Պատմական աջեր
«Աջեր» (իտալ.՝ Destra), «Պատմական աջեր» (իտալ.՝ Destra storica), լիբերալ պահպանողական[1] կուսակցություն, որը գործել է Իտալիայի թագավորությունում 1849 թվականից մինչև 1922 թվականը: Անվանվել է նաև կոնստիտուցիոնալիստներ: Հետագայում միացել է Իտալիայի լիբերալական կուսակցությանը, պատմական հետազոտություններու ստացել է «Պատմական աջեր» անվանումով, 20-րդ դարում ստեղծված աջ շարժմանը և համանունուն կուսակցության անվանումներից տարանջատելու համար[2]:
Պատմական աջեր | |
---|---|
Տեսակ | parliamentary group? և քաղաքական ֆրակցիա |
Երկիր | ![]() ![]() |
Առաջնորդ | Կամիլլո Բենսո Կավուր |
Հիմնադիր | Կամիլլո Բենսո Կավուր |
Հիմնադրված | 1849 |
Լուծարված | 1912 |
Գաղափարախոսություն | classical liberalism? և լիբերալ պահպանողականություն |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Հաջորդ | Liberal Union? |
Հիմնադրվել է 1849 թվականին Կամիլլո Բենսո Կավուրի կողմից[3], ով հետո դարձավ Սարդինիայի թագավորության պրիմիեր մինիստր: 1850 թվականին Կավուրը նշանակվեց հողագործության և առևտրի նախարար, և նրա ջանքերի շնորհիվ պայմանագրեր կնքվեցին Ֆրանսիայի, Անգլիայի և Բելգիայի հետ, որոնք հիմնված էին ազատ առևտրի հիմքի վրա:
«Պատմական ձախեր» կուսակցության հետ Իտալիայի 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ամենամեծ կուսակցություններն էին[4][5] :
1861 թվականից մինչև 1874 թվականը «Աջերի» կուսակցությունն էր ստանում դեպուտատների պալատի ընտրություններում ձայների մեծամասնություն: 1870 -ական թթ. կեսից արդեն «Ձախերի» կուսակցությունը սկսեց ստանալ առավելություն և մինչև 1900 թվականը «Աջերը» ընտրությունների արդյունքում մշտապես զբաղեցնում էին 2-րդ տեղը պառլամենտում[6]
Չնայած տարաձայնություններին, երբեմն այնպես է ստացվել որ այդ կուսակցությունները համատեղ են ձևավորել կառավարություն:
1904 թվականին պառլամենտում երկրորդ կուսակցությունը դարձավ Սոցիալիստականը, իսկ 1909 թվականին «Աջերը» գրավեցին 4-րդ տեղը, 3-րդ տեղում հայտնվեց Ռադիկալ կուսակցությունը: Ի վերջո նրանք կոալիցիա կազմեցի «Ձախերի» հետ, իսկ արդեն 1922 թվականին դրանք վերջնականապես միացան իրար ձևավորելով Իտալիայի լիբերալիստական կուսակցություն:
Ընտրությունների արդյունքներԽմբագրել
բաց կապույտ գույնով նշված են այն տարիներ են, երբ «Աջերը» դեպուտատների պալատի ընտրություններում ստացած մանդատներով առաջին տեղն են եղել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Voce in Dizionario Storico Treccani
- ↑ Donovan Mark, Newell James L. (2008)։ «Centrism in Italian politics»։ Modern Italy 13 (4): 381–397։ doi:10.1080/13532940802367554
- ↑ Romeo, Vita di Cavour, Bari, 2004, p. 213.
- ↑ Herb Guntram H., Kaplan David H. (22 May 2008)։ Nations and Nationalism: A Global Historical Overview [4 volumes]։ ABC-CLIO։ ISBN 9781851099085
- ↑ Pirett (October 1999)։ Una voce per l'Opposizione Costituzionale di Sua Maestà: Alle origini del "Giornale d'Italia" (Italian)։ Contemporanea։ էջեր 699–712
- ↑ Donovan Mark, Newell James L. (2008)։ «Centrism in Italian politics»։ Modern Italy 13 (4): 381–397։ doi:10.1080/13532940802367554