Բացել գլխավոր ցանկը

Մարինե Դեինյան

հայ օպերային երգչուհի

Մարինե Դեինյան (, Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։ ՀՀ վաստակավոր արտիստ (2012)[1]։

Մարինե Դեինյան
Ծնվել էԵրևան, Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ՇրջանավարտՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Մարինե Դեինյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, որն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1995 թվականից նաև դասավանդում է կոնսերվատորիայում: 2015 թվականից՝ պրոֆեսոր[2]։

1999 թվականին Նյու Յորքում վարպետության դասեր է ստացել Լյուչիա Ալբանեզեի (ԱՄՆ), Լուսին Ամարայի (ԱՄՆ) և հետագայում Վրաստանում Գալինա Վիշնևսկայայի մոտ (Ռուսաստան): 1999 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[2]:

2017 թվականի հունիսի 5-15-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով մասնակցել է թատրոնի մեներգիչների համար նախատեսված վարպետության դասերի Դայանա Զոլայի, Ջոն Ֆիշերի գլխավորությամբ[2]:

2017 թվականին Ստոկհոլմում մասնակցել է վոկալ դասախոսների միջազգային կոնգրեսին, որտեղ ներկայացրել է Տիգրան Չուխաջյանի Արշակ Երկրորդ օպերայից հատվածներ (բնօրինակով) և Կոմիտաս[2]:

Համերգներով հանդես է եկել Դոնեցկում, Համելնում, Միշկոլցում, Բուդապեշտում, Գվանջուում, Նյու Շատելում, Մութիեում, Բիլբիենում, Դելիում, Բելֆորդում, Սամսունում, Վլադիկավկազում, Սանկտ Պետերբուրգում[2]։

ԴերերգերԽմբագրել

Հեղինակ Օպերա Դեր
Ջուզեպպե Վերդի Աիդա Աիդա
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Վիոլետտա
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր Լեոնորա
Վինչենցո Բելլինի Նորմա Նորմա
Ջակոմո Պուչինի Տոսկա Տոսկա
Պիետրո Մասկանի Գեղջկական ասպետություն Սանտուցցա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Դոն Ժուան Դոննա Աննա
Սերգեյ Ռախմանինով Ալեկո Զեմֆիրա
Ռուջերո Լեոնկավալո Պայացներ Նեդդա
Ջուզեպպե Վերդի Ռեքվիեմ
Ջոակինո Ռոսսինի Ստաբատ Մատեր
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի Ստաբատ Մատեր

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • 1998 - Վ. Բելլինիի անվան միջազգային մրցույթի (Ragussa-Ibla) դափնեկիր (Իտալիա)
  • 2003 - «Ոսկե դիմակ» փառատոնում Վ. Բելլինիի «Նորմա» օպերայում կատարած Նորմայի դերի համար առաջադրվել է լավագույն կանացի կերպար անվանակարգում (Սանկտ-Պետերբուրգ)
  • 2003 - Ոսկե գավաթի «Ապրիլյան Գարուն» փառատոն (Հյուսիսային Կորեա)
  • 2012 - Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «մշակութային կյանքում մեծ ներդրում ունենալու համար»
  • 2012 - ՀՀ նախագահի կողմից շնորհվել է Պատվո շքանշան և ՀՀ վաստակավոր արտիստի կոչում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը»։ 23.05.2012 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Մարինե Դեինյան»։ opera.am (am-AM)։ Վերցված է 2018-01-04