Հուղարկավորությունից հետո

«Հուղարկավորությունից հետո» (անգլ.՝ After the Funeral), Ագաթա Քրիստի դետեկտիվ վեպը Էրքյուլ Պուարոյի ստեղծագործությունների շարքից, որն առաջին անգամ 1953 թվականին հրապարակվել է ԱՄՆ-ում «Funerals are Fatal» անվանումով։ Նույն տարում վեպը տպագրվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչությունում՝ իր իրական անվանումով։

Հուղարկավորությունից հետո
անգլ.՝ After the Funeral
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդԴուստրը դուստր է
ՀաջորդԱշորայով լի գրպան
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDodd, Mead & Co
Հրատարակման տարեթիվմարտ 1953

Սյուժե խմբագրել

Ռիչարդ Էբերնետիի հուղարկավորությունից հետո, ընտանիքի մնացած անդամները հավաքվում են ծանոթանալու կտակին։ Նրա մահը հանկարծակի էր, սակայն սպասելի։ Ասում էին, որ նրա մահը բնական է եղել։ Կորայի բավական անտակտ «Նրան սպանել են, այնպես չէ՞» հայտարարությունից հետո, ընտանիքի փաստաբանը սկսում է կասկածել, հանցագործության կատարման մեջ և որոշում է հետաքննություն սկսել։ Հուղարկավորությունից վերադառնալուց հետո, Կորա Լենսկենեն կացինի հարվածով սպանված էր։ Դա գողության նման չէր։ Փաստաբան Էնտուիլսը հրավիրում է Պուարոյին, ով իր հերթին խնդրում է իր հին ընկեր Գոբիին, որ օգնի հետաքննության հարցում։

Գործող անձինք խմբագրել

  • Էրքյուլ Պուարո — բելգիական խուզարկու
  • Պարոն Էնտուիսլ — Էբերնետի ընտանիքի փաստաբան
  • Տեսուչ Մորտոն — խուզարկու
  • Պարոն Գոբի — մասնավոր խուզարկու
  • Ռիչարդ Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
  • Կորա Լենսկենե — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, նկարչուհի
  • Տիկին Գիլկրիստ — Կորայի գործընկերուհի
  • Ջորջ Կրոսսֆիլդ — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
  • Մայքլ Շեին — դերասան
  • Ռոզամունդ Շեին — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, դերասանուհի
  • Հելեն Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
  • Տիմոթի Էբերնետի — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ, հաշմանդամ
  • Մոդ Էբերնետի — Տիմոթիի կինը
  • Սյուզեն Բենկս — Էբերնետի ընտանիքի ժառանգորդ
  • Գրիգորի Բենկս — Սյուզենի ամուսինը, քիմիկոս

Էկրանավորում և այլ ադապտացիաներ խմբագրել

Վեպի հիման վրա նկարահանվել է լիամետրաժ ֆիլմ, որը դուրս է եկել 1963 թվականին «Murder at the Gallop» վերնագրով։ Ըստ սցենարի՝ Էրքյուլ Պուարոն փոխվել է տիկին Մարփլի, որը խաղում էր հայտնի բրիտանացի դերասանուհի Մարգարետ Ռուտերֆոլդը։ Վեպը հիման վրա 2006 թվականին նկարահանվել է բրիտանական «Ագաթա Քրիստի Պուարոն» հեռուստասերիալի 10-րդ եթերաշրջանի դրվագներից մեկը][1]։

Ադապտացիան պարունակում է մի քանի փոփոխություններ․

  • Ֆիլմում Կորան ամուսնացած էր իտալացու հետ, ոչ թե ֆրանսիացու, այդ իսկ պատճառով փոխվում է նրա ազգանունը, վեպում՝ Լենսկենե, իսկ ֆիլմում Գոլաչինո։ Ֆիլմում ամուսինը դեռ ողջ է, իսկ վեպում վաղուց մահացել է։
  • Վերջում պարզվում է, որ նկարը Ռեմբրանդի աշխատանքն է, այլ ոչ Վերմեերինը։
  • Թիմոթիի քայլելու ունակությունը արտացոլվում է միայն վերջում, սակայն գրքում այն, որ նա հաշմանդամություն չունի, հայտնի էր հենց սկզբից։
  • Պարզվում է, որ Ջորջը Հելենի տղան է։ Սյուզանը ամուսնացած չէր, սակայն թաղման հաջորդ օրը նա ու Ջորջն, ովքեր արդեն սիրահարված են միմյանց, եղել են Լիչետ հյուրանոցում և զբաղվել սիրով։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «После похорон» (англ). Официальный сайт Агаты Кристи. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ խմբագրել