Գալինա Վիշնևսկայա
Գալինա Պավլովնա Վիշնևսկայա (ի ծնե տրված ազգանունը՝ Իվանովա, հոկտեմբերի 25, 1926[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 11, 2012[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[5]), ռուս օպերային երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1966)։ 1944 թվականից երգել է Լենինգրադի օպերետի թատրոնում, ապա 1952 թվականից 1974 թվականներին եղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնի մենակատար՝ այդ բեմում հանդես գալով ավելի քան 30 դերերգերում։
Գալինա Վիշնևսկայա ռուս.՝ Галина Павловна Вишневская | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 11, 2012[2][3][4][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Q16678507? (1944) և Մոսկվայի կոնսերվատորիա (1966) |
Մասնագիտություն | դերասանուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, կենսագիր, օրագրի հեղինակ, թատերական ռեժիսոր և օպերային ռեժիսոր |
Ամուսին | Մստիսլավ Ռոստրոպովիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Elena Rostropovich? |
Galina Vishnevskaya Վիքիպահեստում |
Խորհրդային Միության տարիներին հակադրվել է իշխանություններին, օգնություն ցույց տալով գրող Ալեքսանդր Սոլժենիցինին։ 1974 թվականին իր ամուսնու՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ միասին հարկադրված լքել է Խորհրդային Միությունը։ Երգել է աշխարհի խոշորագույն բեմերում (Քովենթ Գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Գրանդ օպերա, Լա Սկալա, Մյունխենյան օպերա և այլն), կատարումներ է ունեցել բացառիկ երաժիշտների հետ՝ Ռոստրոպովիչի, Հերբերտ ֆոն Կարայանի, Օտտո Կլեմպերերի, Նիկոլայ Գյաուրովի, Նիկոլայ Գեդոյի, Պլասիդո Դոմինգոյի, Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուի և այլոց հետ։
1990-ական թվականների սկզբներին վերադարձել է Ռուսաստան, դարձել է Մոսկվայի կոնսերվատորիայի պատվարժան պրոֆեսոր։ 2002 թվականին Մոսկվայում բացել է Գալինա Վիշնևսկայայի Օպերային երգի կենտրոնը։ Գալինա Պավլովնա Վիշնևսկայան մահացել է Մոսկվայում 86 տարեկան հասակում 2012 թվականի դեկտեմբերի 11-ին։ Նա ամուսնացել է 3 անգամ։ Նրա առաջին ամուսինը՝ Գերոգ Վիշնևսկին, ծովագնաց էր։ Ամուսնալուծությունից հետո Գալինան պահպանեց նրա ազգանունը։ Նրա երկրորդ ամուսինը՝ ջութակահար, Լենինգրադի օպերա ընկերության տնօրեն Մարկ Ռուբինը[6], ծառայում էր նաև որպես Գալինա Վիշնևսկայայի մենեջեր։ Երկրորդ ամուսնությունից ծնվեց տղա, ով մահացավ 2 ամսական հասակում՝ նրանց ամուսնալուծությունից 10 տարի առաջ[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Вишневская Галина Павловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118812157 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Garry Humphreys (2012 թ․ դեկտեմբերի 18). «Galina Vishnevskaya: Soprano whose voice entranced Britten and who fled the Soviet Union». The Independent. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Tully Potter (2012 թ․ դեկտեմբերի 11). «Galina Vishnevskaya obituary». The Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Վիշնևսկայա» հոդվածին։ |