Մարգարեթ Թեյլոր Ռութերֆորդ (անգլ.՝ Margaret Taylor Rutherford, մայիսի 11, 1892(1892-05-11)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3][…], Chalfont St Peter, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, «Օսկար»-ի դափնեկիր (1964)։

Մարգարեթ Ռութերֆորդ
անգլ.՝ Margaret Rutherford
Ծնվել էմայիսի 11, 1892(1892-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրChalfont St Peter, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և Wimbledon High School?[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ William Rutherford Benn?[5]
Ամուսին(ներ)Stringer Davis?
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան[4]
և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար[4]

Կենսագրություն

խմբագրել

Մարգարեթ Ռութերֆորդը ծնվել է Լոնդոնի արվարձանում 1892 թվականի մայիսի 11-ին։ Նա Ուիլյամ Ռութերֆորդ Բենների միակ երեխան էր։ Նրա հայրը տառապել է թուլամտությամբ[6], որի արդյունքում 1883 թվականի մարտի 4-ին կաթսայով սպանել է սեփական հորը (Մարգարեթ Ռութերֆորդի պապին)։ 1904 թվականին նրան տեղափոխվել են խելագար հանցագործների հոգեբուժարան, որից 7 տարի անց նա անցել է եղբոր խնամքի տակ։ Երեխա ժամանակ Մարգարեթին տեղափոխել են Հնդկաստան, որտեղ նրան դաստիարակել են մինչև երեք տարեկան հասակը, իսկ մոր ինքնասպանությունից հետո (ինքն իրեն կախել էր) նա վերադարձել է Մեծ Բրիտանիա, որտեղ սկսել է ապրել մորաքրոջ հետ[7]։ Ռութերֆորդը կրթություն է ստացել Ուիմբլդոնի ավագ դպրոցում։

Նա իր կարիերան սկսել է որպես հանրային խոսքի ուսուցիչ, և միայն 1925 թվականին, երեսուներեք տարեկան հասակում, նա առաջին քայլերն է արել Լոնդոնի «Old Vic» թատրոնում։ Նա սկսել է նկարահանվել ֆիլմերում 1930-ականների կեսերին, հիմնականում կատակերգություններում։ 1945 թվականին Մարգարեթն ամուսնացել է դերասան Սթրինգեր Դեվիսի հետ, որի հետ հետագայում նկարահանվել է շատ ֆիլմերում։

1961 թվականին Ռութերֆորդը ստացել է Բրիտանական կայսրության սպայի, իսկ 1967 թվականին՝ պատվավոր տիկնոջ կոչումը։

Նույն 1961 թվականին դերասանուհին մարմնավորել է օրիորդ Մարփլի դերը Ագաթա Քրիստիի «Ժամը 4.50-ին Պադինգթոնից» վեպի հիման վրա նկարահանված «Սպանություն, նա ասաց» ֆիլմում, որից հետո խաղացել է ևս չորս ֆիլմերում, որոնք հիմնված էին Ագաթա Քրիստիի վեպերի վրա, հետագայում հանդիսատեսի առջև հաջողություն են ունեցել։ Այս ֆիլմերը կատակերգական բնույթ են ունեցել, իսկ Ռութերֆորդի օրիորդ Մարփլը եռանդուն, մարտական կին էր, որը զարմանալիորեն տարբերվում էր բնօրինակ գործերի հերոսներից։ Այդ պատճառով, Ագաթա Քրիստին ի սկզբանե ոգևորված չէր Ռութերֆորդի խաղով, այնուամենայնիվ, նրա հետ անձնական ծանոթությունից և դրան հաջորդած ընկերությունից հետո փոխել է իր տեսակետը և նույնիսկ Մարգարեթ Ռութերֆորդին նվիրել է իր «Հայելին ճեղքվում է մի կողմից մյուսը» վեպը, որը տպագրվել է 1963 թվականին։

1964 թվականին Մարգարեթ Ռութերֆորդն Օսկար մրցանակի և Ոսկե գլոբուսի է արժանացել V.I.P.-երում դքսուհի Բրայթոնի դերում հանդես գալու համար, որտեղ նկարահանվել են նաև Էլիզաբեթ Թեյլորը և Ռիչարդ Բարթոնը։ Նա նաև նշանակալի դեր է ունեցել Ֆալստաֆ (1965) ֆիլմում, որում նա խաղում էր տիկին Կվիկլիի դերը։ Եղիսաբեթ II թագուհուն այնքան է դուր եկել այս դերը, որ ազնվականության կոչում է շնորհել Մարգարեթին։

Իր կյանքի վերջին տարիներին դերասանուհին տառապել է ալցհայմերի հիվանդությամբ։ Նա մահացել է 1972 թվականի մայիսի 22-ին` թոքաբորբից, Բաքինգհեմշիր նահանգի Չալֆոնտ Սենտ-Պետեր գյուղում և հուղարկավորվել Ջերարդս Քրոսի Սուրբ Ջեյմս եկեղեցու գերեզմանատանը։ Նրա ամուսինը՝ Սթրինգեր Դեյվիսը, մահացել է մեկուկես տարի անց և թաղվել նրա կողքին։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1943 ֆ Դեղին դեղձանիկ Yellow Canary տիկին Թաուչեստր
1945 ֆ Ուրախ հոգին Blithe Spirit տիկին Արկատի
1949 ֆ Պիմլիկոյի փոխանցումը Passport to Pimlico պրոֆեսոր Հաթոն Ջոնս
1951 ֆ Ստվերում մնացածը The Magic Box լեդի Պոնդ
1952 ֆ Լուրջ լինելու կարևորությունը The Importance of Being Earnest օրիորդ Լետիշա Պրիզմ
1953 ֆ Անմեղները Փարիզում Innocents in Paris Գլեդիս Ինգլոտ
1953 ֆ Խնդիրներ խանութում Trouble in Store օրիորդ Բեյկոն
1957 ֆ Աշխարհի ամենափոքր ներկայացումը The Smallest Show on Earth տիկին Ֆազակալի
1959 ֆ Ես լավ եմ, Ջեք I’m All Right Jack հորաքույր Դոլլի
1961 ֆ Ժամը 16:50-ին Փադինգթոնից Murder She Said օրիորդ Մարփլ
1963 ֆ Մուկը լուսնի վրա The Mouse on the Moon Մեծ արքայադուստր Գլորիանա XIII
1963 ֆ Հուղարկավորությունից հետո Murder at the Gallop օրիորդ Մարփլ
1963 ֆ V.I.P.-երը The V.I.P.s դքսուհի Բրայթոն
1964 ֆ Ամենավատ սպանությունը Murder Most Foul օրիորդ Մարփլ
1964 ֆ Սպանություն Murder Ahoy օրիորդ Մարփլ
1965 ֆ Ֆալստաֆ Chimes at Midnight տիկին Կվիկլի
1965 ֆ Սպանություն այբբենական կարգով Chimes at Midnight օրիորդ Մարփլ
1967 ֆ Կոմսուհին Հոնկոնգից A Countess From Hong Kong օրիորդ Գոսվոլոու
1967 ֆ Արաբելլա Arabella արքայադուստր Իրալիա

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անուն Արդյունք
Օսկար 1964 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Շատ կարևոր դերեր Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1964 Ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ

Մատենագրություն

խմբագրել
  • Rutherford, Margaret, as told to Gwen Robyns. Margaret Rutherford: An Autobiography. W. H. Allen, London. 1972.
  • Simmons, Dawn Langley. Margaret Rutherford. A Blithe Spirit. London, 1983.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 Lundy D. R. The Peerage
  6. Matthew Sweet (March 7 2004). «A LIFE IN FILMS: Murder she hid». The Independent on Sunday (via findarticles.com). Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. Stage and Screen Lives, Oxford University Press, 2001. P 291