Վիքիպեդիա:Վիքին սիրում է Գիտություն


  Վիքին սիրում է Գիտություն   Ցանկեր   Թիրախային հոդվածներ   Ուղեցույց   Կաղապարներ   Մասնակիցներ   Ստեղծել հոդված  
ՀղումՎիքին սիրում է Գիտություն
ԿատեգորիաՎիքին սիրում է Գիտություն
ՊորտալԳիտություն
ՎիքիպահեստCommons:Category:Գիտություն Գիտություն
Նպատակնե՞րՍտեղծել և բարելավել գիտական հոդվածները

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի առաջնահերթ խնդիրներից է աջակցել և խթանել համացանցում հայերեն բովանդակության և Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ հատկապես Վիքիպեդիայի և քույր վիքի նախագծերի օգնությամբ, հայտարարում է Վիքիպեդիան գիտակրթական թեմաներով համալրելու «Վիքին սիրում է գիտություն» վեցամսյա մարաթոն: Մարաթոնի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան համալրել գիտակրթական բարձրակարգ հոդվածներով:

Մարաթոնը մեկնարկում է հոկտեմբերի 1-ից, արդյունքները կհրապարակվեն ապրիլի 15-ին:

Մարաթոնի ավարտին կորոշվեն հաղթողները՝ լավագույն մասնագիտական խումբ կամ խմբեր և լավագույն խմբագրողներ (լավագույն մասնագիտական խմբերից):

Մարաթոնին մասնակցելու համար՝ գրանցվեք: Ակտիվ խմբագիրները Վիքին սիրում է գիտություն նախագծի մասնակիցներ էջում:

Իսկ ովքեր ծանոթ չեն վիքիխմբագրման գործիքներին, ամեն չորեքշաբթի ժամը 16:00-ին հրավիրվում են Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ (Այգեստան 1/30)՝ վորքշոփի: Կարող են գալ ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր: Խմբերին խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով (010) 575397 հեռախոսահամարով:

Նախագծի ընթացքում ստեղծված և բարելավված հոդվածներ
Ստեղծված 1176 Ըստ 28.02.2015 տվյալների
Բարելավված 600 Ըստ 28.02.2015 տվյալների

Երրորդ երկօրյակ խմբագրել

Վիքիմեդիա Հայաստանը նոյեմբերի 29-30-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը կազմակերպում է Վիքին սիրում է գիտության հերթական (երրորդ) երկօրյակը: Ինչպես միշտ երկօրյակին կհրավիրվեն նախագծի առավել ակտիվ խմբագիրները: Եթե դուք ցանկություն ունեք ընդգրկվել նախագծում և սովորել խմբագրել Վիքիպեդիայում, կարող եք զանգահարել Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ (010 575397) կամ այցելել մեզ՝ Այգեստան 1/30 հասցեով (Ռադիոտան հարևանությամբ):

Առաջին երկօրյա հանդիպում խմբագրել

Վիքին սիրում է Գիտություն նախագծի շրջանակներում Ծաղկաձորի հանգստյան գոտիներից մեկում կազմակերպվում է երկօրյա հանդիպում ուսանողների, ապագա գիտնականների և ոլորտի մասնագետների հետ։

Հանդիպման նախնական օրակարգը։

Նպատակ խմբագրել

Այս նախագծի նպատակն է ստեղծել և բարելավել գիտությանն առնչվող հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում։ Լավ գիտական հոդված է համարվում այն հոդվածը, որը հասկանալի է հասարակության լայն շերտերին և միաժամանակ հետաքրքիր է գիտական ոլորտի ներկայացուցիչներին։ Այս նախագիծը կարևոր է, որովհետև Վիքիպեդիայում գիտական հոդվածներն ամենաընթերցվողներից են. դրանք ստեղծելն ու բարելավելն օգտակար է թե՛ Հայերեն Վիքիպեդիային և թե՛ ընթերցողներին։

Ինչպե՞ս կարող ես օգնել խմբագրել

Զարգացրու Հայերեն Վիքիպեդիայի գիտությանն առնչվող հոդվածները.

  1. Գիտությանն առնչվող հոդվածների քննարկման էջերում դի՛ր {{Վիքին սիրում է Գիտություն}} կաղապարը:
  2. Զարգացրո՛ւ և քննարկի՛ր հոդվածների առաջարկվող կառուցվածքը:
  3. Ստեղծի՛ր գիտական թեմաներով հոդվածներ։
  4. Զարգացրո՛ւ արդեն առկա գիտական թեմաներով հոդվածները:
  5. Քո մասնակցային էջում դի՛ր {{Վիքին սիրում է Գիտություն նախագծի մասնակից}} կաղապարը:

Նախագիծը նպատակ ունի ընդհանրացնել գիտությանն առնչվող բոլոր հոդվածները: Եթե Հայերեն Վիքիպեդիայում արդեն գոյություն ունի տվյալ թեմային վերաբերող հոդված, խնդրում ենք ավելացնել նաև այդ հոդվածի հղումը: Նաև մտածիր և անհրաժեշտության դեպքում ուղղիր՝

  1. Ո՞ր հոդվածը կամ հոդվածի ո՞ր հատվածն է բացակայում:
  2. Արդյո՞ք հոդվածի կառուցվածքը ներկայացնում է թեման ամբողջությամբ:
  3. Արդյո՞ք հոդվածը ներկայացված է լավագույնս:

Կատեգորիաներ խմբագրել