Գլեբ Ֆրանկ
Գլեբ Ֆրանկ (ռուս.՝ Глеб Михайлович Франк, մայիսի 11 (24), 1904, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 10, 1976[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային կենսաֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966 թվականից), ԲԳԱ թղթակից անդամ (1945)։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Մաթեմատիկոս Միխայիլ Ֆրանկի որդին, ֆիզիկոս Իլյա Ֆրանկի եղբայրը, ավարտել է Ղրիմի համալսարանը (1925)։
Գլեբ Ֆրանկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11 (24), 1904 Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1976[1] (72 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, կենսաֆիզիկոս, համալսարանի դասախոս և գիտնական |
Հաստատություն(ներ) | Institute of Theoretical and Experimental Biophysics?[2] |
Գործունեության ոլորտ | կենսաֆիզիկա[3], բժշկական հետազոտություն[3], experimental biology?[3] և աստղակենսաբանություն[3] |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան |
Կոչում | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Գիտական ղեկավար | Alexander Gurwitsch? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հայր | Mikhail Frank? |
Գլեբ Ֆրանկի գործուն մասնակցությամբ են ստեղծվել ՍՍՀՄ ԲԳԱ կենսաֆիզիկայի (1948) և ՍՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի ինստիտուտները (1952), որոնց տնօրենն է եղել համապատասխանաբար 1948–1951 թվականներին և 1957 թվականից։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ուլտրամանուշակագույն ճառագայթման կենսաբանական ազդեցությանը, մկանային կծկման և նյարդային դրդման կենսաֆիզիկային։
Մասնակցել է սովետական առաջին էլեկտրոնային մանրադիտակի ստեղծմանը։ Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել կենսաբանական ֆիզիկայի ոլորտում վերաբերող համալիր հետազոտությունների կոորդինացիոն կենտրոնը։ Եղել է ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից կենդանի բջջի ուսումնասիրման միջազգային կազմակերպության փոխպրեզիդենտ (1961 թվականից)։ Կենսաֆիզիկոսների միջազգային կազմակերպության խորհրդի ա՚նդամ (1961 թվականից), Աստղագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, մի շարք երկրների ԳԱ պատվավոր անդամ։
Ստացել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1949, 1951, 1978, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշաններով։
Մահացել է Մոսկվայում 1976 թվականին, թաղված է Պուշչինոյում, ՌԴ ԳԱ թեորետիկ և փորձարարական կենսաֆիզիկայի համալսարանի մուտքից ոչ հեռու[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Франк Глеб Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Я был рад и ошеломлён находкой сокровищницы материалов по российской генетике», “I Was Delighted and Aghast at the Treasure Trove of Materials on Russian Genetics” // Историко-биологические исследования — 2018. — Vol. 10, Iss. 1. — P. 52—80. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Биография
Արտաքին հղումներ
խմբագրել- Иваницкий Г. Р. Время расставляет акценты… К 100-летию со дня рождения академика Г. М. Франка // Вестник Российской академии наук, 2004, № 4, էջ 342
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 697)։ |