Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն
Եթե ցանկանում եք խմբագրել վիքիպեդիայում, սակայն չգիտեք, թե ինչ, եթե պարզապես ցանկանում եք թարգմանություններ անել տարբեր լեզուներից, որը կօգնի ձեզ էլ ավելի հմտացնել ձեր թարգմանչական ունակությունները, ապա այս նախագիծը հենց ձեզ համար է։
Թարգմանչի անկյուն նախագիծն ուղղված է Հայերեն Վիքիպեդիայում արդեն իսկ առկա հոդվածների բարելավմանը։ Հոդվածների բարելավումը նախատեսվում է իրականացնել այլ լեզուներով վիքիպեդիաների հոդվածների տարբեր հատվածների թարգմանության միջոցով։ Յուրաքանչյուր լեզու ունենալու է իր առանձին աշխատասեղանը․ սկզբնական շրջանում նախատեսվում է 3 աշխատասեղան՝ անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներ։ Նախագծի մասնակիցները բաժանվում են 2 խմբի՝ թարգմանիչներ և վերստուգողներ։ Թարգմանիչներն ընտրում են այն բաժինը, որը կցանկանան թարգմանել և սկսում են աշխատել վերջինիս վրա։ Ավարտելուց հետո վերստուգողները կարդում, սրբագրում և վիքիֆիկացնում են տվյալ բաժինը՝ ավելացնելով պատկերներ, հղումներ, կաղապարներ։ Վերստուգումից հետո թարգմանիչը հատվածը տեղափոխում է հոդված։
Նախագծի համակարգողներԽմբագրել
Նախագծին վերաբերող ցանկացած հարցի, օգնության կամ առաջարկությունների համար գրեք այս մասնակիցների քննարկման էջերում:
Ընտրիր լեզունԽմբագրել
Ինչպե՞ս են որոշվելու հաղթողներըԽմբագրել
- Յուրաքանչյուր թարգմանիչ կստանա այնքան միավոր, որքան բայթ կստացվի իր թարգմանած տեքստը։ Միավորների գումարման արդյունքում հաղթող կճանաչվի առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը։
Երրորդ փուլի ժամանակահատվածն է՝ հունվարի 1, 2015թ - դեկտեմբերի 31, 2015թ։
Կարգավիճակ ստացած հոդվածներԽմբագրել
Ներկայումս նախագծի շրջանակներում թարգմանված հոդվածներից 1-ը դարձել է լավ, 2-ը՝ ընտրյալ։
Տարեթիվ | Հոդված | Կարգավիճակ | Թարգմանիչ |
---|---|---|---|
2015 | Հայոց ցեղասպանության ժխտում | Ընտրյալ հոդված | Արամ Սողոմոնյան K.Karine |
2015 | Ռուալ Ամունդսեն | Ընտրյալ հոդված | Նունե Նադիրյան |
2015 | Իվան Տուրգենև | Լավ հոդված | Nune Nadiryan |
Օգտակար կատեգորիաներԽմբագրել
Թարգմանչի համարԽմբագրել
Վերստուգողի համարԽմբագրել
- Վերստուգման ենթակա հոդվածներ(ru, en, այլ)
- Թարմացման ենթակա հոդվածներ(ru, en, այլ)
- Անորակ թարգմանված հոդվածներ
ԿարգավիճակԽմբագրել
- Թարգմանված չէ
- Թարգմանվում է
- Թարգմանված է
- Տեղափոխված է
- Ավարտված է
- Անորակ թարգմանություն
Թարգմանիչների միավորներԽմբագրել
ԱրխիվԽմբագրել
![]() Արխիվ |
---|
«Թարգմանչի անկյուն» նախագծի արդյունքներն այստեղ են |