Մարիամ Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիամ Վահանի Հակոբյան (օգոստոսի 17, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Մարիամ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974) |
Ստեղծագործություն(ներ) | Հավատ |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարչուհի և ստեղծող |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կայք | mariamhakobyan.com |
Mariam Hakobyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1974 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
- 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է,
- 1996 թվականից՝ «Արվեստի միջազգային ասոցիացիայի» անդամ,
- 2001 թվականից՝ «Նորէոն» ստեղծագործական կենտրոնի (Երևան) հիմնադիր-նախագահ,
- 2001 թվականից «Քանդակի միջազգային կազմակերպության» անդամ[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2005 թվական - Ծրագրի ղեկավար, Քարի քանդակի հանրապետական սիմպոզիում, Ջերմուկ
- 2005 թվական - Ծրագրի ղեկավար, «Հայաստանի մարզերի միջև մշակութային կապերի վերականգնում և ամրապնդում»
- 2004 թվական -Ծրագրի ղեկավար, «Ի նպաստ հայ արվեստագետների մասնագիտական զարգացման»
- 2003 թվական - Ծրագրի ղեկավար, «Արտ Ռեսուրս» (արվեստագետների համար ռեսուրս կենտրոնի հիմնադրում)
- 1993-1997 թվականներ - Քանդակի դասախոս, «Ռոսլին» արվեստի ինստիտուտ, Երևան
- 1976-1990 թվականներ - Մանկավարժական գործունեություն Երևանի հանրապետական գեղագիտական դաստիարակության կենտրոնում և Շահումյանի շրջանի դպրոցականների պալատում
Ստեղծագործություններ
խմբագրելՔանդակի սիմպոզիումներ
խմբագրել- 2004 թվական - Սառցե արվեստի առաջին միջազգային առաջնություն, Լյուբեկ, Գերմանիա
- 2004 թվական - Սառցե քանդակի չորրորդ միջազգային սիմպոզիում «Բևեռային ռապսոդիա», Սալեխարդ, Ռուսաստան
- 2004 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում, Բրյուկ, Գերմանիա
- 2004 թվական - Էմաար արվեստի միջազգային սիմպոզիում, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
- 2003 թվական - Չինաստանի քաղաքային քանդակի միջազգային ցուցահանդես և սիմպոզիում, Ֆուժոու, Չինաստան
- 2003 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում «Վիլնոյա 2003», Վիլնոյա, Լիտվա
- 2002 թվական - Չինաստանի քաղաքային քանդակի միջազգային ցուցահանդես և սիմպոզիում, Պեկին, Չինաստան
- 2001 թվական - Չանչունի քանդակի հինգերորդ միջազգային սիմպոզիում, Չանչուն, Չինաստան
- 2001 թվական - Փոքր ծավալի բրոնզե քանդակի առաջին սիմպոզիում, կազմակերպիչ և մասնակից, Երևան
- 1994 թվական - Քարի քանդակի հանրապետական սիմպոզիում, Երևան
- 1991 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում, Իջևան
- 1990 թվական - Քարի քանդակի հանրապետական սիմպոզիում, Էջմիածին
- 1988-1989 թվականներ - Քարի քանդակի հանրապետական սիմպոզիումներ, Ջերմուկ
- 1987 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում, Իջևան
Մոնումենտալ գործեր՝
- 2004 թվական - «Արևի ժամացույց», գրանիտ, 240 սմ, Բրյուկ, Գերմանիա
- 2004 թվական - «Նոր տիեզերք», երկաթ, պողպատ, 280x300x300, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
- 2004 թվական - «Նոր աստղ», քար, բրոնզ, 176x126x50, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
- 2003 թվական - «Կանչող հեռու», գրանիտ, բրոնզ, 350x300x70, Ֆուժոու, Չինաստան
- 2003 թվական - «Մեծ պայթյուն», գրանիտ, բրոնզ, 230x190x90, Վիլնոյա, Լիտվա
- 2003 թվական - «Շախմատի թագավոր», գրանիտ, 150x80x135, Վիլնոյա, Լիտվա
- 2002 թվական - «Եղիցի կյանք», մարմար, 250x120x82, Պեկին, Չինաստան
- 2001 թվական - «Բերք», գրանիտ, 265x130x87, Չանչուն, Չինաստան
- 2001 թվական - «Ժամանակի անիվը», գրանիտ, մարմար, բրոնզ, 260x190x180, Չանչուն, Չինաստան
- 1994 թվական - «Փերի», տուֆ, 225 սմ Թումանյանի անվան այգի, Երևան, Հայաստան
- 1992 թվական - Հարթաքանդակային պլաքեդներ մանկապարտեզի համար, Սվետլոգորսկ, Ռուսաստան
- 1991 թվական - «Աստեղային ժամ», ավազաքար, 200x250x50, Իջևան, Հայաստան
- 1990 թվական - «Ավետիս», տուֆ, 230 սմ, Էջմիածին, Հայաստան
- 1989 թվական - «Հայոց ոգի», տուֆ, 235 սմ, Ջերմուկ, Հայաստան
- 1988 թվական - «Գիշեր-ցերեկ», տուֆ, 250 սմ, Ջերմուկ, Հայաստան
- 1988 թվական - «Գալակտիկա», տուֆ, 180x80x50, Անանիա Շիրակացու ճեմարան, Երևան, Հայաստան
- 1987 թվական - «Եղիցի կյանք», տուֆ, 300 սմ, Իջևան, Հայաստան
- 1987 թվական - «Օրոր», տուֆ, 110սմ, ՀՀ պաշտպանության նախարարություն, Երևան, Հայաստան
- 1987 թվական - «Հաց», տուֆ, 200 սմ, Վոլգոդոնսկ, Ռուսաստան
- 1983 թվական - «Քարայծ», բրոնզ, 300 սմ, Հանքավան, Հայաստան
- 1978 թվական - «Տիեզերք», բետոն, երկաթ, 110x84, Նկարիչների ստեղծագործական տուն, Շորժա, Հայաստան
Փոքրածավալ քանդակներ՝
- «Քավարանի դարպասները», բրոնզ, 1996 թվական, Բրոնզե քանդակի 12-րդ միջազգային բիենալեի (Ռավեննա, Իտալիա) բրոնզե մեդալ, 1998
- «Դրախտի դարպասները», բրոնզ, 1998 թվական, Ֆլորենցիայի «Մոն Արտ» միջազգային մրցանակ, 1998
- «Անվերջություն», 1998
- «Կենաց անիվը», բրոնզ, 1999
Գործերից պահվում են Հայաստանի փայտարվեստի թանգարանում, Հոլոքոստի հուշաթանգարանում (Վաշինգտոն), Դանթեի կենտրոնում (Ռավեննա)[2], Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի մշակույթի նախարարության հավաքածուում, Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, Հայաստանի Ազգային պատկերասրահի Իջևանի մասնաճյուղում։
Մոնումենտալ աշխատանքները տեղադրված են Հայաստանում, Ռուսաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր։
Մեծ թվով փոքր չափի բրոնզե քանդակներ Հայաստանի նախագահները նվիրել են աշխարհի տարբեր երկրների առաջին դեմքերին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև գիտության և մշակույթի հանրահայտ գործիչներին։ Բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Լիբանանի, Չինաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել- Հայաստան
- Ռուսաստան
- Լատվիա
- Լեհաստան
- Նորվեգիա
- Գերմանիա
- Չինաստան
- ԱՄՆ
- Հունաստան
- Իտալիա
- Ֆրանսիա[3]
- Լիտվա
- ԱՄԷ
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 2011 թվական - Գավարտ պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
- 2010 թվական - Ցուցահանդես «Open Studio», Արվեստի միջազգային Սիթե, Փարիզ, Ֆրանսիա
- 2010 թվական - «Քանդակ և գեղանկար» Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Գյումրի, Հայաստան
- 2009 թվական - «Քանդակ, գեղանկար, գրաֆիկա», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
- 2008 թվական - «Մարիամ Հակոբյան, Քանդակ» գրքի շնորհանդես և ցուցահանդես, «Արտբրիջ» գրախանութ-սրճարան, Երևան, Հայաստան
- 2006 թվական - Ցուցահանդես-շնորհանդես «Քանդակ, գեղանկար և գրաֆիկա», ՀՀ դեսպանատուն, Վաշինգտոն, ԱՄՆ
- 2004 թվական - «Մոնումենտալ արվեստ և փոքր ծավալի բրոնզե քանդակ», «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» պատկերասրահ, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա
- 1999 թվական - Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 1997 թվական - Կամերային երաժշտության տուն, Երևան
- 1997 թվական - Երվանդ Քոչարի թանգարան, Երևան
- 1996 թվական - Ցուցահանդես Շախմատի 32-րդ միջազգային օլիմպիադայի շրջանակներում, Երևան
Խմբակային ցուցահանդեսներ
խմբագրել- 2013 թվական - Մեկական աշխատանքի ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2012 թվական - Հայաստանի Նկարիչների միության 80 ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2011 թվական - Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2010 թվական - Թատրոնի և կինոյի նկարիչների ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2010 թվական - Հայոց Ցեղասպանության 95- ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2010 թվական - Ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևան, Հայաստան
- 2010 թվական - Ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում
- 2010 թվական - Կին արվեստագետների ցուցահանդես, Երևանի քաղաքապետարան, Հայաստան
- 2009 թվական - Հանրապետական ցուցահանդես «Գրաֆիկա և քանդակ», Երևան, Հայաստան
- 2005 թվական - Դիվանագետների կանանց ասոցացիայի կազմակերպած արվեստագետ կանանց ցուցահանդես, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան
- 2005 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում-ցուցահանդես, Բրյուկ, Գերմանիա
- 2004 թվական - Գեղարվեստի միջազգային առաջին Արտ-Էքսպո «Art Caucasus», Թբիլիսի, Վրաստան
- 2003 թվական - Գրաֆիկայի հանրապետական ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2003 թվական - Հանրապետական ցուցահանդես «Քանդակ - 2003» Երևան, Հայաստան
- 2000-2001 թվականներ - Արտ-Սալոն Մանեժում, Մոսկվա, Ռուսաստան
- 2001 թվական - «Նկարիչներ Հայաստանից» Սամարա, Ռուսաստան
- 2001 թվական - Հայաստանում Քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700- ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2001 թվական - Ցուցահանդես՝Դանթեն Հայաստանում – Բարեկամության կամուրջներ՚, Երևան, Հայաստան, Ռավեննա, Իտալիա
- 2000 թվական - «Արտ-Մանեժ 2000» միջազգային տոնավաճառ, Մոսկվա, Ռուսաստան
- 1999 թվական - « Ոսկեգործություն- 99», միջազգային ցուցահանդես-վաճառք, Երևան
- 1998 վական - Հայոց Բանակին նվիրված ցուցահանդես-մրցանակաբաշխություն, Երևան
- 1990-1998 թվականներ - Փոքր ծավալի բրոնզե քանդակի 9-13-րդ միջազգային բիենալեներ՝ նվիրված Դանթեի «Աստվածային կատակերգությանը», Ռավենա, Իտալիա
- 1997 թվական - Երկու ծովերի՝ Սև և Միջերկրական, կին ստեղծագործողների փառատոն, Սալոնիկ, Հունաստան
- 1994 թվական - Քանդակ և գրաֆիկա, Երևան
- 1993 թվական - Նկարիչներ Հայաստանից, Բոստոն, ԱՄՆ
- 1991 թվական - Միջազգային շրջիկ ցուցահանդես, Ռուսաստան, Նորվեգիա, Գերմանիա
- 1989 թվական - Փոքր ծավալի քանդակի միջազգային 7-րդ բիենալե, Պոզնան, Լեհաստան
- 1988 թվական - Քանդակի կվադրենալե, Ռիգա, Լատվիա
- 1978-2004 թվականներ - Հայաստանի նկարիչների միության ամենամյա ցուցահանդեսներ, Երևան
- 1975, 1977, 1987 թվականներ - Համամիութենական ցուցահանդեսներ, Մոսկվա, Ռուսաստան
Մրցանակներ
