Էն Բենքրոֆթ (անգլ.՝ Ann Bancroft, սեպտեմբերի 29, 1955(1955-09-29)[1] կամ 1955, Մենդոթա Հայթս, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի գրող, մանկավարժ և արկածախնդիր։ Առաջին կինը, որը հաջողությամբ ավարտել է մի շարք դժվար արշավներ Արկտիկայում և Անտարկտիդայում։ 1995 թվականին նշանակվել է Փառքի՝ կանանց ազգային սրահի պատվավոր անդամ[3]։

Էն Բենքրոֆթ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1955(1955-09-29)[1] (65 տարեկան) կամ 1955
ԾննդավայրՄենդոթա Հայթս, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան և St. Paul Academy and Summit School?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ուսուցչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կանանց փառքի ազգային սրահ[2]
Կայքannbancroftfoundation.org
Ann Bancroft Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Էն Բենքրոֆթը մեծացել է Մինեսոտայի Սեյնթ Փոլ քաղաքում[4]։ Ըստ նրա՝ իր ընտանիքը կարելի է բնորոշել որպես ռիսկի գնացողներ։ Ուսման հետ խնդիրներ ուներ, սակայն դա չխանգարեց, որ Էնն ավարտի Սեյնթ Փոլի ակադեմիան և բարձրագույն դպրոցը։ Բենքրոֆթը ճամբարական էր և Վիջիվագանի երիտասարդական ճամբարի անձնակազմի անդամ։ Բենքրոֆթը Մինեապոլիսում սկսեց աշխատել որպես արշավականների խորհրդական և ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

1986 թվականին ավարտեց մանկավարժական գործունեությունը, որպեսզի մասնակցի Ուիլ Ստիգերի՝ դեպի Հյուսիսային բևեռ միջազգային արշավին։ 56 օր շնասահնակներով գնալուց հետո արշավախմբի 5 այլ անդամների հետ ժամանեց Հյուսիսային բևեռ։ Այսպիսով, Բենքրոֆթը դարձավ առաջին կինը, որ Հյուսիսային բևեռ հասավ ոտքով և սահնակով։

Նա նաև առաջին կինն է, որ եղել է և՛ Հյուսիսային, և՛ Հարավային բևեռներում, ինչպես նաև առաջին կինը, որ դահուկներով կտրել-անցել է Գրենլանդիան[5]։ 1993 թվականին Բենքրոֆթը ղեկավարում էր 4 կանանցից բաղկացած մի արշավախումբ, որոնք դահուկներով հասան Հարավային բևեռ․ այս արշավախումբն առաջին կանացի արշավախումբն էր, որ հասավ Հարավային բևեռ[6]։ 2001 թվականին Էնը և նորվեգացի արկածախնդիր Լիվ Արնեսենը դարձան առաջին կանայք, որ դահուկներով անցան Անտարկտիկան[5]։

Նրա ձեռքբերումների շնորհիվ նրան ԱՄՆ-ի կողմից ընդգրկեցին Փառքի՝ կանանց ազգային սրահում։

Ներկայումս (2016) Լիվ Արնեսենի հետ «Bancroft Arnesen Explore» հետազոտական ընկերության համասեփականատերն է։ 2007 թվականի մարտին Բենքրոֆթը և Արնեսենը մասնակցում էին դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս արշավին՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել գլոբալ տաքացման խնդրին։ Ըստ Վաշինգտոն Փոսթի՝ արշավը հետաձգվեց, որովհետև «Արնեսենի ոտքի մատերից երեքը ցրտահարվեցին, իսկ ծայրահեղ ցածր ջերմաստիճանը սպառեց նրանց որոշ էլեկտրական սարքավորումների մարտկոցները»[7]։

Բենքրոֆթն արժանացել է նաև մի շարք այլ մրցանակների և պարգևների։ Նա բացահայտ լեսբուհի է[8] և 2006 թվականին հանրայնորեն պայքարում էր Մինեսոտայի սահմանադրության այն օրինագծի դեմ, որը արգելում էր միևնույն սեռի անձանց ամուսնությունները կամ քաղաքացիական կապը[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. https://www.womenofthehall.org/inductee/ann-bancroft/
  3. Women of the Hall։ «Ann Bancroft - National Women's Hall of Fame»։ Greatwomen.org։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 4, 2013-ին։ Վերցված է 2015-01-15 
  4. «Explorer Ann Bancroft Plays 'Not My Job'»։ NPR։ հունիսի 26, 2010 
  5. 5,0 5,1 «Senator Amy Klobuchar»։ Klobuchar.senate.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2012-07-21 
  6. «Ann Bancroft - Speaker Profile»։ Keynotespeakers.com։ Վերցված է 2012-07-21 
  7. Condon, Patrick (2007-03-12), «Frostbite Ends Bancroft-Arnesen Trek», The Washington Post, http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/03/12/AR2007031200997.html, վերցված է 2007-09-04 
  8. Zimmerman, Bonnie (2000), «Lesbian histories and cultures», Encyclopedia of lesbian and gay histories and cultures (Taylor & Francis) 1: p. 253, ISBN 0-8153-1920-7, https://books.google.am/books?id=nvt8el4QtPwC&pg=PA253 
  9. McCallum, Laura (25 March 2004), «Opponents rally against gay marriage ban», Minnesota Public Radio, http://news.minnesota.publicradio.org/features/2004/03/25_mccalluml_samesexredux/, վերցված է 24 December 2010 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել