Մարգարեթ Հաչինսոն Ռուսո

Մարգարեթ Հաչինսոն Ռուսո (անգլ.՝ Margaret Hutchinson Rousseau, հոկտեմբերի 27, 1910(1910-10-27)[1], Հյուստոն - հունվարի 12, 2000(2000-01-12)[1], Weston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), քիմիկոս-ինժեներ, ով գծագրել է պենիցիլին արտադրող առաջին կոմերցիոն գործարանը[3]։ Մարգարեթը նաև Քիմիկոս-ինժեներների ամերիկյան ինստիտուտի առաջին կին անդամն էր[4]։

Մարգարեթ Հաչինսոն Ռուսո
Margaret Hutchinson Rousseau
Ծնվել էհոկտեմբերի 27, 1910(1910-10-27)[1]
Հյուստոն
Մահացել էհունվարի 12, 2000(2000-01-12)[1] (89 տարեկան)
Վեսթոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս-ինժեներ և ճարտարագետ
Գործունեության ոլորտինժեներ
Ալմա մատերՌայսի անվան համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Ուիլյամ Ռուսո

Կենսագրություն խմբագրել

Մարգարեթ Հաչինսոնը ծնվել է 1910 թվականին Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Հայրը հագուստի խանութ ուներ։ Ամուսինը՝ Ուիլյամ Ռուսոն, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում դասավանդում էր քիմիական ճարտարագիտություն։ 1932 թվականին ավարտեց Ռայսի անվան համալսարանը և ստացավ բակալավրի գիտական աստիճան, իսկ 1937 թվականին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ստանալով քիմիական ինժեներիայի բնագավառում դոկտորի աստիճան։ Առաջին կինն էր, որ ԱՄՆ-ում ստացավ դոկտորի աստիճան այս բնագավառում։

Մահացել է 2000 թվականի հունվարի 12-ին Վեսթոնի իր տանը[5]։

Կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսեց E. B. Badger ընկերությունում (որտեղ հանդիպեց ապագա ամուսնուն) և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերահսկում էր ռազմավարական նշանակություն ունեցող պենիցիլինի և սինթետիկ կաուչուկի արտադրական գործարանի գծագրման աշխատանքները[6]։ Աշխատում էր նաև ավիացիոն վառելիքի՝ օկտանի բարձր տոկոսով բենզինի մշակման վրա[3]։ Նրա հետագա աշխատանքը կայանում էր բազմաթորման սյուների և Էթիլենգլիկոլի ու քացախաթթվի արտադրական գործարանի նախագծումը[6]։

Մրցանակներ և այլ գործունեություն խմբագրել

1955 թվականին Կին ինժեներների միության կողմից ստացավ մրցանակ տվյալ ոլորտում ձեռքբերումների համար[7]։

1961 թվականին թոշակի անցավ և դարձավ Բոսթոնի սիմֆոնիկ նվագարանի վերակացուն[7]։

Առաջին կինն էր, որ 1983 թվականին Քիմիկոս-ինժեներների ամերիկյան ինստիտուտի կողմից արժանացավ մրցանակի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել