Լեզուանգլերեն[5]
ՌեժիսորԳարի Մարշալ[2][6][7][…]
ՊրոդյուսերՈւիթնի Հյուսթոն, Դեբրա Մարտին Չեյզ և Մարիո Իսկովիչ
Սցենարի հեղինակՋինա Վենդքոս[8]
ԴերակատարներՋուլի Էնդրյուս[6][9][10][…], Հեկտոր Էլիզոնդո[9][7][11][…], Հեդեր Մատարացցո[9][7][12][…], Մենդի Մուր[9][7][12][…], Քերոլայն Գուդոլ[9][7][13], Պատրիկ Ֆլուգեր[9][7][13], Սանդրա Օ[9][13], Էրիկ ֆոն Դետտեն[9][7][13], Ջոել ՄակՔրերի[9], Լարի Միլլեր[9], Նիկոլ Թոմ[9], Ռենե Օբերժոնուա, Ռոբերտ Կոպոլա Շվարցման[9][7][13], Էն Հեթուեյ[6][9][10][…], Սթենլի Ֆրեյզեն[9], Թրեյսի Ռեյներ[9], Էթան Սենդլեր[9], Շոն Օ'Բրայան[9][13], Ջոն ՄակԳայվերն[9], Քեթի Գարվեր[9], Լորեն Մոլթբի[9], Մարկ Թոմփսոն[9], Ռոբերտ Գլաուդինի[9], Բրայան Ֆելփս[9], Նեդ Բրոուեր[9], Սանդրա Թեյլոր[9], Բարրի Ռեթքլիֆ[9], Սեմ Դենոֆֆ[9], Թեյլոր Լոկ[9], Թոդ Լոու[9] և Բոննի Աարոնս
ՕպերատորԿարլ Վալտեր Լինդենլաուբ[14]
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժԲրյուս Գրին
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո և Ջենովիա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Լոս Անջելես և Կալիֆոռնիա
ԿինոընկերությունWalt Disney Pictures և Brownhouse Productions
Տևողություն115 րոպե
ՀաջորդԱրքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի
 The Princess Diaries (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

15-ամյա Միան բնակվում է Սան Ֆրանցիսկոյում և վարում է ամերիկացի սովորական դեռահասի կյանք։ Նա համեստ «գիտունիկ» է, և նրա կյանքի միակ նպատակն անտեսանելի դառնալն է։ Նա ունի միայն մեկ ընկերուհի՝ Լիլի Մոսկովիցը, ում ավագ եղբայրը՝ Մայքլը, գաղտնի սիրահարված է Միային։ Միան սիրահարված է դպրոցի ամենահայտնի տղային՝ Ջոշին։

Մի անգամ Միային է այցելում նրա տատիկը՝ Կլարիսան և հրավիրում է վերջինիս ժամանել նրա մոտ հյուրանոց։ Միան իմանում է, որ նրա հայրը մինչ մահը եղել է եվրոպական երկիր՝ Ջենովայի կրոպրինցը, իսկ իր տատիկը՝ այդ երկրի թագուհին։ Իսկ ինքը պետք է դառնա Ջենովայի արքայադուստրը՝ Ամելիա Մինիոնետ Գրիմալդի Տերմոպոլիս Րենալդի (Amelia Mignonette Grimaldi Thermopolis Renaldi) և ապրի շքեղության մեջ, կամ էլ միշտ մնա «անտեսանելի» ողջ կյանքի ընթացքում։ Բայց Միան բոլորովին չի ձգտում հարստության և համբավի։

Միան տատիկի մոտ ցուցադրում է անասելի պահվածք։ Բացի դրանից՝ Կլարիսը տպավորված է այն բանով, թե ինչքան տհաճ տեսք ունի իր թոռնուհին։ Նա որոշում է իր թոռնուհուն սովորեցնել էթիկայի կանոններին, իսկ մի ամիս հետո Միան պետք է որոշում կայացնի։ Հիմա Միան պետք է ժամանի իր տատիկի մոտ ամեն օր և ամեն ինչ գաղտնի պահի։ Թիկնապահության ղեկավար Ջեզոֆը նրան դպրոց է տանում լիմուզինով։

Տատիկը աշխատում է Միայի արտաքին տեսքի վրա և հրավիրում է մոդային իմիջմեյքեր Պաոլոյին, որի հետևանքում Միան դառնում է գեղեցկուհի։ Բայց իր լավագույն ընկերուհին նրան քննադատում է դրա համար։ Նրանք վիճում են, սակայն Միան պատմում է Լիլիին իր գաղտնիքը, և նրանք հաշտվում են։ Այդ ժամանակ շատախոս Պաոլոյից լրագրողները իմանում են, որ Միան Ջենովայի նոր արքայադուստրն է և ամենուր հետապնդում են նրան։

Առաջին ընդունելության ժամանակ Միան ամեն ինչ փչացնում և մտնում է վատ իրավիճակի մեջ։ Բայց ժամանակի ընթացքում նա հարմարվում է և սովորում։ Անտեսանելի մարդուց նա դառնում է դպրոցի ամենահայտնի աղջիկը։ Ջոշը բաժամնվում է իր սիրած աղջկանից և Միային հրավիրում լողափում տեղի ունեցող խնջույքին։ Բայց այդ օրը Մայքլի փորձն է, որին Միան խոստացել է գնալ, իսկ Լիլիի մոտ՝ հեռուստանախագիծ, որտեղ նա նույնպես խոստացել է մասնակցել։ Աղջիկն ընտրում է խնջույքը, բայց տոնը վատ է վերջանում։ Ջոշը նրան համբուրում է տեսախցիկների առաջ՝ հայտնի դառնալու համար, իսկ դպրոցի հայտնի աղջիկները նրան մտցնում են խցիկի մեջ շորերը հանելու համար։ Միան վշտի մեջ է, բայց այնուամենայնիվ նա որոշում է գնալ պարահանդեսի և հրավիրում է Լիլիին ու Մայքլին, վերջինս հրաժարվում է։

Պարահանդեսից առաջ Միան որոշում է, որ նա արժանի չէ արքայադուստր դառնալ։ Նա պատրաստվում է փախչել և գնալ ճանապարհորդության։ Բայց իրերի մեջ գտնում է հոր թողած նամակը և հասկանում է, որ չի կարող հրաժարվել երկիրը կառավարելուց։ Նա պատրաստվում է գնալ պարահանդես, բայց անձրև է գալիս, և մեքենան չի աշխատում։ Թագուհին պատրաստ է հայտարարություն անել այն մասին, որ Միան հրաժարվել է տիտղոսից և իշխանությունը անցնում է բարոնին՝ ֆոն Տրոկենին։ Բայց Ջոզեֆը ճիշտ պահին հասցնում է նրան պարահանդես։

Միան պաշտոնապես հաստատում է, որ համաձայն է դառնալ արքայադուստր։ Ընտանիքի հետ միասին նա տեղափոխվում է Ջենովա։

Տեղեկություններ խմբագրել

  • Ֆիլմի ռեժիսորը Հարի Մարշալն է։ Պրոդուսերներ են դարձել Դեբրա Մարտին Չեյզը և Ուիթնի Հյուսթոնը։ Էն Հեթուեյն ընտրվել է Միայի դերի համար, քանի որ Մարշալի աղջիկը՝ տեսնոլով Էնին տեսագրության մեջ, ասաց, որ նրա մազերը լավագույնն են արքայադստեր դերի համար։
  • Մարշալի բոլոր ֆիլմերում նկարահանվող Հեկտոր Էլիզոնդոն, խաղում է թիկնապահ Ջոզոֆի դերը[15]։
  • Էն Հեթուեյի խոսքերով՝ սկզբւոմ Միայի դերը պետք է կատարեր Լիվ Թայլերը, բայց հետո պրոդուսերները որոշեցին օգտագործել դիտորդների համար վատ ծանոթ դեմք։ Ավելի քան 500 դերասանուհի փորձում էին գլխավոր դերի համար։
  • Գրքի սյուժեն սահմաանվում է Նյու Յորքում, բայց ֆիլմում տեղափոխել են Սան Ֆրանցիսկո, քանի որ Մարշալի թոռնիկներն ապրում են այնտեղ։
  • Ֆիլմի 2-րդ մասը՝ «Արքայադստեր օրագրերը 2։ Ինչպես դառնալ թագուհի»-ն հայտնվեց էկրանին 2004 թվականի օգոստոսին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել