Ջուլբարս (ռուս.՝ Джульбарс), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1935 թվականին[1][2] ռեժիսոր Վլադիմիր Շնեյդերովի կողմից[3][4]։ Կինոնկարի սցենարի հեղինակը Գաբրիել Էլ-Ռեգիստանն է։

Picto infobox cinema.png
Ջուլբարս
ռուս.՝ Джульбарс
Dzhulbars 02.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրմարտաֆիլմ
Թվական1935
Լեզուռուսերեն
ՌեժիսորVladimir Shneyderov?
Սցենարի հեղինակԳաբրիել Էլ-Ռեգիստան
ԴերակատարներՆիկոլայ Չերկասով, Նատալյա Գիցերոտ, Nikolai Makarenko?, Ivan Bobrov?, Անդրեյ Ֆայտ, Էմմանուիլ Գելլեր և Zhurahon Rahmonov?
ԵրաժշտությունՍերգեյ Վասիլենկո
ԿինոընկերությունՄեժռաբպոմֆիլմ
Dzhulbars Վիքիպահեստում

ՍյուժենԽմբագրել

Ֆիլմը պատմում է նախկին բայի (նախկինում միջինասիական հարուստ կալվածատեր) և նրա ավազակախմբի դեմ սահմանապահների և Ջուլբարս անունով հովվաշան հակամարտության մասին։

Բասմաչների ջոկատը հարձակվում է լեռնային ղշլաղներով անցնող խաղաղ քարավանի վրա։ Ծերունի ուղեկցորդ Շո-Մուրադն ու թոռնուհին գերի են ընկել ավազակների մոտ։ Սահմանապահներն ու նրանց հավատարիմ Ջուլբարսը պետք է փրկեն գերիներին և վնասազերծեն թշնամիներին։

Դերասանական կազմԽմբագրել

Դերակատար Կերպար
Նիկոլայ Չերկասով-Սերգեև Շո-Մուրադ
Նատալյա Գիցերոտ Փերի
Նիկոլայ Մակարենկո Տկաչենկո
Իվան Բոբրով Աբդուլա
Անդրեյ Ֆայտ Քերիմ
Էմանուիլ Գելլեր դրվագ
Ժուրախոն Ռախմոնով դրվագ

Նկարահանող խումբԽմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Գաբրիել Էլ-Ռեգիստան, Վլադիմիր Շնեյդերով սցենարիստ
Վլադիմիր Շնեյդերով ռեժիսոր
Ալեքսանդր Շելենկով օպերատոր
Սերգեյ Վասիլենկո կոմպոզիտոր

Լրացուցիչ փաստերԽմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել է Ղրղզստանում, Պամիրի լեռնաշղթայում գտնվող Սուֆի-Կուրգան գյուղակին մոտակա սահմանապահ ուղեկալում։
  • Ըստ դերասան Անդրեյ Ֆայտի, ֆիլմն այնքան էլ աչքի չէր ընկնում դերասանական խաղի հատուկ հաջողություններով և ոչ էլ ռեժիսորական նորարարություններով։ Չնայած դրան, զարմանալի կերպով ֆիլմն ունեցավ հաջողություն և առավելապես հայտնի էր դարձել դեռահասների ու երիտասարդ հանդիսատեսների շրջանում։
  • Ջուլբարսի դերում հանդես է եկել Լյուքս անունով հովվաշունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել