Արմեն Բարութչև
Արմեն Կոստանդինի Բարութչև (օգոստոսի 24, 1904[1][2] կամ 1904[3], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 13, 1976[2] կամ 1976[3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ։ ՌՍՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1969)։
Արմեն Բարութչև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1904[1][2] կամ 1904[3] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 13, 1976[2] կամ 1976[3] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վխուտեին և Արվեստի պատմության պետական ինստիտուտ (1931)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | ճարտարապետության թեկնածու (1939) |
Մասնագիտություն | ճարտարապետ և նկարազարդող |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան, Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, Գիպրոգոր[1] և Լենպրոյեկտ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q21635646? |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիան (1927) և Արվեստների պատմության ինստիտուի թատրոնի ու կինոյի բաժինը (1931)։ 1927 թվականից Լենինգրադում և այլ քաղաքներում նրա նախագծերով կառուցվել են տարբեր բնույթի շենքեր, nրա համահեղինակությամբ 1936-41 թթ նախագծվել և իրագործվել են Լենինգրադի, Կալինինի անվան Կարմիր գվարդիական հրապարակների հատակագծերն ու կառուցապատումը, Մեծ և Փոքր Օխտա միկրոշրջանների թաղամասերը, կազմվել հետպատերազմյան Լենինգրադի 1945-48 թթ գլխավոր հատակագիծը, «Ինտուրիստ» հյուրանոցը, հուշարձաններ, Պետրոզավոդսկի բարձրագույն գյուղատնտեսական ինստիտուտը, Մորդովական ԻՀ Կառավարության տունը Սարանսկում և այլն։
1934–41-ին եղել է «Գիպրոգոր»-ի (Քաղաքների հատակագծման պետական ինստիտուտ) լենինգրադյան մասնաճյուղի գլխավոր ճարտարապետը, 1944–65-ին՝ «Լենպրոյեկտ» ինստ–ի արվեստանոցի ղեկավար։ 1931 թվականից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ (1949-ից պրոֆեսոր՝ Լենինգրադի Ի․ Ռեպինի անվ․ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում)։
Հանդես է եկել նաև որպես թատերական նկարիչ։ 1969 թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման[4]։
Ձևավորել է Լենպետկոնսերվատորիայի «Սալամանյան քարանձավը» և «Սանչո Պանսո» (ըստ Սերվանտեսի) բեմադրությունները (Զալցբուրգի Մոցարտյան փառատոնի պատվ. դիպլոմ, 1929)[5]
Գրականություն
խմբագրել- Архитектурная графика эпохи конструктивизма в собрании Государственного Музея истории С.-Петербурга : Каталог / Авт.-сост. М. Л. Макогонова. — СПб.: ГМИ СПб., 2008.
- Вайтенс А. П. Армен Барутчев // Архитекторы об архитекторах. — СПб.: ОАО «Иван Фёдоров», 1999. — С. 202—219.
- Ежегодник Ленинградского отделения Союза советских архитекторов. — Л., 1940. — Вып. 1-2 (15-16). — С. 30-37.
- Ежегодник Общества архитекторов-художников. — Л., 1930. — Вып. 13. — С. 3-6.
- Ежегодник Общества архитекторов-художников. — Л., 1935. — Вып. 14. — С. 10-14.
Պատկերասրահ
խմբագրել-
Վիբորգսկի ֆաբրիկա-խոհանոց
-
Կիրովի հանրախանութ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 221.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Արմեն Բարութչևը zarkfoundation.com կայքում
- ↑ anunner.com կայքում
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 339)։ |