Բացել գլխավոր ցանկը

Լուսին Ամարա

հայ օպերային երգիչ, երգիչ

Լուսին Ամարա, իսկական անուն-ազգանունը՝ Թագուհի Արմաղանյան (անգլ.՝ Lucine Amara, մարտի 1, 1927(1927-03-01)[1][2], Հարթֆորդ, ԱՄՆ), ծագումով հայ, ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո), Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի[3]։

Լուսին Ամարա
Բնօրինակ անունLucine Amara
Ի ծնե անունԹագուհի Արմաղանյան
Ծնվել էմարտի 1, 1927(1927-03-01)[1][2] (92 տարեկան)
Հարթֆորդ, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի (սոպրանո)
Երգչաձայնսոպրանո
Գործիքներջութակ և վոկալ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Music Academy of the West? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց
Կայքverismopera.org

ԿենսագրությունԽմբագրել

Լուսինե Ամարան ծնվել է 1925 թ. մարտի 1-ին[4][5], ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում, կոշկակար Ջորջ Արմաղանյանի և Ադրիան Ղազանչյանի ընտանիքում[6]: Ամարան մանուկ հասակից երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։ Այնտեղ էլ նա ավարտել է երաժշտական դպրոցի ջութակի և դաշնամուրի դասարանը։ Նրա համերգային դեբյուտը կայացել է 1946 թվականին «War Memorial Opera House»-ում։ Սովորել է Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1948 թվականին Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է 1-ին մրցանակ։ 1940-1949 թթ. երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։ 1950 թվականին ընդունվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա, հետագայում դարձել է նրա «աստղերից»: Կատարել է շուրջ 60 դերերգ՝ Դոննա Էլվիրա (Վոլֆգանգ Մոցարտի «Դոն Ժուան»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո Չիո-Սան (Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ», «Տոսկա», «Չիո Չիո-Սան») և այլն։ Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմում»: Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Դլե յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն։ Ամարան հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում, նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում։ 1965 և 1991 թթ. Աիդայի դերերգով և մենահամերգներով Ամարան ելույթներ է ունեցել Երևանում։ Թոշակի անցնելուց հետո, դարձել է Նյու Ջերսիի օպերային թատրոնի խորհրդական և վարպետության դասեր է տվել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ 2005 թ. եղել է «Մուզիկա Բելլա» նվագախմբի համերգային ծրագրի հատուկ հյուրը[4]:

  Ամարան մեզ է դարձրել ջութակ ու նվագում է մեր լարերի վրա  


Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Շտերնը անվանել է «Երգող ջութակ»:

ՖիլմացանկԽմբագրել

  • 1951- Մեծն Կառուզոն
  • 1952- Կարմեն (հեռուստատեսային), Ֆրեսքիտա
  • 1965- 19-րդ ամենամյա «Տոնի» մրցանակաբաշխություն

ՊարգևներԽմբագրել

  • Երգիչների համաամերիկյան մրցույթի 1-ին մրցանակ, 1948
  • Վոկալային արվեստի միջազգային ակադեմիայի «Բեմական Փառք» տիտղոս, 1989

ԳրականությունԽմբագրել

  • The Metropolitan Opera Encyclopedia (խմբ. Դավիթ Հեմիլթոն), Նյու Յորք, «Simon & Schuster, New York, 1987. AS NEW IN D/W», 1991, ISBN 0-671-61732-X։
  • Էրիկ Մայերս. «Reunion: Lucine Amara» (անգլ.) // Opera News.- սեպտեմբեր, 2005 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։