Մասնակցի քննարկում:ERJANIK/Արխիվ/2015-2021


212.34.232.106

խմբագրել

Երջանիկ ջան, ողջույն: Կստուգե՞ս 212.34.232.106 մասնակցի գործողությունները. թվում է՝ վանդալությամբ է զբաղված: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:50, 2 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

միայն մի հոդվածում է արել փոփոխություններ, այնքան էլ վանդալիզմ չի կարծես։ --ERJANIK (քննարկում) 10:36, 2 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Քվեարկության ավարտ

խմբագրել

Երջանիկ ջան, ողջույն: Ինչպե՞ս ես: Ուզում եմ ուշադրությունդ հրավիրել այս քվեարկության վրա: Կարծես՝ մեկ ամիսն արդեն լրացել է: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:56, 5 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան լավ եմ, փառք Աստծո, դո ոնց ես?, ասյ այսօր կփակեմ։ --ERJANIK (քննարկում) 05:13, 6 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ եմ, Երջանիկ ջան: Շնորհակալություն: Երբեմն աչքիս տակ ընկնում են բաներ, որոնք ուղղակի փորձում եմ հիշեցնել: Շնորհակալություն նաև արձագանքի համար:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:21, 6 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
այդ քեզ շնորհակալություն, իհարկե որ ճիշտ ես անում, ես այսպես թե այնպես նայում եմ, բայց հիշեցումը արդեն ինչ-որ տեղ պարտավորեցնում է արագացնել։ --ERJANIK (քննարկում) 07:39, 6 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Չէ, Երջանի՛կ ջան, միայն ու զուտ հիշեցում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:40, 6 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
հա, կատակ եմ անում Արամ ջան։ --ERJANIK (քննարկում) 07:42, 6 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, ահա ևս 2 ավարտված քվեարկություններ: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:00, 13 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

այո, վաղը կփակեմ։ --ERJANIK (քննարկում) 15:41, 13 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

մասնակցի անվան փոփոխություն

խմբագրել

Ողջույն Երջանիկ ջան: Ինձ կասեք կարող եմ իմ մասնակցի անունը տվյալ դեպքում ՝ Erikghukasyany փոխել ? --Erikghukasyan (քննարկում) 00:45, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Erikghukasyan, պետք է դիմեք այստեղ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 03:17, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ջան,իսկ կոնկրետ ինչ պետքա գրեմ ? --Erikghukasyan (քննարկում) 03:20, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Erikghukasyan, պետք է տրված կաղապարը copy-paste անես, Oldname դաշտում գրում ես մասնակցային ներկա անունդ, Newname դաշտում՝ այն անունը, որն ուզում ես ունենալ, իսկ reason դաշտում պատճառաբանում ես, թե ինչու ես ուզում փոխել մասնակցային անունդ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 03:24, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Ոչ ազատ պատկեր

խմբագրել

Երջանիկ ջան, ողջույն: Մի հարց՝ կապված ոչ ազատ պատկերների վերբեռնման հետ: Այդ պարագայում դարձյա՞լ պետք է լրացնել Ոչ ազատ պատկերի կաղապարը, թե՞ հին տարբերակինը բավարար է: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:52, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան ողջույն, ուրեմն այդպես կոնկրետ չեմ կարող ասել, բայց եթե ուղղակի եղածի համար նորն ենք բեռնում, այսպես թե այնպես լավ կլինի որ լրացված լինի կաղապարը, ուղղակի դա մեծ խնդիր է թե հին պատկերների համար ինչ պետք է արվի, եղել են որ նոր տարբերակ բեռնելուց ես չեմ նշել որ պարտադիր լրացնեն։ --ERJANIK (քննարկում) 07:55, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Հասկացա, Երջանիկ ջան, կլրացնեմ, դժվար չէ:   Իսկ ճիշտ չի՞ լինի հին տարբերակները ջնջել, քանի որ եթե պատկերը նորից է բեռնվում, նշանակում է հինը չի բավարարում ինչ-ինչ պահանջների:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:58, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
դե դա եմ ասում, դա մեծ հարց է, պետք է համայնքով քննարկվի, բայց կարող ենք նաև առանց ջնջելու նոր տարբերակը բեռնելուց լրացնել կաղապարը ու վերջ։ --ERJANIK (քննարկում) 07:59, 7 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարց-խնդրանք

խմբագրել

Երջանիկ ջան, ԱՎԲ-ով աշխատանքում աստիճանաբար հունի մեջ եմ ընկնում: Միայն մի հարց. Source դաշտում ի՞նչ ելակետ դնեմ, որպեսզի արտածվեն բոլոր հոդվածները: Կատեգորիաներով կարողանում եմ, ուղղակի ուզում եմ իմանալ ամբողջն ինչպես կարելի է ընտրել: Նախապես շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:38, 9 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

այսինքն ընդհանրապես վիքիպեդիայի բոլոր հոդվածները՝ ասենք 140 000 հատ։ --ERJANIK (քննարկում) 13:16, 9 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Այո, ՀՎ-ի բոլոր հոդվածները: Թե՞ պետք է արվի ըստ կատեգորիաների:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:40, 9 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ճիշտ ասած կոնկրետ այս պահին չեմ կարող ասել, կնայեմ վաղը կգրեմ, բայց ինչի համար է պետք?, գիտես չէ որ այնտեղ կարող ես դնել որոնում ըստ բառի, ու գտնես քեզ պետքական հոդվածները, ու ընդհանրապես այնտեղ ահագին փնտրման տարբերակներ կան, որ ասես ինչի համար է, գուցե կարողանամ մի խորհուրդ տալ։ --ERJANIK (քննարկում) 18:19, 9 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Կատեգորիան եթե փնտրում տաս Category (resurce user defined level) տողով, կարող ես կատեգորիայից քանի աստիճան ուզում ես իջնել։ Շատ խորանալն էլ մի բան չի, կսկսի ծրագիրը կախել՝ շատ հոդվածներին չի դիմանա, բայց այդպես փորձելով կարող ես հնարավորինս շատ հոդվախներ բացել։ --BekoՔննարկում 18:46, 9 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Երջանիկ, Բեքո:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:57, 13 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
չասեցիր Արամ ջան ինչ ես ուզում անես որ բոլոր հոդվածներում ես ուզում անել, ընդհանուր բաներ ես ուզում փոխել

,ինչքանով հասկացա?։ --ERJANIK (քննարկում) 15:32, 13 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, ողջ հոդվածները միանգամից ընդգրկել հնարավոր չէր և բարդ կլիներ, ուստի Բեքոյի ասած ձևով արեցի: Կարծես՝ ստացվում է: Ուղղակի պիտի խնդրեմ, որ նայես ԱՎԲ-ի՝ իմ գործածության արդյունքները և կարծիք հայտնես:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:02, 13 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
մի երկու բան տեսա իմ հոդվածներում, կարծես նորմալ է, մանարամասների համար ուշ կարող եմ նայել։ --ERJANIK (քննարկում) 19:19, 13 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Հա, Երջանիկ ջան, շնորհակալ կլինեմ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:27, 13 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Երջանիկ, այդ հնարավոր ջնջման ենթակա պատկերը իմ նկարածն է, բայց նմանատիպ նկարներ՝ կապված Հացիկ գյուղի հետ, էլի ունեմ: Կարելի է, որ ներբեռնեմ վիքիպահեստ՝ հետագայում գյուղի պատմության մեջ օգտագործելու համար:Շնորհակալություն:—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Անահիտ Բաղդասարյան (քննարկումներդրում).


Ողջույն հարգելի՛ Երջանիկ, ես աչքի անցկացրեցի Ձեր Ֆոքստրոտ հոդվածը շտկումների անհրաժեշտություն չկար, շնորհակալություն դիմելու համար:--Սավադյան Միլենա (քննարկում) 13:04, 30 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

շնորհակալություն հարգելի Սավադյան Միլենա: --ERJANIK (քննարկում) 15:25, 30 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Շքանշան՝ ի նշան երախտագիտության

խմբագրել
  Համբերատար Միջնորդի շքանշան
Հարգելի՛ ERJANIK, այս շքանշանը Ձեզ, տարբեր մասնակիցների հետ համբերատար, անտրտունջ և հետևողական աշխատանքի համար։ Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:14, 14 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
շնորհակալ եմ -Արամ ջան, զգացված եմ, շատ պարտավորեցնող շքանշան է, բայց ինձ թվում է այդքան էլ արժանի չեմ, մանավանդ այս վերջի ժամանակներում երբ ժամանակս ուղղակի չի հերիքում անելու ավելի շատ։ --ERJANIK (քննարկում) 12:45, 14 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, այն, ինչ անում ես, էլի ահռելի աշխատանք է: Շնորհակալ ենք:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 14:11, 14 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
դե լավ, մի չափազանցրու, հաստատ ահռելի չի, փոքր ինչ-որ բան է։ --ERJANIK (քննարկում) 05:42, 15 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Այնուամենայնիվ, շնորհակալություն, Երջանիկ ջան, Օրվա հոդվածի, Գիտե՞ք որ-ի, Գլխավոր էջի, քվեարկությունների ...(ահռելի է էլի  ) համար: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:58, 16 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
շնորհակալ եմ լավ ու քաջալերող խոսքերի համար։ --ERJANIK (քննարկում) 07:00, 16 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Միջակետի խնդիր

խմբագրել

Երջանի՛կ ջան, ուզում էի իմանալ, թե ինչո՞ւ ես հետ շրջել Սատանա քշողը. Սկիզբ հոդվածի իմ խմբագրումները: Հայերենում միջակետից հետո գրվում է միայն փոքրատառ. ես անգամ ուզում էի հոդվածն էլ տեղափոխել, բայց արդեն ժամը ուշ էր:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:45, 19 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան, բայց ֆիլմի անվանման համար էլ է գործում այդ կանոնը?, վստահ ես?, քանի որ բնօրինակում մեծատառ է, դրա համար եմ հետ շրջել, ֆիլմի անվանումը ուղղակի այդպես է։ --ERJANIK (քննարկում) 17:06, 19 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ուղղագրական օրենքներն ընդհանուր են մեր կյանքի բոլոր ոլորտներում: Եթե պետք է գրվի մեծատառ, ապա պիտի դրվի վերջակետ՝ Սատանա քշողը: Սկիզբ. սա արդեն ճիշտ է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 17:31, 19 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
եթե գտնում ես որ ֆիլմերի անվանումներն էլ պետք է այդպես լինեն, խնդիր չկա, բայց ճիշտ ասեցիր, :-ով կարծես ավելի ճիշտ կլինի, հիմա կտեղափոխեմ։ --ERJANIK (քննարկում) 05:19, 20 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, նոր նայեցի, որ անգլերենում Exorcist: The Beginning տարբերակն է, իսկ անգլերենում : նշանը միջակետն է, . նշանը՝ վերջակետը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:44, 20 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
եղավ, ապրես որ ուշադիր ես, ես էլ փոխեցի արդեն։ --ERJANIK (քննարկում) 05:59, 20 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Կտեղափոխե՞ս էջն էլ, Երջանիկ ջան, թե՞ ես տեղափոխեմ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:05, 20 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ջան տեղափոխել եմ արդեն։ --ERJANIK (քննարկում) 07:20, 20 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Բրոուդի, Ռոննի

խմբագրել

Երջանիկ ջան, Բրոուդի, Ռոննի վերահղման էջը պիտակել եմ արագ ջնջման, որովհետև ռուսական վիքիի սկզբունքով է ստեղծված, նամանավանդ որ մեզ մոտ նման որոնում չի էլ իրականացվում: Ուստի աննպատակահարմար եմ գտնում նման վերահղման թողնելը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:17, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

եղավ Արամ ջան, ջնջում եմ ուրեմն։ --ERJANIK (քննարկում) 08:29, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Երջանիկ ջան: Բարի օր եմ մաղթում քեզ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:30, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
շնորհակալության կարիք չկա, այդ քեզ շնորհակալություն, նույնպես հաճելի օր եմ մաղթում։ --ERJANIK (քննարկում) 08:33, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, մի հարց էլ. կա՞ նման կաղապար, որ տեղադրվում է հոդվածներում՝ նշելով, որ այդ հոդվածը եղել է Օրվա հոդված: Այդպես կխուսափենք նաև կրկնառաջադրումից:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:34, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

չէ չկա, կան ցանկերը՝

ունեցել ենք նման կաղապար Շաբաթվա հոդված դարձած հոդվածների համար, ի՞նչ, մտածում ես արժի նման կաղապար սարքել, ուղղակի դուրս կգա որ մոտ ասենք 700 հատ հոդվածում պետք է դնել, չգիտեմ արժի?։ --ERJANIK (քննարկում) 08:47, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, կնայե՞ս սա: Ես կանեմ այդ ամբողջը: Այսուհետն էլ հեշտ կլինի:  --Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:53, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
դե եթե այդքանը կանես, իհարկե որ հեշտ կլինի, բայց սպասիր դեռ ձեռքով չանես, գուցե Մհերը կարողանա բոտային ձևով դա անել, կամ գուցե AWB-ով ինքս էլ կարողանամ։ --ERJANIK (քննարկում) 11:47, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Կաղապարը կա՞, եթե այո, կարող եմ քննարկման էջերում ավելացնել։ --BekoՔննարկում 12:10, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
կարծես -Արամն ասում էր հենց հովդածում լինի։ --ERJANIK (քննարկում) 12:21, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Մհեր ջան, կաղապարը կա, ուղղակի ճիշտ կլիներ հենց հոդվածում տեղադրելը, որպեսզի և՛ հոդվածի վարկանիշի առումով, և՛ կխուսափենք կրկնառաջադրումից, իսկ քննարկման էջերը ոչ բոլորն են կարդում կամ նայում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:44, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, քո առաջարկածը թեկնածուների ցանկերն են։ Դրանք բոլորը դարձե՞լ են օրվա հոդված։ Եթե այո ապա գործը հեշտ է, որշեք պետք է դնել, թե ոչ, ես կավելացնեմ։ --BekoՔննարկում 19:21, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Բեքո ջան, Օրվա հոդված դարձած բոլոր հոդվածների ցուցակներն այստեղ են:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:23, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ, ուրեմն վաղը կավելացնեմ։ --BekoՔննարկում 19:52, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Բեքո ջան, այս տարվանը մինչև Ե տառը ներառյալ արել եմ ձեռքով:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:44, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Հարց՝ 2013 թվականի ցուցակ չունե՞նք։ --BekoՔննարկում 19:52, 21 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Չէ Մհեր ջան, 2013-ին օրվա հոդված չի եղել, այն ժամանակ շաբաթվա հոդված էր։ --ERJANIK (քննարկում) 05:14, 22 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
726 հոդվածում ավելացրի կաղապարը, դրանք 2012, 2014 թվականներն են և 2015 թվականը սկսած Զ ռառից, քանի որ նախկինները Արամը լրացրել էր։ Հնարավոր է որոշ հոդվածներում զույգ լինի՝ վաղուց լինեն կաղապարները, խնդրում եմ աչքներիդ ընկնելուց հեռացրեք։ --BekoՔննարկում 10:57, 22 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Բեքո ջան: Արդեն անում եմ: Անչափ շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:09, 22 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Խնդրանք

խմբագրել

Ողջույն հարգելի Երջանիկ, ինչպես ես?: Մի խնդրանք. ինչպես տեսնում ես Քեմբրիջի համալսարան հոդվածում հայտնվում է Վիքիպեդիայի կատեգորիաներից մեկը, որը այստեղից է գալիս: Ես ուղղակի չեմ ցանկանում շատ խառնել այդ էջը, կարող ես թաքցնել այդ կատեգորիան?:--Արամ-վան 13:26, 31 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Այսպե՞ս--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:33, 31 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ջան ուղղվեց փաստորեն?: --ERJANIK (քննարկում) 13:35, 31 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Այո-այո, շատ շնորհակալ եմ:--Արամ-վան 13:36, 31 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, խնդրեմ կարծիքդ հայտնել այս քննարկմանը: Շնորհակալություն:--Արամ Լ.Ս. (քննարկում) 11:30, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հարց ֆուտբոլասերին

խմբագրել

Բարև Երջանիկ ջան: Ես մի հարց-խնդրանք ունեմ քեզ ուղղելու: Արդյոք այս հոդվածը ենթակա չէ՞ արագ ջնջման և արդյոք համապատասխանու՞մ է հանրագիտարանային ոճին: Կուզենայի քո կարծիքն իմանալ  : --Շեյդի ~ 09:33, 4 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

փաստորեն ջնջվել է արդեն, եթե Արտաշեսը ջնջել է, ուրմեն ջնջման ենթակա է եղել Շեյդի ջան։ --ERJANIK (քննարկում) 10:50, 4 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ Երջանիկ ջան, նոր տեսա, որ ջնջվել է: --Շեյդի ~ 10:52, 4 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Քվեարկություն

խմբագրել

Ողջույն հարգելի Երջանիկ։ Ինչպես ես? Գրում եմ քեզ, քանի որ դու ես զբաղվում ցուցափեղկի քվեարկություններով։ Real and True հոդվածի գնահատման փուլը երեկ ավարտվեց ու ըստ կանոնակարգի այսօր պետք է սկսվի քվեարկության փուլը, քանի գնահատումն դրական է անցել։ Քվեարկության էջը դու պետք է ստեղծես թե ես? --Եվրո$ան 10:24, 10 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

ողջույն հարգելի Մասնակից:Eurofan88, խնդիր չի, ինքս կանեմ, բայց դե ընդհանուր վերցված մեկ մասնակից բացասական կարծիք է հայտնել, ցավոք դեռ որ այս պահին գնահատման մասով չունենք մանրամասն կանոնակարգ, բայց դե մեծամասնությունը դրական է արտահայտվել, այսօր կփակեմ ու կներկայացնեմ քվեարկության, մնացածաը քվեարկության ժամանակ։ --ERJANIK (քննարկում) 10:34, 10 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ, կսպասեմ։ --Եվրո$ան 10:42, 10 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
ինչ որ պետք էր արեցի Մասնակից:Eurofan88 ջան։ --ERJANIK (քննարկում) 11:03, 10 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Օգոստոսի 12-ի օրվա հոդված

խմբագրել

Ողջույն, Երջանիկ ջան։ Հուսամ՝ լավ ես։ Քանի որ պարզվեց այսօրվա օրվա հոդվածի գրեթե ամբողջ բովանդակությունը պատճենված էր կայքից, և մաքրելուց հետո ընդամենը մեկ նախադասություն մնաց, որը հնարավոր չէր զետեղել գլխավոր էջում, ստիպված երեկվա օրվա հոդվածը տեղափոխեցի այսօրվա տեղը՝ որպես ժամանակավոր լուծում։ Խնդրում եմ ժամանակ գտնելուն պես գոնե ինչ-որ համապատասխան ծավալի հոդված տեղադրես այսօրվա հոդվածի տեղը, որպեսզի կրկնություն չունենանք էլի։ Շնորհակալ եմ։ --Ջեօ 10:24, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

այդ քեզ շնորհակալություն Ջեօ ջան, փոխեցի, ևս մեկ անգամ շնորհակալություն Մասնակից:Գարվիքին, սկզբում սխալվել էի, ինձ թվացել էր վաղուցվա օրվա հոդված էր եղել, դրա համար սկզբից այդպես գրեցի Մասնակից:Գարվիք ջան, ինչևէ կարևորը նորմալացավ։ --ERJANIK (քննարկում) 10:53, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

«Սփյուռ»-ի էջի խմբագրում

խմբագրել

Հարգելի Երջանիկ,

Խնդրում ենք մեզ հայտնել ընկերության վերաբերյալ լոգոտիպերի, այլ պատկերների, նկարների (ֆայլերի) ներբեռնման կանոնները կամ ներկայացնել ճիշտ տեղադրված պատկերի (ֆայլի) օրինակ: Ինչպես նաև տեքստային մասում ինչ կանոններ են գործում, որոնք պետք է պահպանել էջի խմբագրման ժամանակ:

Կանխավ շնորհակալ եմ Անահիտ «Սփյուռ» ՍՊԸ

հարգելի Մասնակից:Spyur, ինչպես Ձեր մասնակցային էջում գրել եմ, խնդրեմ կարդացեք այս էջերը՝ Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր էջերը, եթե հարցեր ունեք, գրեք թեկուզ այստեղ։ --ERJANIK (քննարկում) 06:18, 13 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ավետյան Մովսես

խմբագրել

Ողջույն հարգելի ERJANIK: Ես այդ հոդվածը ստեղծելիս օգտվել եմ՝ 2005 թվականին հրատարակված Ալափարս գրքից. ՊՆ 1997 թվականի օգօստոսին թերթի համարից, Ազգային արխիվից տրամադրված նյութից: Որտեղ և ինչպես կարող եմ այս մասին նշել, որպեսզի հոդվածը չջնջվի: Նախապես շնորհակալություն --Avetyan 09:19, 17 Օգոստոսի 2015 (UTC)

ողջույն հարգելի Avetyan, նախ Ձեր ստորագրությունից դեպի Ձեր մասնակցային էջ հղում չի գնում, դա պետք է շտկել, իսկ այդ աղբյուրները կարող եք նշել հենց հոդվածում նոր բաժին բացելով աղբյուրներ ենթավերնագրով, բայց կոնկրետ այդ հոդվածի դեպքում, հայերեն վիքիպեդիայի ներկա գոյություն ունեցող կանոնակարգերով ու չափանիշներով հոդվածում նշված նյութերը իհարկե չեմ կարող ասել 100 %-ով, բայց եղած նման կարգի տարբեր քննարկումները հաշվի առնելով ըստ իս հանրագիտարանային չեն ցավոք, խոսքս որևէ կերպ անձնական ոլորտին չի վերաբերվում, իմ հայրական պապս էլ մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին, նույնիսկ շարունակել ծառայությունը պատերազմի ավարտից հետո, ունի շքանշաններ, ունի զինվորական կոչում, շատ երկար տարիներ աշխատել է Զովունիի դպրոցում, կրթել է մի քանի սերունդ, դասվանդելով տարբեր առարկաներ, Զովունի գյուղի մասին կա գրված 2 գիրք, երկուսում էլ կա նրա մասին գրված, նկարը կա Զովունիի հուշարձան-համալիրի թանգարանում, բայց դեռ այդքանը բավարար չեն հանրագիտարանային նշանակության համար, բավարար են միայն այսպես ասած մեր գյուղի մասշտաբով վերցված։ Եթե հետագայում կլինի գլոբալ քննարկումներ որ ՀՄՊ-ի մասնակիցները կարող են ինչ-ինչ չափանիշներով համարվել հանրագիտարանային, ապա կմշակվեն համապատասխան չափանիշներ և այլն, ներկա պահով ջնջման ենթակա հոդվածներ բաժնում դեռ քննարկում է ընթանում, որպես խորհուրդ ասեմ, որ կարող ես այդ հոդվածում եղած նյութերից մի փոքր մաս (ոչ ամբողջը) տեղափոխել Ալափարս գյուղի մասին հոդվածում, ասենք նշանավոր ալափարսեցիներ բաժնում, կարծեմ այդպես էլ արել ես, դրանից ավել բան այս պահին չեմ կարող խորհուրդ տալ։ --ERJANIK (քննարկում) 10:38, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Երջանիկը շատ մանրամասն և լավ օրինակով բացատրեց այն, ինչ երկու օր փորձում ենք բացատրել հարգելի Մովսեսին։ Մովսես ջան, սա ջնջման ներկայացնողի կամ ջնջմանը կողմ արտահայտվողների քմահաճույքը չէ։ Դուք մտել եք մի նախագիծ, որտեղ գործում են հստակ կանոններ, և ցանկանում եք Ձեր ուզածն անցկացնել։ Այդպես չի լինում։ Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ գործում են նշանակալիության չափանիշներ։ Անձը պետք է նշանակալի լինի՝ հանրագիտարանում տեղ գտնելու համար։ Իսկ Ձեր ներկայացրած անձը, կներեք, այդ պահանջներին չի բավարարում։ Պոմպակայանի տնօրեն լինելը (նույնիսկ՝ հիմնադիր տնօրեն) և ՀՄՊ-ին մասնակցելը դեռ հանրագիտարանային արժեք չեն տալիս անձին։ Եթե այդպես լիներ, ամեն մեկս մեր պապերի մասին կգրեինք։ Այսքանը։ Երջանիկ ջան, կներես էջդ ծանրաբեռնելու համար։ Պարզապես հարմար առիթ էր։   --23artashes (քննարկում) 10:50, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
ներողության կարիք չկա Արտաշես ջան, հակառակը շնորհակալ եմ որ դու էլ գրեցիր, հուսով եմ հարգելի Մասնակից:Avetyan Movses-ը կարդաց այս գրառումները։ --ERJANIK (քննարկում) 10:57, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն խորհրդի համար: Մի բան հարցնեմ, եթե այդ նույն նյութը ՀՀ Կառավարության մամուլի բաժնի կողմից տեղադրվի Վիկիպետիայում, այդ դեպքում էլ կկարողանան սովորական խմբագիրները և ադմինները ջնջել? --Avetyan 12:33, 17 Օգոստոսի 2015 (UTC)
վիքիպեդիայում կապ չունի տեղադրողը, կապ ունի տեղադրվածը, իսկ Ձեր ստորագրության հետ կապված չեք ուզում ուղղել??։ --ERJANIK (քննարկում) 15:29, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 օգոստոս

խմբագրել
  Վիքիառյուծ
Հարգելի՛ ERJANIK, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 1 տարվա կտրվածքում կինոյի հոդվածների ցանկերի թարմացման համար, ինչպես նաև Վիքիըդնլայնում նախագծի մի ամյակի կապակցությամբ։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:28, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
շնորհակալություն Արման ջան, բայց ես իրոք շատ քիչ բան եմ արել այդ նախագծում, ավելի արժանի մասնակիցներ կան որ ջանք ու ժամանակ են ներդրել։ --ERJANIK (քննարկում) 08:19, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ահագին ծավալուն հոդվածներ շատ անգամ դու ես սկզբից ստուգել Օրվա հոդված առաջադրելու կապակցությամբ: Այսպիսով հեշտացրել ես իմ աշխատանքը: Եվ բացի այդ կինաշխարհի հետ կապված ահագին կարևոր հոդվածների ցանկ ես առաջադրել: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:38, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Արխիվացում

խմբագրել

Բարև, ERJANIK: Ես մտածում էի՝ արխիվացնել ամեն ամսվա մեկին, ու թարմացնել նաև վիճակագրությունը: Ինչ կասես? Այսինքն՝ ջնջման հոդվածները, խորհրդարանը և մյուսները, ինչպես նաև՝ դրան զուգահեռ խմբագրումների ու հոդվածների քանակը, արխիվացնել ամեն ամսվա մեկին. սեպտեմբերի մեկին՝ հուլիսինը, ու թողնել օգոստոսը, հոկտեմբերի մեկին՝ օգոստոսը ու թողնել սեպտեմբերը և այդպես շարունակ:--Հայկ (արաբագետ) 15:36, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

բարև Հայկ, չգիտեի որ այդպես ես մտածել, շատ ավելի լավ եթե ուզում ես այդ արխիվացնելու կարևոր գործը անել, շատ լավ միտք է, ապրես։ --ERJANIK (քննարկում) 05:21, 19 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Այս անգամը [1] ոչինչ, բայց մյուս անգամ կարող ենք ուշադիր լինել--Հայկ (արաբագետ) 04:49, 22 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
արդեն մյուս անգամները ոնց մտածել ես, այդպես կանես, ուղղակի մշտական աշխատանք է, փաստորեն ամեն ամիս, ամիսը մեկ անգամ պետք է արվի դա, ու մի խորհուրդ էլ տամ, այդ դեպքում լավ կլնի ոչ թե անունները դնել օրինակ Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ/Արխիվ 13, այլ Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ/Արխիվ Սեպտեմբեր 2015, համաձայն ես?։ --ERJANIK (քննարկում) 06:32, 22 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
համաձայն եմ, դա ավելի գրագետ է--Հայկ (արաբագետ) 06:55, 22 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Վերանվանեցի միայն այս տարին, կարծում եմ` բավական է [2]: Արխիվները վերևի մասով կապված են իրար` հաջորդականության համակարգով [3]: Լավ ստացվեց?--Հայկ (արաբագետ) 08:03, 22 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ, ես ի նկատի ունեի հետագայում այդպես անվանենք, այդ ժամանակ արդեն հաստատ ամիսը մեկ արված կլիներ, իսկ հիմա գուցե ասենք հունիսի մեջ լինի հին ամիսների քննարկում, նաև ջնջման ներկայացված, բայց չջնջված հոդվածներi քննարկման էջերում գիտես դրվում է հղում որ այս հոդվածը ներկայացվել, բայց չի ջնջվել, այնտեղից փաստորեն վերահղում կտա, ստուգեցի աշխատում է կարևորը, ինչևէ խնդիր չի, նորմալ է, ապրես։ --ERJANIK (քննարկում) 08:10, 22 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Ես խմբավորել եմ ըստ քննարկման. այսինքն` եթե հունիսին է բացվել քննարկումը, բայց ջնջվե է հուլիսին, այն գտնվում է հունիսի մեջ: Կարծում եմ` այդպես լավ է, որովհետև համապատասխանում է վերևի գրածիս– Այս անստորագիր գրառման հեղինակն է Hayk.arabaget (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
հա հասկացա, ուշադիր չէի եղել։ --ERJANIK (քննարկում) 08:33, 22 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ մի կարևոր բան ևս, խնդրում եմ ջնջման դեպքում հնարավորինս պահպանել քննարկման ժամկետի մեկ ամիսը, սա նաև նրա համար է, որ շատ մասնակից տեսնի այդ քննարկումները։ --ERJANIK (քննարկում) 08:53, 22 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Վերևում ասել էի դրա մասին, որ արխիվացվելու է մեկ ամիս անց` եթե հունիսին է, կարխիվացվի ոչ թե հուլիսին, այլ օգոստոսի 1-ին, նույնիսկ եթե հունիսի 30-ին է կամ հունիսի 1-ին--Հայկ (արաբագետ) 08:55, 22 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Oրվա հոդված

խմբագրել

Երջանիկ ջան, օրվա հոդվածի կաղապարը ես ստեղծեցի, քանի որ տեսա, որ գլխավոր էջում դատարկ է. ընտրել եմ այնպիսի հոդված, որին դու հավանություն ես տվել:--Արամ Լ.Ս. (քննարկում) 06:47, 4 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան, ինձնից առաջ անցար ։))) Շնորհակալ եմ շատ։ --Jeo 06:50, 4 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Կներես, Ջեօ ջան, հուսամ՝ այս քայլով նեղացրած չեմ լինի ոչ մեկին:--Արամ Լ.Ս. (քննարկում) 06:52, 4 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
իհարկե որ բոլորովին նեղանալու հարց չկա, ուղղակի երեկ երեկոյան երբ պետք է անեի, այդպես էլ ինտերնետ չունեցա մինչև ուշ գիշեր։ ERJANIK (քննարկում) 10:09, 4 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Թագմանչի անկյուն

խմբագրել

Երջանիկ ջան, շնորհակալություն «Թարգմանչի անկյուն» նախագծին միանալու համար։ Քո թարգմանած բաժինները վերստուգել եմ։ Մնում է միայն տեղափոխել (1, 2, 3) և «թարգմանության կարգավիճակը» տողի դիմացի թիվը փոխել 2-ի։))) --Jeo 09:03, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

տեղափոխել էի, մոռացել էի դնել 2-ը, դրեցի, քեզ էլ շնորհակալություն Ջեո ջան, երևի բայց միանալս միայն այդքանը լիներ, այսպես ասած «հավեսս տվեց»։ --ERJANIK (քննարկում) 15:12, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հավեսը էնպիսի բան է, որը այսօր չկա, վաղը կարող է լինել ։Ճ Շնորհակալ եմ, Երջանիկ ջան։ ))) -- Jeo 17:15, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
բայց ժամանակս չի հերիքում դա հաստատ է Ջեո ջան ու պայմանական վաղը ավելի չի հերիքելու։ --ERJANIK (քննարկում) 11:32, 14 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արամից

խմբագրել

Երջանիկ ջան, ողջույն: Ցավով տեսա, որ մետայում հաստատել են դիմումդ: Ինչևէ... որոշումը քոնն է (դու դրա համար ունես քո անձնական պատճառները): Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, համբերատարության, ուղղորդման համար: Դու՝ որպես ադմին, բացառիկ էիր քո համբերատարությամբ ու մարդասիրությամբ: Մաղթում եմ գործերիդ շուտափույթ կարգավորում ու բարի վերադարձ Հայերեն Վիքիպեդիա, որտեղ, ըստ իս, բոլորն անհամբեր կսպասեն քեզ: Ընդունիր հարգանքներիս հավաստիքը և լավագույն մաղթանքներս: Ընկերական ողջույններով՝ --Արամ Լ.Ս. (քննարկում) 11:09, 17 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան 1000 ողջույն, շնորհակալ եմ լավ խոսքերիդ համար, դու այն մասնակիցներից էիր, ում չնայած իրականում չեմ ճանաչում բայց վիքիպեդիայում պարտադիր չի ճանաչել, բայց կարևոր է հասկանալ ու ընդունել, շնորհակալ եմ որ ընդունել էիր ինձ որպես քո վիքի-ընկեր, ես էլ ինչպես քո, այնպես էլ շատ շատերի վիքի-ընկերն եմ կամ ուղղակի ընկերն եմ, ինչ արած ժամանակը կարևոր ու թանկ բան է, անկեղծ ես էլ շատ եմ ուզում որ հասցնեմ ու առավել ակտիվ մնամ նախագծում, մոտ 1 տարի խմբագրումների քանակով 1-ինն էի (իհարկե բայց ոչ խմբագրումների ծավալի չափով, ինչը պարզ է ավելի կարևոր է), քեզ էլ շնորհակալություն մանավանդ համատեղ գրագետ ու օգտակար աշխատանքների համար որ թեկուզ քիչ, բայց աշխատել ենք իրար հետ։ --ERJANIK (քննարկում) 12:01, 17 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ի՞նչ անել

խմբագրել

Երջանիկ ջան, ողջույն: Հուսամ՝ լավ ես: Մի հարց. երբ մասնակիցը նիշքի կաղապարները բեռնելիս չի լրացնում, մենք ծանուցում ենք նրան հնարավոր ջնջման մասին, իսկ նիշքի էջում ինչ-որ նշում անու՞մ ենք: Կանխավ շնորհակալություն:--Արամ (քննարկում) 07:06, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

բարև Արամ ջան, լավ եմ, շնորհակալություն դու ոնց ես?, ես որևէ նշում չեմ արել, բայց հիմա հասկանում եմ որ լավ չեմ արել, որովհետև հետո նորից հատ-հատ նայում էի վերջին պատկերները, որ գտնեի զգուշացրածները կամ նայում էի մասնակցի քննարկման էջերում արած խմբագրումներս, բայց որպեսզի գործը հեշտ լինի կարելի է որևէ կաղապար ստեղծել ու դնել խնդրո առարկա պատկերի քննարկման էջում որ հավաքվի որևէ կատեգորիայում որ հեշտ լինի։ --ERJANIK (քննարկում) 07:18, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ եմ, Երջանիկ ջան, շնորհակալություն: Սա ({{Անկաղապար նիշք}}) լա՞վ է, Երջանիկ ջան: Ուղղակի Անկաղապար նիշք կատեգորիան ավտոմատ չավելացրեց:
մի հատ խորհրդակցիր Մասնակից:David Saroyan-ի ու Մասնակից:ԱշոտՏՆՂ-ի հետ, կամ խնդրենք որ իրենք արձագանքեն։ --ERJANIK (քննարկում) 07:31, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, հաճելի օր եմ մաղթում:--Արամ (քննարկում) 07:32, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Փաստորեն ուշացա: Կներեք  --Մասնակից:ԱշոտՏՆՂ (Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ) 09:14, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արշակունյաց Հայաստանի քարտեզի մասին

խմբագրել

Հարգելի ERJANIK։ Ես Արշակունյաց Հայաստանի քարտեզի ստեղծողն ու ներբեռնողն եմ եղել մի քանի տարի առաջ։ Նոր մտնելով՝ տեսա, որ ջնջել եք քարտեզը 2013 թ.։ Կարո՞ղ եմ իմանալ պատճառը։ Հարգանքներով՝ Վազգեն Ղազարյան – Այս անստորագիր գրառման հեղինակն է Վազգեն Ղազարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

հարգելի Վազգեն Ղազարյան, ըստ Ձեր մասնակցային անվան Դուք ներդրում չունեք, պատճառը կամ այդ քարտեզը իհարկե որ չեմ կարող հիշել ու ասել թե 2013 թ. ինչ պատճառով ու ինչ եմ ջնջել, բայց եթե ասեք անունը այդ քարտեզի փորձեմ գտնեմ ու նայեմ տեսնեմ ինչ է գրված ջնջման պատճառը կասեմ։ --ERJANIK (քննարկում) 10:46, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Գիտեի՞ք, որ...

խմբագրել

Երջանիկ ջան, ողջույն: Ինչպե՞ս ես: Մի հարց. Գիտե՞ք, որ կաղապարները շաբաթվա ո՞ր օրն են փոխվում Գլխավոր էջում: Շնորհակալություն:--Արամ քննարկում 06:24, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

լավ եմ, շնորհակալություն, դու ոնց ես?, երկուշաբթի օրն է փոխվում, կիրակի լույս երկուշաբթի գիշերը, ինչ կա որ։ --ERJANIK (քննարկում) 11:32, 14 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Պարզապես, միակ բանն էր, որի օրինաչափությունը չէի հասկանում: Շնորհակալ եմ:--Արամ քննարկում 03:20, 19 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

խմբագրել
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի ERJANIK/Արխիվ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Participate in the Ibero-American Culture Challenge!

խմբագրել

Hi!

Iberocoop has launched a translating contest to improve the content in other Wikipedia related to Ibero-American Culture.

We would love to have you on board :)

Please find the contest here: https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Translating_Ibero_-_America/Participants_2016

Hugs!--Anna Torres (WMAR) (talk) 15:06, 9 May 2016 (UTC)

Գիտեիք որ

խմբագրել

Ողջույն, Երջանիկ ջան։ Կարծում եմ՝ այս հոդվածից կարող ես լրացնել «Գիտեիք որ» բաժինը։--Լիլիթ (քննարկում) 20:04, 17 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Սա էլ, Երջանիկ ջան։--Լիլիթ (քննարկում) 09:53, 18 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
շատ ողջույններ Լիլիթ ջան, տեսնեմ հիմա, շնորհակալ եմ որ հասցնում ես ուշադիր լինել։ --ERJANIK (քննարկում) 05:50, 19 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հին Հռոմ

խմբագրել

Երջանիկ ջան, ողջույն, ես ուզում էի քո օգնությունը խնդրել այս հարցում՝ հնարավո՞ր է արդյոք հավաքել մի քանի մասնակիցների ովքեր ցանկություն կունենան թարգմանել Հին Հռոմի հետ կապված բոլոր հոդվածները, այդ թվում կայսրերի, գրողների, քաղաքական տարբեր գործիչների հոդվածները: Ինքս շատ շահագռգռված եմ այս հարցով, ու արդեն ստեղծել եմ ու նաև բարելավել մի քանի եղած հոդվածներ ու կցանկանայի որ մի քանի այլ մասնակիցների հետ միասին կարողանայինք ամբողջական տեսքի բերեինք հոդվածները՝ թե եղածները և թե նրանք որոնք պետք է թարգմանվեն: Ես մոտ օրերս կփորձեմ ամբողջությամբ թարգմանել Կալիգուլա կայսրի մասին հոդվածը: Կուզեի օգնեիր գտնել այդպիսի մասնակիցների կամ էլ միգուցե ինքդ էլ ցանկանաս մասնակցել: Նախապես շնորհակալություն: "Դանիել (քննարկում) 10:28, 15 Հուլիսի 2016 (UTC)"Պատասխանել

Դանիել ջան հազար ողջույն, ցավոք ակտիվ չեմ այլևս վիքիպեդիայում, միայն գիտեիք որ բաժինն եմ «յոլա տանում» ւո ամենաշատը մեկ-երկու կիսատ բաներ, խնդրեմ ակտիվ մասնակիցներից մեկին դիմես։ --ERJANIK (քննարկում) 18:13, 17 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել
Շատ լավ Երջանիկ ջան, ամեն դեպքում շնորհակալ եմ: "Դանիել (քննարկում) 15:17, 18 Հուլիսի 2016 (UTC)"Պատասխանել

Գիտեք, որ 2

խմբագրել

Ողջույն, Երջանիկ ջան, ինչպե՞ս ես։ Այս շաբաթվա տեղեկությունը վերցրել եմ անցած տարվա կաղապարից, քանի որ ստեղծված չէր։ Հուսամ՝ դեմ չես։ Ցանկության դեպքում կարող եք տեղեկատվությունը ամբողջովին փոփոխել։ --Ջեօ 09:05, 19 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

իհարկե դեմ չեմ, շնորհակալ եմ որ ուշադիր ես, ժամանակ չէր եղել կազմելու։ --ERJANIK (քննարկում) 13:10, 19 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Փետրվարի 22-ը պատմության մեջ

խմբագրել

Բարև ձեզ, հարգելի՛ Երջանիկ: Առաջարկում եմ Գլխավոր էջի «փետրվարի 22-ը պատմության մեջ» բաժնում փոփոխություն կատարենք: Օրինակ այդ օրը ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը, որը հայտնի կոմպոզիտոր է: --TonJ (քննարկում) 11:00, 22 Փետրվարի 2017 (UTC)

բարև Ձեզ հարգելի TonJ, ազատ եք ցանկացած փոփոխության կատարելու, ուղղակի տեսեք թե ինչ սկզբունքով է տարիներ առաջ ստեղծվել Այսօրը նախագիծը (իմ կողմից),
  1. հայտնի մարդկանց համար գրվել է կամ մահվան կամ ծննդյան օրվա կաղապար, կոնկրետ Շոպենի համար գրված է Կաղապար:Այսօր/Մարտի 1 իր ծննդյան օրը, որպեսզի ինչ-որ իմաստով այսպես ասած «չկրկնվի» (առանձին հարց է փետրվարի 22 թե մարտի 1)
  2. կոնկրետ Շոպենի մասին կա նաև Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 16-ի մեջ
  3. կաղապարների մեծ մասում հենց մարդկանց լուսանկարներ են, ու կոնկրետ այսօրվա կաղապարում լավ է որ այլ լուսանկար է, ու ինչու չէ կարևոր թեմայի մասին լուսանկար է,
  4. եթե նայենք 22-ի կաղապարի պատմությունը, 2 անգամ մարդկանց լուսանկար է եղել, այն տարիներին երբ ակտիվ էի ու հասցնում էի, հնարավորինս տարիների համար փոխում էի նաև նկարները, որ չկրկնվի անցած տարվա նկարը, հիմա ցավոք դա էլ չեմ հասցնում, ինչևէ նորից եմ ասում ազատ ես փոխելու իմ մասով ոչ մի խնդիր չկա, հաճելի է որ նախագծով հետաքրքրվողներ կան։ --ERJANIK (քննարկում) 12:22, 22 Փետրվարի 2017 (UTC)

Translation request

խմբագրել

Dear ERJANIK, please translate the article about Belarusian writer en:Uladzimir Karatkievich/ de:Uladsimir Karatkewitsch. Thank you in advance. --Rymchonak (քննարկում) 09:17, 3 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Dear Rymchonak, sorry but i haven't free time. --ERJANIK (քննարկում) 10:19, 3 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Ok, thanks, I will forward my request. --Rymchonak (քննարկում) 10:27, 3 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Սեզար Ֆրանկ»

խմբագրել
 

Հարգելի ERJANIK/Արխիվ, Ձեր ստեղծած «Սեզար Ֆրանկ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 17:50, 24 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

շնորհակալություն ուշադրության և տեղեկացնելու համար հարգելի Valen1988, այս հոդվածը ավելացրեցի մոտ օրերս էլ մյուսը կավելացնեմ: --ERJANIK (քննարկում) 18:51, 24 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Գլեբ Ֆրանկ»

խմբագրել
 

Հարգելի ERJANIK/Արխիվ, Ձեր ստեղծած «Գլեբ Ֆրանկ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 17:59, 24 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ ERJANIK

խմբագրել

Հարգելի՛ ERJANIK, Վիքիպեդիա:Շաբաթվա_հոդված/Թեկնածուներ բաժնում ավելացրել եմ երկու հոդված, կխնդրեյի նայել, քանի որ, կարծում եմ, որ հոդվածները սխալ տեղ եմ ավելացրել։--Դավիթ4 13:39, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Դավիթ, ներկայումս շաբաթվա հոդված նախագիծը չի գործում, կարող եք ավելացնել Օրվա հոդված նախագծում:--Սամվելքննարկում 13:42, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն տեղեկացման համար հարգելի Սամվել, Օրվա հոդված նախագծին ծանոթ եմ։^_^--Դավիթ4 13:54, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
կներեք ակտիվ չեմ գրեթե ։ --ERJANIK (քննարկում) 07:15, 5 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Բարբարա Սթենվիկ»

խմբագրել
 

Հարգելի ERJANIK/Արխիվ, Ձեր ստեղծած «Բարբարա Սթենվիկ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Օmıcrօn 17:57, 9 Սեպտեմբերի 2018 (UTC) շնորհակալություն հարգելի Մասնակից:Omicroñ'R --ERJANIK (քննարկում) 21:30, 10 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

{{ԹՀ}} կաղապար՝ հոդվածների քննարկման էջերում

խմբագրել

Հարգելի ERJANIK/Արխիվ, շնորհակալությո՛ւն Ձեր ներդրումների համար։ Մի փոքրիկ հուշում միայն՝ Հայերեն Վիքիպեդիայում, ըստ գործող կանոնակարգի, թարգմանված հոդվածների քննարկման էջերում դնում ենք {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը։ Կաղապարի տեղադրման կարգը ներկայացված է կաղապարի փաստաթղթում: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ։ --Սիգմա (քննարկում) 18:12, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

շնորհակալություն հարգելի Մասնակից:Sigma'am: --ERJANIK (քննարկում) 21:31, 10 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

խմբագրել
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

«Իվան_Ֆեոդորով» հոդվածը տեղափոխվել է

խմբագրել
 

Հարգելի՛ ERJANIK, Ձեր ստեղծած «Իվան_Ֆեոդորով» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ: Պատճառը՝ Հայերեն չէ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--BekoՔննարկում 18:05, 4 Ապրիլի 2020 (UTC)Պատասխանել

User:Beko

We sent you an e-mail

խմբագրել

Hello ERJANIK/Արխիվ/2015-2021,

Really sorry for the inconvenience. This is a gentle note to request that you check your email. We sent you a message titled "The Community Insights survey is coming!". If you have questions, email surveys@wikimedia.org.

You can see my explanation here.

MediaWiki message delivery (քննարկում) 18:52, 25 Սեպտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Պատմական_աջեր»

խմբագրել
 

Հարգելի ERJANIK/Արխիվ, Ձեր ստեղծած «Պատմական_աջեր» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Նուբեռելլա 💬 04:24, 10 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել


 

Հարգելի ERJANIK/Արխիվ, Ձեր ստեղծած «Արմեն_Բարութչև» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Արեն (քննարկում) 18:40, 23 Փետրվարի 2021 (UTC)

Կարող եք օգտվել ռուսերեն հոդվածից։--Արեն (քննարկում) 18:41, 23 Փետրվարի 2021 (UTC)

եղավ: --ERJANIK (քննարկում) 20:22, 23 Փետրվարի 2021 (UTC)

Առաջարկ

խմբագրել

Ողջույն, հարգելի ERJANIK։ Ուրախացնող է տեսնել վերջին շրջանում նախագծում Ձեր ակտիվությունը։ Գիտեմ, որ ունեք ադմինիստրատորի փորձ։ Կուզեի իմանալ արդյոք կցանկանաք կրկին լինել ադմին՝ օգնելով մեր մյուս ակտիվ ադմիններին։ Ինքս կառաջադրեմ Ձեր թեկնածությունը։ Շնորհակալությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 16:51, 15 Մարտի 2021 (UTC)Պատասխանել

ցավոք ոչ, պատահականորեն այս օրերին ազատ ժամանակ ունեի, գիշերվա աշխատանքիս ժամերին ինչ-որ բաներ եմ անում, ուղղակի, այդքանը, ժամանակ չունեմ հարգելի Մասնակից:Ավետիսյան91, ինքս եմ ժամանակին անակտիվության պատճառով հանել ինձ ադմինից, շնորհակալություն իհարկե: --ERJANIK (քննարկում) 17:43, 15 Մարտի 2021 (UTC)Պատասխանել
Return to the user page of "ERJANIK/Արխիվ/2015-2021".