խմբագրել- 2004 թվական - Երրորդ մրցանակ, Սառցե քանդակի չորրորդ միջազգային սիմպոզիում, Սալեխարդ, Ռուսաստան
- 2003 թվական - ԲՀԻ դրամաշնորհ, այց Լեհական քանդակի կենտրոն, Օրոնսկո, Լեհաստան
- 2003 թվական - Մրցանակ լավագույն գործի համար, Քաղաքային քանդակի միջազգային սիմպոզիում և ցուցահանդես, Ֆուժոու, Չինաստան
- 2003 թվական - Երրորդ մրցանակ, Քարի քանդակի միջազգային սիմպոզիում «Վիլնոյա 2003», Լիտվա
- 2001 թվական - Երկրորդ մրցանակ, «Քար-հուշարձան» մրցանակաբաշխություն, Չանչուն, Չինաստան
- 2001 թվական - Առաջին մրցանակ, Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հուշարձանի մրցանակաբաշխություն, Վիեննա, Ավստրիա
- 1998 թվական - Երկրորդ մրցանակ, ՀՀ պաշտպանության նախարարություն, Հայոց Բանակին նվիրված ցուցահանդես, Երևան
- 1998 թվական - Ֆլորենցիայի Միջազգային Մոն-Արտ Մրցանակ՝ ոսկե մեդալ Հայաստանի քանդակագործների խմբի կազմում, Փոքր ծավալի բրոնզե քանդակի 13-րդ միջազգային բիենալե, Ռավենա, Իտալիա
- 1996 թվական - Բրոնզե մեդալ, Փոքր ծավալի բրոնզե քանդակի 12-րդ միջազգային բիենալե, Ռավենա, Իտալիա
- 1987 թվական- Հայաստանի նկարիչների միության մեդալ լավագույն գործի համար, Քարի քանդակի միջազգային սիմպոզիում, Իջևան
Գրականություն
խմբագրել- II Triennale Rzeźby Portretowei. Sopot, 1989
- VII Biennale Małych Form Rzeźbiarskich. Poznań, 1989
- IX Biennale internazionale del bronzetto Dantesco. Centro Dantesco, Ravenna, 1990
- X Biennale internazionale del bronzetto Dantesco. Centro Dantesco, Ravenna, 1992
- XI Biennale Internazionale Dantesca “La porta per la città di Dante: Inferno”. Centro Dantesco, Ravenna, 1994
- XII Biennale Internazionale Dantesca “La porta per la città di Dante: Purgatorio”. Centro Dantesco, Ravenna, 1996
- Women creators of two seas, Mediterranean and Black Sea. UNSECO Center for the Women and Peace in the Balkans, Thessaloniki, 1997
- XIII Biennale Internazionale Dantesca “La porta per la città di Dante: Paradiso”. Centro Dantesco, Ravenna, 1998
- Центральный Дом Художников-99, Московский интернациональный Художественный Салон, Москва, 1999
- Catalog of personal exhibition, Yerevan, 1999
- Центральный Дом Художников – 2000. Московский интернациональный Художественный Салон, Москва, 2000
- Armenian Women Artists. Armenian Culture Foundation, Yerevan, 2000
- Art Manege 2000. International Fine Art Fair, Moscow, 2000
- Центральный Дом Художников – 2001. Московский интернациональный Художественный Салон, Москва, 2001
- Manege Art Salon. Moscow, 2001
- Архитектура. Строительство. Дизайн. Architecture. 03 (25) 2001, Мариам Акопян, Москва
- Minor Bronze Sculpture Symposium. Yerevan, 2001
- Brief Introduction to 2001 China Changchun International Sculpture Symposium. Changchun, 2001
- Dante in Armenia. Centro Dantesco, Ravenna, 2001
- Մարիամ Հակոբյան, Քանդակ, գրաֆիկա, Երևան, 2002
- Центральный Дом Художников – 2002. . Московский интернациональный Художественный Салон, Москва, 2002
- Exchange. Innovation. Development. China Changchun International Sculpture Symposium Collection of Works. Changchun, 2002
- Exchange, Mixing together and Surpass. China International City Sculpture Exhibition & Symposium (Beijing 2002). Beijing, 2002 թ.
- Հայաստանի նկարիչների միություն, Ժամանակակից արվեստ, Նվիրված Հայաստանի նկարիչների միության 70-ամյակին, Երևան, 2002
- Вестник Союза Армян России, N 8, 8-2002, Карен Терлемезян-Видящий мир талант…, , Москва, 2002
- Центральный Дом Художников – 2003. Московский интернациональный Художественный Салон, Москва, 2003
- Lietuvos rytas. Newspaper, N107, Vilnius, 2003
- Lietuvos Aidas. Newspaper, N106, Vilnius, 2003
- Pastoge. Newspaper, N103, Vilnius, 2003
- Հայկական գրաֆիկա-2003, ցուցահանդեսի կատալոգ, Երևան, 2003
- Zhuang Shi Yi, Shu Cong Shu “Decoration and Sculpture”. Chong Qing Publishing House, China, 2003
- Pioneering, Development and Taking-off, Works Collection of China International City Sculpture Exhibition & Symposium (Fuzhou 2003) - Haichao Photography Publishing House, 2004
- Ազգ թերթ, 120, 30.06.2004, Մելանյա Բադալյան, Ժամանակը բրոնզե թափանցումներում, Երևան, 2004
- Գարուն ամսագիր, 2005-1, Ռ. Անգալադյան- Նպատակաուղղվածությունը իբր կամքի որոնում, Երևան, 2005
- Vidmantas Martikonis. Stone Sculpture Park Vilnoja 2001-2005. Vilnius, 2007
- Մարիամ Հակոբյան, Քանդակ, Երևան, 2008
- Մարիամ Հակոբյան, Քանդակ, ցուցահանդեսի կատալոգ, 2009
- Голос Армении, 2009, N 96 Зара Тер-Акопян, У бронзы женское лицо, Ереван, 2009
- Մարիամ Հակոբյան, Քանդակ, ցուցահանդեսի կատալոգ, 2010
- Կերպարվեստ, Հայաստանի նկարիչների միության պարբերական, N 1, 2-2010, Աննա Հակոբյան, Tabula rasa…, Երևան
- Nouvelles d’Armenie, Magazine, N 4-2011, Isabelle Kortian, Une œuvre à geographie variable, Paris, 2011
- France Armenie, N 375, 5-2011, Berenice Delaye Aubozian, Mariam Hakobyan ou la bonté de l’âme, Paris, 2011
Պատկերասրահ
խմբագրել-
«Հավատ», բազալտ, բրոնզ, 285x150x190 սմ, Վիեննա, Ավստրիա
-
«Գիշեր-ցերեկ», տուֆ, 250 սմ, Ջերմուկ, 1988
-
«Ավետիս», Էջմիածին
-
«Աստեղային ժամ», Իջևան
-
«Փերի», տուֆ, 225 սմ, Երևան, «Մանկական երկաթուղի» զբոսայգում, 1994
-
Ժամանակի անիվը, Չինաստան, Չանչուն
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Մարիամ Հակոբյանի քանդակները՝ փարիզյան «Գավարտ» ցուցասրահում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Անհանգիստ ու դինամիկ արվեստ... Մարիամ Հակոբյան (լուսանկարներ)