Փարիզի Աստվածամոր տաճարը (ֆիլմ, 1956)

Փարիզի Աստվածամոր տաճարը (ֆր.՝ Notre-Dame de Paris), ֆրանս-իտալական համատեղ արտադրության գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1956 թվականին, ռեժիսոր Ժան Դելանուայի կողմից, Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմն աչքի է ընկնում բնական պայմաններում կատարված նկարահանումներով, շքեղ հանդերձանքներով և դերասանների հիանալի խաղով։

Փարիզի Աստվածամոր տաճարը
ֆր.՝ Notre-Dame de Paris
ԵրկիրՖրանսիա
 Իտալիա
Ժանրսարսափ ֆիլմ, դրամա, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՓարիզի Աստվածամոր տաճարը
Թվականդեկտեմբերի 19, 1956
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺան Դելանուա
ՊրոդյուսերՌայմոնդ և Ռոբերտ Հաքիմ
Սցենարի հեղինակԺակ Պրևեր, Բեն Հեքթ և Ժան Օրենշ
ԴերակատարներՋինա Լոլոբրիջիդա, Էնթոնի Քուին, Ժան Դանե, Ալեն Կյունի, Ռոբեր Իրշ, Վալենտինա Տեսսե, Ժակ Իլլինգ, Ժակ Դյուֆիլո, Ռոժե Բլան, Բորիս Վիան, Պիեռ Ֆրենե, Ֆիլիպ Կլեյ, Ժան Տիսե, Marie-Louise Damien?, Ալբեր Միշել, Ալբեր Ռեմի, Camille Guérini?, Դանիել Էմիլֆորք, Դենիս Քարվեն, Դոմինիկ Դավրե, Դոմինիկ Մարկա, Դուդու Բաբետ, Ֆրանկ Մորիս, Ժորժ Դուկինգ, Ժերմեն Դելբա, Յուբեր դե Լապպարան, Ժակ Բերտրան, Ժան Մարտին, Մադլեն Բարբուլե, Մարիան Օսվալդ, Մորիս Սարֆատի, Միշել Էչեվերի, Nadine de Rothschild?, Պոլ Բիսցիլիա, Պոլ Բոնիֆաս, Պիրալ, Ռոբերտ Լոմբարդ, Ռոլանդ Բայլի, Իվետ Լուկաս, Virginie Vitry?, Edmond Beauchamp?[1], Louisette Rousseau?[1], Eugène Stuber?[1] և Ռոբերտ Ռիետտի[1]
ՕպերատորՄիշել Կելբեր
ԵրաժշտությունԺորժ Օրիկ
ՄոնտաժHenri Taverna?
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունTitanus
Տևողություն115 րոպե
Բյուջե1 000 000 $

Սյուժեն

խմբագրել

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում միջնադարյան Փարիզում։ Գնչուհի Էսմերալդան իր գեղեցկությամբ խելքահան էր արել բոլոր տղամարդկանց։ Նրան իր հոգու խորքում թաքուն սիրահարված էր նաև Փարիզի Աստվածամոր տաճարի խստաբարո քահանա Կլոդ Ֆրոլոն։ Վերջինիս սանը, սապատավոր ժամկոչ Քվազիմոդոն, նույնպես դյութված էր թխահեր պարուհով։ Սակայն Էսմերալդան պահպանում էր իր հավատարմությունը ազնվական Ֆեբ դե Շատոպերի հանդեպ։ Խանդից կուրացած քահանան վիրավորում է Ֆեբին։ Այդ հանցագործության մեջ մեղադրում են Էսմերալդային և դատապարտում մահապատժի` կախաղանի միջոցով։ Ֆեբը ոչինչ չի անում իր սիրեցյալին փրկելու համար, սակայն վերջինիս օգնության է հասնում Քվազիմոդոն[2]։

Ֆիլմի վերջաբանը մասամբ տարբերվում է վեպից, որտեղ Էսմերալդան սպանվում է տաճարի վրա գրոհի ժամանակ` նետահարվելուց։

Դերասանական կազմ

խմբագրել
Դերակատար Կերպար
Ջինա Լոլոբրիջիդա Էսմերալդա
Էնթոնի Քուին Քվազիմոդո
Ալեն Կյունի Կլոդ Ֆրոլո
Ժան Դանե Ֆեբ դե Շատոպեր
Ռոբեր Իրշ Պիեռ Գրենգուար
Դանիել Դյումոն Ֆյոր դե Լիս
Բորիս Վիան կարդինալ Կառլ II դե Բուրբոն
Ժան Տիսյե Լյուդովիկոս XI
Ռոժե Բլեն[2] Մաթիաս Հունգադի

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Ժան Դելանուա ռեժիսոր
Ռայմոնդ Հաքիմ և Ռոբերտ Հաքիմ պրոդյուսեր
Ժակ Պրևեր, Ջին Աուրենչ, Բեն Հեքտ սցենարիստ
Միշել Կելբեր օպերատոր
Ժորժ Օրիկ, Անջելո Ֆրանչեսկո Լավանինո[2] կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Այս կինոնկարում Ջինա Լոլոբրիջիդայի մարմնավորած Էսմերալդան համարվում է կերպարի ամենահաջողված էկրանային տարբերակը։ Դրա պատճառներից մեկն այն է, որ դերասանուհին ֆիլմում խաղում է ոտաբոբիկ, այն դեպքում, երբ վեպում հերոսուհին մաշիկներ է կրում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 «Фильм Собор Парижской Богоматери (1956) (Notre-Dame de Paris (1956)): фото, видео, список актеров - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. «5 лучших экранизаций «Собора Парижской Богоматери»». 7Дней.ру (ռուսերեն). 2014 թ․ մարտի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել