Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Կարապետ Հակոբյան ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 13։42, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Կարապետ Հակոբյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Հարգելի GeoO, խնդրում եմ ինձ բացատրել, թե ինչպես է ստացվում, որ այլ գրողների երկերի մատենագիտությունը, որոնք կարճ են, կարելի է զետեղել համապատասխան հոդվածում, իսկ Պ. Սևակինը չի կարելի: Եկեք հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ այն զետեղվել էր մի քանի ամիս առաջ, իսկ ջնջվել է երեկ: --Կարապետ Ա. Հակոբյան 12:25, 28 Հուլիսի 2016 (UTC)

Հնարավոր ջնջում 8.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան։ Ձեր բեռնած Պատկեր:8.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 09:58, 30 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

հարգելի մասնակից, եթե չարձագանքեք, պատկերը 10 օրվա մեջ ջնջվելու է գուցե հարցեր ունեք, գրեք։ --ERJANIK քննարկում: 11:08, 5 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Չմշակված տեքստեր խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, շնորհակալություն Ձեր խմբագրումների համար, բայց խնդրում եմ անմշակ տեքստեր այլևս չտեղադրել։ Վերանայեք Ձեր ստեղծած Աշոտ Մելքոնյան (պատմաբան) և Եգոր Առուստամյան հոդվածները։ Ավելացրեք աղբյուրներ, տեղադրեք ներքին հղումներ։ --BekoՔննարկում 06:09, 1 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Վերնագրեր հոդվածներում խմբագրել

Ողջույն, հարգելի Կարապետ։ Շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում Ձեր ներդրումների համար։ Խնդրում եմ Ձեր ավելացրած նյութին վերնագիր դնել, օրինակ == Գրականություն == կամ == Երկեր == Հարցերի դեպքում դիմեք իմ քննարկման էջում։ Հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 06:31, 4 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Ինչպես նաև արտաքին հղումները դնում ենք այսպես։ Գարեգին Նժդեհ հոդվածում ուղղել եմ։--Լիլիթ (քննարկում) 07:01, 4 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Գլխագիր խմբագրել

Ողջույն։ Վիքիպեդիայում ընդունված չէ հոդվածի ներածություններին բաժիններ դնել։ Ինչպես նաև ընդունված չէ արտաքին հղումներում անձնական բլոգային տեսահոլովակներին հղումներ դնել։ Խնդրում եմ սա հաշվի առնել հետագա խմբագրումներում։ Շնորհակալություն։ --Ջեօ (~) 15:54, 5 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Կարապետ Հակոբյան, ևս մեկ հանգամանք․ Արա Նախշքարյանի յութուբյան տեսահոլովակները չեն կարող վստահելի համարվել, քանի որ վերջիններս ավելի նման են բլոգային նյութերի։ Խնդրում եմ այլևս այս հղումները որպես արտաքին հղումներ չդնել։ Շնորհակալ եմ։ --Ջեօ (~) 16:02, 5 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Հոդվածների վերնագրեր խմբագրել

Ողջույն, հարգելի Կարապետ։ Վիքիպեդիայում հոդվածների վերնագրերը գրվում են փոքրատառերով, ինչպես նաև անձանց դեպքում՝ անուն, ազգանուն՝ օրինակ՝ Գուրգեն Գեղամյան։ Խնդրում եմ նաև վիքիֆիկացրեք Ձեր կողմից գրված հոդվածները՝ ավելացրեք ներքին հղումներ։ Հաճելի խմբագրումներ։--Լիլիթ (քննարկում) 14:59, 7 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Չվիքիֆիկացված տեսքտեր խմբագրել

Հարգելի Կարապետ Հակոբյան, Ձեր կողմից ավելացված վերջին տեքստերը վիքիֆիկացված չեն։ Խնդրում եմ ավելացնել ներքին հղումները և այնուհետև շարունակել նոր տեսքտեր ավելացնել։ Շնորհակալություն։ --Ջեօ (~) 18:34, 8 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Արևելահայերե՞ն, թե արևմտահայերեն խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր ներդրումը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ հոդվածում արևմտահայերեն է, չնայած այն բանին, որ հոդվածը ի սկզբանե սրևելահայերեն է։ Հիշեցնեմ, որ մենք ստեղծում ենք նաև արևմտահայերեն հոդվածներ, կարող եք ստեղծել և զարգացնել արևմտահայերենով։ Ես Ձեր խմբագրումները ետ եմ շրջելու, այնպես որ խնդրում եմ դրանք առանձնացնել և պահել։ Եվս մեկ խնդրանք վերնագրերը միայն մեծատառերով մի գրեք, դա մեր հանրագիտարանում ընդունված չէ։ Հարգանքներով --BekoՔննարկում 08:23, 9 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Քանի որ դուք այլ խմբագրումներ եք անում, ապա վստահ լինելով, որ վերևի գրածս արդեն տեսել եք, ետ շրջեցի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ հոդվածի խմբագրումները։ Կարող եք արևմտահայերեն հոդված ստեղծել և այնտեղ տեղադրել դրանք։ --BekoՔննարկում 09:56, 9 Մայիսի 2015 (UTC)--Կարապետ Հակոբյան (քննարկում) 14:05, 9 Մայիսի 2015 (UTC)--Կարապետ Հակոբյան (քննարկում) 14:05, 9 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ: Վերոհիշյալ հոդվածն արդեն ուղղել եմ արևելահայերենով: Ուղղակի ես գրել էի բնագրով, ոնց որ ԱՍԱԼԱ-ի ծրագրում էր՝ մտածելով, որ իրավունք չունեմ խախտելու բնօրինակի լեզուն, ինչպես ընդունված է գիտական աշխատանքներ անելուց: Կարապետ Հակոբյան

Այդպես էլ հասկացա, բայց պատկերացրեք, որ արևմտահայերեն չէր, այլ մեկ այլ օտար լեզվով։ Շնորհակալություն արագ արձագանքելու համար։ Ի դեպ քննարկման էջում խմբագրելուց, եթե սեղմեք պատուհանի վերևի գործիքների մեջ գտնվող մատիտին, ապա նա ավտոմատ կդնի Ձեր ստորագրությունը, ժամն ու կից քննարկման էջի հղումը։ --BekoՔննարկում 14:23, 9 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Պատմաբաններ խմբագրել

Հարգելի Կարապետ, Ձեր ստեղծած պատմաբանների հոդվածներում ես խմբագրումներ եմ արել: Խնդրում եմ մյուս հոդվածները նույն օրինաչափություններով շարադրեք:--Armineaghayan (քննարկում) 10:42, 24 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Եղավ, հաշվի կառնեմ:

Անհրաժեշտ կաղապարներ խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, հոդվածներում գրականություն ավելացնելիս օգտվեք {{Գիրք}} կաղապարից, իսկ հոդվածների դեպքում՝ {{Հոդված}} կաղապարից: Խնդրում եմ շուտափույթ անհրաժեշտ փոփոխություններ մտցնել Հայոց ցեղասպանություն հոդվածի համապատասխան բաժնում կատարած Ձեր փոփոխություններում ըստ նշածս ձևի: Բացի այդ, մի մոռացեք քննարկման էջերում ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևի կապույտ մատիտին:--Արամ Ս. 20:50, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Հայոց ցեղասպանություն հոդվածը մատենագրություն չէ, որպեսզի բոլոր գրքերն ընդգրկվեն այնտեղ: Ես Ձեր խմբագրումները հետ եմ շրջում և պնդում դադարեցնել հետագայում գրքերի անվանումներ ավելացնելը: --Արամ Ս. 16:46, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Ok, թե պետք է` կարող եմ ընդհանրապես դադարեցնել նյութերի տրամադրումը վիկիպեդիային:--Կարապետ Ա. Հակոբյան 05:45, 4 Ապրիլի 2016 (UTC)

Ես Ձեզ միայն տեղեկացնում եմ ճիշտ վիքիխմբագրման մասին, իսկ թե ինչպես կվարվեք, Ձեր գործն է, սպառնալու խնդիր չկա:--Արամ Ս. 13:19, 4 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Կասկածելի էջ. «Պարույր Միքայելյան» խմբագրել

 

Հարգելի Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած «Պարույր Միքայելյան» հոդվածն ունի կասկածելի որակ կամ կրում է Վիքիպեդիայի նպատակներին չհամապատասխանող բնույթ։ Խնդրում ենք յոթնօրյա ժամկետում բարելավել հոդվածը, անհապաղ փոփոխություններ կատարել՝ Վիքիպեդիային համապատասխանեցնելու համար, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք, կարող եք դիմել այստեղ։

-- Արամ Ս. 13:17, 4 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Բարև, հարգելի Արամ: Իմ կողմից ստեղծված Պարույր Միքայելյան հոդվածի աղբյուրները և այնտեղ գրված նյութը հավաստի է: Այնուամենայնիվ` ինչպիսի անհապաղ փոփոխություններ եք ակնկալում հոդվածը չվերացնելու համար:--Կարապետ Ա. Հակոբյան 13:29, 4 Ապրիլի 2016 (UTC)
Նախևառաջ տեղեկաքարտի լրացում, երկրորդական վստահելի աղբյուրների ավելացում, վիքիֆիկացում: Իսկ եթե նյութը Գրական տեղեկատուի ուղիղ շարադրանքն է, ապա տեքստի վերաշարադրում: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Ս. 13:31, 4 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Հարգելի Արամ, ցավոք, այլ աղբյուրներ չկան: Միակ աղբյուրը Գրական տեղեկատուն է և Պ. Միքայելյանի ,,Սիրո լեգենդը գրքի 281-րդ էջը, որտեղ ևս շարադրված է Պ. Միքայելյանի կենսագրությունը: Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում այլ աղբյուր չեք ճարի: Ես մի քանի տարի է` փորձել եմ որևէ այլ գրքում ինչ-որ բան գտնեմ Պ. Միքայելյանի մասին, բայց, ապարդյուն: Ոչ հանրագիտարաններում /Հայկական Սովետական հանրագիտարան, Հայկական համառոտ հանրագիտարան, Ով ով է կենսագրական հանրագիտարան/, ոչ ինտերնետում, ոչ մի այլ տպագիր գրքում այլևս ոչինչ չկա Պ. Միքայելյանի մասին /թերևս միայն խորհրդային թերթերում/: Բայց, այս աղբյուրները, հավաստի են: Վստահեցնում եմ` ոչ հավաստի աղբյուրից չէի օգտվի: Ինչ վերաբերում է Գրական տեղեկատուի ուղիղ շարադրանքին, ես երկու աղբյուրներն էլ համադրելով` ինքս եմ շարադրել անուղղակի շարադրանքով /սա գրագողություն չէ/: --Կարապետ Ա. Հակոբյան 13:51, 4 Ապրիլի 2016 (UTC)
Մնաց վիքիֆիկացումը:--Արամ Ս. 14:00, 4 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Կարող եք օգտվել {{Տեղեկաքարտ Անձ}} կամ {{Տեղեկաքարտ Գրող}} կաղապարներից: Թվական բառը գրվում է ամբողջությամբ և այլն:--Արամ Ս. 14:03, 4 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Մասնակցային էջ խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր մասնակցային էջի պարունակությունը տեղափոխվել է Ձեր ավազարկղ, քանի որ Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին, ոչ ավելին: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Ar sog 11:48, 20 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

 
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Դուք ստանում եք զգուշացում բազմաթիվ զգուշացումներն անտեսելու և մասնակցային էջում շարունակ հոդվածներ գրելու համար համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Arsog 1985 09:26, 28 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Arsog1985, ինձ ուղղված նախորդ հաղորդագրության մեջ նշված էր. <<Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին, ոչ ավելին>>: Իսկ դուք ջնջել էիք իմ մասնակցային էջն ամբողջությամբ, ուստի ես վերականգնեցի այդ էջի մի մասը /այն մասը, որը 1 տարուց ավելի է, ինչ վիքիպեդիայի իմ մասնակցային էջում կար, ոչ թե այն, ինչ վերջերս էի ավելացրել/: Ես այդպիսով չէի խախտել նախորդ զգուշացումը: Եթե Ձեզ պետք չի, որ իմ մասնակցային էջում որևէ գրառում լինի, քավ լիցի, ես այն այլևս չեմ վերականգնի: Բայց, երբ ջնջում եք իմ տեղադրած այս կամ այն նյութը, խնդրում եմ ինձ այդ մասին հայտնել նախօրոք՝ նշելով պատճառը, որից հետո ես խոստանում եմ չվերականգնել Ձեր ջնջած ինֆորմացիան, եթե համոզվեմ Ձեր պատճառի իրավացիության մեջ: Հա, մեկ էլ՝ էջս արգելափակելու սպառնալիքը տեղին չէր: Եթե Ձեզ դա շատ է պետք՝ կարող եք նաև արգելափակել: Ամեն դեպքում ես դրանից չեմ տուժի: Եվս մեկ բան՝ դուք 2016 թ. մայիսի 2-ին ջնջել եք իմ ստեղծած <<Պարույր Միքայելյան>> էջը այն պատճառաբանությամբ, թե ես <<Հեղինակային իրավունքների հավանական խախտում>> եմ կատարել: Դա ճիշտ չէ: Պարզապես ես Ձեզ համար հավաստի աղբյուրներ չեմ կարողացել ներկայացնել, թե որտեղից եմ քաղել այդ նյութը: Բայց դա ինձնից կախված չէր: Նախորդ անգամ Վիքիպեդիայի մեկ այլ աշխատակցի ես ասել եմ, հիմի էլ կրկնում եմ, որ բացի իմ օգտագործած աղբյուրներից /1. Խաչատրյան Հայկ ,,Գրական տեղեկատու’‘, Երևան, 1975, 820 էջ, 2. Միքայելյան Պարույր ,,Սիրո լեգենդը’‘, Երևան, 1975, 288 էջ, 3. http://www.asparez.am/news-hy/franc_vereli_grqi_targmanichy-hy/ / Պարույր Միքայելյանի մասին այլ աղբյուրներ չկան ոչ հանրագիտարաններում, ոչ էլ այլ գրքերում: Տվյալ հոդվածը Վիքիպեդիայում զետեղել էի զուտ այն նկատառումով, որ չէի ուզի, որ այդ մարդու անունը մոռացվի: Ի վերջո նա է հայերեն թարգմանել Վ. Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը՛՛, Յ. Վ. Գյոթեի ,,Ֆաուստը՛՛, Ա. Ս. Պուշկինի, Մ. Լերմոնտովի մի շարք հայտնի գործեր: Առաջարկում եմ վերականգնել <<Պարույր Միքայելյան>> հոդվածը կամ գոնե փոխել այն ջնջելու պատճառաբանությունը: Հարգանքներով՝ --Կարապետ Ա. Հակոբյան 12:15, 28 Հուլիսի 2016 (UTC)

Ջնջման է ներկայացվել Ալիկ Ղարիբյան էջը խմբագրել

 
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Ալիկ Ղարիբյան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Armen (քննարկում) 14:52, 25 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել Լիլիթ Մինասյան էջը խմբագրել

 
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Լիլիթ Մինասյան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Armen (քննարկում) 15:07, 25 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Սարգիս Կուկունյան խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, շնորհակալություն Սարգիս Կուկունյան հոդվածը բարելավելու համար: Ի՞նչ աղբյուրի/ների հիման վրա եք գրել, որ Ս.Կուկունյանը ազգությամբ ուտի է:--Գարդմանահայ (քննարկում) 13:22, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Դիւան ՀՅ Դաշնակցութեան, Բ. հատ., Պոսթըն, 1938, էջ 6:--Կարապետ Ա. Հակոբյան 17:37, 27 Մարտի 2017 (UTC)

Հոդվածում կատարված փոփոխություններ խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, ի՞նչ նպատակով եք կատարել այս փոփոխությունները: Օրինակ ի՞նչ նպատակով եք հետևյալ նախադասության (Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է [[1863 թվական]]<nowiki/>ի [[հունվարի 23]]–ին Նուխի գավառի Նիժ գյուղում (այժմ՝ [[Ադրբեջան]]ի [[Կուտակաշենի շրջան]]ում), մի չքավոր ուտի{{փաստ}} ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի տեր–թոդիկյան դպրոցում, ապա [[1877 թվական]]<nowiki/>ին ընդունվել [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]:) մեջ դնում հետևյալ նշանը (<nowiki></nowiki>) կամ ի՞նչ տրամաբանությամբ եք ներքին հղում դնում նշված նախադասության մեջ գրված ([[հունվարի 23]])-ի վրա:--Գարդմանահայ (քննարկում) 18:01, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Գարդմանահայ, ՎիզուալԽմբագրիչով ներքին հղումներ դնելու պարագայում բառերը հայտնվում են <code></code>-ների միջև։ Խմբագրողը դրանում մեղք չունի։ Բացի այդ, Հունվարի 23-ի վրա էլ ներքին հղում դնելու համար տրամաբանությու՞ն է պետք։ --@ջեօ 18:12, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Առհասարակ հղում եմ տալիս բոլոր հնարավոր տեղերում: Ինչ մնում է տարեթվերին կամ ամսաթվերին հղումներ տալուն, ապա չէ, որ յուրաքանչյուր տարեթիվ կամ ամսաթիվ, որ նշվում է անձի կենսագրությունում, այդ անձի համար ունի կարևոր նշանակություն: Իսկ հունվարի 23-ը Կուկունյանի ծննդյան թիվն է: Զուտ այդ պահով: --Կարապետ Ա. Հակոբյան 18:20, 27 Մարտի 2017 (UTC)

Անհրաժեշտ է ներքին հղումներ դնել, սակայն եթե հոդվածի սկզբում գրված է ծնվել է հունվարի 23-ին ներքին հղումով, ապա էլ կարիք չկա հոդվածում առկա բոլոր «հունվարի 23»-ների վրա դնել:--Գարդմանահայ (քննարկում) 20:40, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել
GeoO իսկ վիզուալ խմբագրիչի հետ կապված դա տեխնիկական խնդի՞ր է:--Գարդմանահայ (քննարկում) 20:40, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել
Եղավ:--Կարապետ Ա. Հակոբյան 20:47, 27 Մարտի 2017 (UTC)
Գարդմանահայ, այո, տեխնիկական խնդիր է, որը շատ վաղուց կա։ --@ջեօ 08:07, 28 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Տեղեկություններ Չոլոյի մասին խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Չոլո հոդվածում տեցղեկություններ եք ավելացնում, որոնք անաղբյուր են։ Եթե աղբյուրները չնշեք, ապա անաղբյուր հատվածները հեռացվելու են։ --BekoՔննարկում 17:36, 28 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Կարծեմ Չոլո հոդվածի Գրականության ցանկը ես եմ տվել: Հաշվի առնելով այս և այն հանգամանքը, որ ես Հայոց պատմության հենց այս շրջանի մասնագետ եմ, գոնե տվյալ հոդվածում իմ խմբագրումները չպետք է կասկածի տակ դնեիք: Վերջին խմբագրումների համար հիմք են հանդիսացել Աղանիկ Հեբոյանի Մորուք Կարո /հայ ընտանիքի իրապատում/, Երևան, 2015 գիրքը: --Կարապետ Ա. Հակոբյան 17:50, 28 Հունիսի 2017 (UTC)
Հարգելի Կարապետ, որպես մասնագետ հավանաբար ինձնից լավ գիտեք, որ հոդվածում ներկայացված նյութը կշիռ ունենալու համար պետք է աղբյուրներ ավելացնել, և դրանք ավելացնել ոչ այստեղ, այլ հոդվածում, որպես միջտողային ծանոթագրություն։ --BekoՔննարկում 18:18, 28 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Beko, Դուք ճիշտ եք, ես դա լավ գիտեմ, բայց, սովորաբար, հղում տրվում է գիտական հոդվածների պարագայում, ոչ թե հանրագիտարանային հոդվածների: Ոչ մի հանրագիտարանում նման բան չկա: Ցանկացած հանրագիտարանում հոդվածը բաղկացած է բուն հոդվածից, երկերից /եթե կա/ և գրականությունից: Հետո, ճիշտն ասած, Վիքիպեդիայում ծանոթագրություն տալ չեմ կարողանում անել: Փորձել եմ, չի ստացվել: Չգիտեմ, ինչպես անել: --Կարապետ Ա. Հակոբյան 20:27, 28 Հունիսի 2017 (UTC)
Այս էջը հավանաբար ձեզ կօգնի ծանոթագրությունների հարցում։--BekoՔննարկում 05:02, 29 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Անհարկի թվատառի օգտագործում խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Հայերեն Վիքիպեդիայում ընդունված չէ գրել նախադասություններ, որոնց մեջ առկա են բազմաթիվ թվատառ (հաստացրած տառերով) բառեր: Օրինակ Դուք գրել եք «Ներկայումս գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս, Բյուրական գյուղից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք:», բայց պետք է լիներ հետևյալ ձև՝ «Ներկայումս գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս, Բյուրական գյուղից՝ 5-7 կմ հյուսիս-արևմուտք:»: Խնդրում եմ ուղղել Ձեր կողմից նախկինում կատարած նմանատիպ սխալները:--Գարդմանահայ (քննարկում) 11:01, 11 Մարտի 2018 (UTC)Պատասխանել

Եղավ: Հաշվի կառնեմ: --Կարապետ Ա. Հակոբյան 11:28, 11 Մարտի 2018 (UTC)

Ջնջման է ներկայացվել Մհեր_Հովհաննիսյան էջը խմբագրել

 
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Մհեր_Հովհաննիսյան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի և անաղբյուր։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Սիգմա (քննարկում) 20:43, 27 Մարտի 2018 (UTC)Պատասխանել

Ցանկեր հոդվածներում խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, այստեղ Ձեր խմբագրումը հետ եմ շրջել, որովհետև սա հանրագիտարան է, ոչ թե գրական ուղեցույց: Հետայսու խնդրում եմ ձեռնպահ մնալ մեծաքանակ գրականության ցանկեր ավելացնելուց, քանի որ նման յուրաքանչյուր խմբագրում հետ է շրջվելու:--Սիգմա (քննարկում) 16:01, 4 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Սիգմա, խոստանում եմ Ձեր ասածը հաշվի առնել հետագայում: Բայց կուզեի ավելացնել, որ ես այդ ցանկը, որի վրա 3 օր աշխատել եմ, հաստատ միայն Վիքիպեդիայի համար չեմ կազմել: Ուղղակի խոստացել էի, որ Արցախյան ազատամարտ էջի համար Արցախյան ազատամարտին վերաբերող Գրականություն կկազմեմ ու կտեղադրեմ և ես իմ խոսքի տերն եմ եղել: Մնացածը Ձեր գործն է: --Կարապետ Ա. Հակոբյան 18:12, 4 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Զգուշացում-2 խմբագրել

 
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Դուք ստանում եք զգուշացում նախորդ զգուշացումներն անտեսելու և հոդվածներում մեծաքանակ գրականության ցանկեր ավելացնելու համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Սիգմա (քննարկում) 14:13, 8 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Սիգմա, ես զգուշացումը չեմ անտեսել, այդ դուք ուշադիր չեք եղել: Նախորդ անգամ ես տեղադրել էի 350 անուն գրքից բաղկացած գրականության ցանկ, իսկ այս անգամ՝ ընդամենը 70, այսինքն՝ նախորդի 20 տոկոսը, որն, ի դեպ, Արցախյան ազատամարտի վերաբերյալ ամենակարևոր գրքերի ցանկն է: Այլ հարց է, որ իմ խմբագրումները Ձեր դուրը չեն գալիս: --Կարապետ Ա. Հակոբյան 16:18, 8 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, խնդրում եմ խմբագրումների փաստը չանձնավորել: Բացի այդ, անգամ 70 գրքից բաղկացած ցանկը շատ է հանրագիտարանի համար: Կրճատե՛ք տասն անգամ ու հանգիստ տեղադրեք ցանկացած գրականության ցանկ: Ընդ որում, դրանք չպետք է լինեն գեղարվեստական գրքեր, միայն փաստավավերագրական կամ գիտական:--Սիգմա (քննարկում) 19:02, 8 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում Ավո Գյումուշխանեցի.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր բեռնած Ավո Գյումուշխանեցի.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

  Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում նիշքը բեռնած մասնակցի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս նիշքի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա, օրինակ՝ հեղինակային իրավունքների խախտում: Ցանկացած պարագայում խնդրում ենք ջնջման այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն: Հարգանքներով՝

-- Սիգմա (քննարկում) 12:18, 10 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Սիգմա, պատկերն իմ հեղինակածն է: Անձամբ ես եմ լուսանկարահանել: {{ազատ պատկեր}} կատեգորիայում ես լրացրել եմ լուսանկարի համար անհրաժեշտ բոլոր դաշտերը: Պետք է, որ խնդիր չլիներ: Միգուցե սխալ տեղ եմ լրացրել?: Չգիտեմ: Բայց, հաստատ լրացրել եմ:--Կարապետ Ա. Հակոբյան 12:27, 10 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, թեկուզ Դուք եք նկարել, բայց պարզ է, որ գրքից եք նկարել: Արդյո՞ք գիրքը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով: ՀԻ Ձեզ կպատկաներ, եթե Ավո Գյումուշխանեցուն Դուք նկարեիք կամ իմանայիք լուսանկարչին և նրա մահվանից անցած լիներ 70 տարի: Այս պարագայում խնդրում եմ նիշքի արտոնագիրը փոխել ոչ ազատ, լրացնել {{ոչ ազատ պատկեր}} կաղապարը՝ «Թույլտվություն» դաշտում տեղադրելով {{FU-մահացած}}, «Ամսաթիվ» դաշտում նշել «անհայտ», քանի որ չգիտեք՝ երբ է ստեղծվել նիշքը, իսկ կետայնությունը փոքրացնել մինչև 600 փիքսել, որպեսզի բավարարի ոչ ազատ պատկերների բեռնման կանոնակարգին: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 12:33, 10 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն տեղեկատվության համար: Շուտով կփորձեմ: --Կարապետ Ա. Հակոբյան 12:57, 10 Ապրիլի 2018 (UTC)
Փորձեցի: Չստացվեց: Կարող եք ջնջել: Այլևս լուսանկար չեմ տեղադրի: Ոնց տեսնում եմ, ոնց էլ անում եմ, այս պարագայում պահանջները բավարարել չի ստացվում: --Կարապետ Ա. Հակոբյան 13:05, 10 Ապրիլի 2018 (UTC)
Ես կաղապարը փոխեցի ու հնարավորինս լրացրեցի. Աղբյուր տողում գրեք գիրքը, որից վերցրել եք ու ուղղակի վերբեռնեք պատկերը ավելի փոքր չափսերով:--Սիգմա (քննարկում) 13:11, 10 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Աղբյուրը նշել եմ: Իսկ լուսանկարը փոքրացնել ուղղակի չեմ կարող: Ես ֆոտոշոփից բան չեմ հասկանում: Ամեն դեպքում շնորհակալ եմ: --Կարապետ Ա. Հակոբյան 13:17, 10 Ապրիլի 2018 (UTC)
  Արված է, կարող եք նիշքը օգտագործել, սակայն հետագայում վերոնշյալը հաշվի առեք պատկերներ բեռնելիս: Հաճելի վիքիօր:--Սիգմա (քննարկում) 13:29, 10 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Եղավ: --Կարապետ Ա. Հակոբյան 13:31, 10 Ապրիլի 2018 (UTC)

Վերանվանման վերաբերյալ հարց խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, ինչո՞ւ եք վերանվանել Թուման Թումյան (Թորգոմ) հոդվածը: Չէ՞ որ Հայերեն Վիքիպեդիայում կա ընդամենը մեկ Թուման Թումյան վերնագրով հոդված, և շփոթությունների խնդիր պետք է որ չլինի:--Գարդմանահայ (քննարկում) 08:24, 11 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Գարդմանահայ, դուք ճիշտ եք, բայց Թուման Թումյանը առավել շատ հայտնի է Թորգոմ անունով: Ժամանակին Վիքիպեդիայում հենց դրանով պայմանավորված տվյալ անձի մասին 2 հոդված էր ստեղծվել Թուման Թումյան և Թորգոմ անուններով: Եվ միայն իմ ասելուց հետո Թորգոմ հոդվածը, որ ավելի անհաջող տարբերակն էր, ջնջվեց: Ելնելով այս ամենից հոդվածը վերանվանել եմ Թուման Թումյան (Թորգոմ): Հարգանքներով՝ --Կարապետ Ա. Հակոբյան 09:04, 11 Ապրիլի 2018 (UTC)

Անաղբյուր հոդված. «Մեշեդի Ավետիս» խմբագրել

 

Հարգելի Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած «Մեշեդի Ավետիս» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

-- Սիգմա (քննարկում) 12:30, 13 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Սիգմա, Մեշեդի Ավետիս հոդվածում ես տվել եմ գրականության ցանկ, որում նշված գրքերից և հոդվածներից էլ քաղել եմ ամբողջ նյութը: Որպես շատ օգտագործված աղբյուր կարող եք Ծանոթագրություններում ավելացնել Յովհաննէս Տէօքմէճեան «Մէշէտի Աւետիս (Աւետիս Գազանճեան)», «Յեղափոխական ալպոմ», հատ. 9, Թեհրան, 1972, էջ 162–169 հոդվածը: Ուղղակի ես Վիքիպեդիայում Ծանոթագրություններ տալ չեմ կարողանում: Հետո, ոչ մի հանրագիտարանում դուք չեք գտնի որևէ հոդվածի վերաբերյալ ծանոթագրություն: Հանրագիտարաններում սովորաբար Ծանոթագրությունների փոխարեն տրվում է Գրականություն, ինչն էլ ես արել եմ: Հարգանքներով` --Կարապետ Ա. Հակոբյան 12:40, 13 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Վիքիպեդիայում պարունակությունը պետք է լինի հանրագիտարանային և պետք է հաստատվի վստահելի աղբյուրներով: Եթե 7-օրյա ժամկետում հոդվածը չբարելավվեց, ենթակա է ջնջման: Ծանոթագրությունների տեղադրման ձևին կարող եք ծանոթանալ այստեղ:--Սիգմա (քննարկում) 12:47, 13 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Սիգմա, Մեշեդի Ավետիս հոդվածին մի քանի արտաքին հղումներ եմ տվել: Հույսով եմ` բավարար է: Իսկ գլխավոր աղբյուրները, որոնցից օգտվել եմ, զուտ ամսագիր ու գիրք են, որոնք լայն տարածված չեն: Կան Հայաստանի ազգային և ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնի գրադարաններում: Այդ աղբյուրներն են` 1. Յովհաննէս Տէօքմէճեան «Մէշէտի Աւետիս (Աւետիս Գազանճեան)», «Յեղափոխական ալպոմ», հատ. 9, Թեհրան, 1972, էջ 162–169: 2. Եղիկեան Աշոտ «Արիւնի ճամբուն վրայ (յեղափոխականի մը յուշատետրէն)», քաղեց` Սմբատ Բիւրատ, Կ. Պօլիս, 1911, 396 էջ: Դրանցից 1-ինից ես վերջերս եմ համապատասխան հոդվածը նկարահանել, բերել /կարող եմ ուղարկել Ձեզ/: Իսկ 2-րդ աղբյուրից օգտվել եմ ատենախոսությունս գրելու ընթացքում: Դրանց թվային տարբերակները գոյություն չունեն: Այսքանից ավել բան աղբյուրների պահով անել չեմ կարող: Բայց եթե սրանք Ձեզ չեն բավարարում, ապա, ասացեք, խնդրեմ, որքանով է? արդարացի այդ պատճառով մի հայ նշանավոր հայդուկի մասին հոդվածը վերացնել Վիքիպեդիայից: Նշեմ, որ ես ոչ առաջին, ոչ էլ վերջին մասնակիցն եմ, որ նման հոդվածներ եմ տեղադրում Վիքիպեդիայում, բայց չգիտես ինչու խնդիրներն առաջանում են միայն իմ պարագայում: --Կարապետ Ա. Հակոբյան 20:35, 4 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Դուք նորից անհարկի անձնավորում եք մոտեցումները: Նման բան չկա, մանավանդ ադմինի կողմից: Ուղղակի նկատելով խմբագրելու Ձեր ձգտումը՝ փորձում եմ ուղղորդած լինել, որպեսզի հոդվածներն ունենան հավուր պատշաճի տեսք: Յուրաքանչյուրս էլ նման կերպ է խմբագրելը սովորել վիքիում, նաև՝ ես: Սա ուղղակի: Պարտադիր չէ, որ աղբյուրները լինեն օնլայն, ուղղակի համապատասխան տեղերում ավելացրեք համապատասխան ծանոթագրությունները:Իսկ հոդվածի վերջում՝ Արտաքին հղումներից առաջ, == Ծանոթագրություններ =={{ծանցանկ}} վիքիկոդը: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 14:23, 13 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Աններելի խմբագրումներ՝ «Գարեգին Նժդեհ» Արեւմտահայերէն յօդուածին մէջ: խմբագրել

Յարգելի Պրն. Կարապետ Յակոբեան, Արեւմտահայերէն «Գարեգին Նժդեհ» յօդուածին մէջ կատարած էք մեծ թիւով խմբագրումներ, ուր յօդուածին լեզուական եւ շարահիւսական կառոյցը փոխելով, զայն վերածած էք Արեւելահայերէն յօդուածի:

Արեւմտահայերէն այս յօդուածները կը միտին արեւմտահայ պատանիին ու աշակերտին հետախուզական աշխատանքներուն գոհացում տալ:

Շնորհակալութիւն ձեր կատարած ներդրումներուն, սակայն պէտք է ըսել, որ դուք կը խոչընդոտէք մեր աշխատանքները եւ մենք ստիպուած կ'ըլլանք երկար ժամեր տրամադրելու, որպէսզի այս յօդուածը դարձեալ արեւմտահայերէնի վերածենք:

Պիտի խնդրեմ, որ դուք ձեր խմբագրումները սահմանափակէք միայն արեւելահայերէն յօդուածներու մէջ եւ դադրեցնէք Արեւմտահայերէն յօդուածներուն մէջ ձեր կատարած ներդրումները: Կանխայայտ շնորհակալութիւն ձեր ազնիւ գործակցութեան համար:--Սեւան Դանիէլեան Մկրեան (քննարկում) 18:12, 21 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Սեւան Դանիէլեան Մկրեան, մինչև իմ խմբագրումը, Գարեգին Նժդեհ հոդվածում շատ քիչ տեղեկություն կար Մեծն Նժդեհի մասին: Ես Գարեգին Նժդեհ /արևմտահայերեն/ հոդվածում ջնջել եմ եղածը և սկսել եմ գրել սկզբից, որպեսզի հնարավորինս հանգամանալից տեղեկություններ տրվեր Նժդեհի մասին: Եվ այդ անելուց աշխատել եմ հնարավորինս գրել արևմտահայերեն: Ես, ի հարկե, արևմտահայերենին լավ չեմ տիրապետում, ուստի լեզվական և շարահյուսական սխալներն անխուսափելի էին: Հաշվի առնելով Ձեր դիտողությունը, այլևս արևմտահայերեն Վիքիպեդիայում խմբագրումներ չեմ կատարի: Ուղղակի նշեմ, որ ես դա արել եմ օգտակար լինելու մղումով: Հարգանքներով` --Կարապետ Ա. Հակոբյան 02:12, 22 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Արգելափակում – 1 շաբաթ խմբագրել

 

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 շաբաթ։ Պատճառը՝ Զգուշացումների անտեսում, հոդվածներում անհարկի միջամտություն, որը դիտվում է որպես վանդալություն, կոնկրետ արևմտահայերեն հոդվածների համար։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։--Սիգմա (քննարկում) 19:04, 21 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Եվ շատ հետաքրքիր է, էդ որ մի խմբագրումն է համարվել վանդալիզմի դրսևորում?: Գոնե գրելուց առաջ հասկացեք, թե ինչ եք գրում: Եթե խոսքը Երկերի մատենագիտությանն է վերաբերում, ասեմ, որ նախ ես դա գրել եմ շատ ավելի վաղ, քան Արցախյան ազատամարտի գրականության վերաբերյալ զգուշացում ստանալը: Նշեմ նաև, որ Երկերի մատենագիտություն կամ Գրականություն ավելացնելը վանդալիզմի որևէ նշույլ իր մեջ չի պարունակում: Վանդալիզմն այն է, երբ ջնջում կամ անվայելուչ գրառումներով փչացնում ես գրածը, ես նման բան երբեք չեմ արել: Եթե խոսքը Արևմտահայ վիքիպեդիայում Գարեգին Նժդեհ հոդվածին է վերաբերում, ապա ասեմ, որ լեզվաբանական և շարահյուսական սխալները, որոնք հետևանք են իմ` արևմտահայերենի ոչ լավ իմացությանը, ևս վանդալիզմի դրսևորում համարվել չի կարող: Եթե վանդալիզմ էր, ինչու? իմ խմբագրումները հետ չեն շրջվել: Չէ, որ դա շատ հեշտ էր: Իսկ ինչ մնում է արգելափակմանը, թեկուզ տարով արգելափակեք, պետքս չի: Դա էլ իմ կամավոր աշխատանքի շնորհակալությունն է?: Շատ շնորհակալ եմ: Կաշխատեմ այլևս երբեք որևէ խմբագրում Վիքիպեդիայում չկատարել: Մնաք բարով: --Կարապետ Ա. Հակոբյան 02:01, 22 Ապրիլի 2018 (UTC)
Քանի որ արգելափակողը ես եմ եղել, պատասխանեմ ես: Հավատացե՛ք՝ գրելուց առաջ ամենայն պատասխանատավությամբ կարդում եմ գրածս մի քանի անգամ, ապա նոր սեղմում «Հիշել էջը» կոճակը (փաստեմ, որ այստեղ Դուք թույլ եք տվել վիքիէթիկետի խախտում, որը՝ որպես բարի կամքի դրսևորում, այս անգամ միայն կփաստեմ): Ձեզ արդեն ասվել է՝ ինչ և ինչ ծավալով կարող եք մատենագիտություն ավելացնել, դրան ավելորդ եմ համարում անդրադառնալ: Ինչ վերաբերում է արևմտահայերեն հոդվածներին, ապա ես, լինելով բանասեր, երբեք չեմ միջամտում այս ոլորտում, քանի որ կան մարդիկ, որ ավելի լավ գիտեն՝ ինչ են անում, առավել ևս Դուք, եթե չէիք տիրապետում, ապա անհրաժեշտություն չկար միջամտելու: Իսկ հետ չի շրջվել, քանի որ արևմտահայ խմբագիրները միջանկյալ խմբագրումներ էին արել, ինչի հետևանքով հատ-հատ ուղղել են Ձեր չիմացության հետևանքով միջամտությունը (դա տեսանելի է հոդվածի պատմության էջում): Ինչ վերաբերում է խմբագրելուն, Դուք ազատ եք խմբագրել այն ժամանակ, երբ ուզում եք կամ չեք ուզում: Ուղղակի պետք է զգուշացումներին մոտենալ ըմբռնումով և փորձել կատարել համապատասխան եզրահանգումներ, գուցե՝ փոխել աշխատելաոճը: Թերևս այսքանը: Մաղթում եմ հաճելի վիքիօր:--Սիգմա (քննարկում) 12:10, 5 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Վերանվանումներ խմբագրել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, խնդրում եմ դադարեցնել ենթադրություններով և խորհրդային տարիներից ինչ-որ բաներ հիշելով հոդվածներ անվանափոխելը։ Հոդվածներում տեղադրված աղբյուրներում հստակ նշված են հուշարձանների պետականորեն հաստատված անունները։ Այսպես` Կարբի գյուղի հուշարձանը ՀՀ մշակույթի նախարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանում կոչվում է Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան, իսկ Աբովյանի հուշահամալիրը նույն տեղում` Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր։ Վիքիպեդիայում ամեն ինչ արվում է վստահելի աղբյուրների հիման վրա։ Եթե ունեք Ձեր տարբերակները հաստատող վստահելի աղբյուրներ, ապա ներկայացրեք դրանք Անվանափոխման առաջադրված հոդվածների էջում, որտեղ հարցը պետք է քննարկի համայնքը։ Խնդրում եմ նման անվանափոխություններ այլևս չանել։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:21, 18 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի 23artashes, առաջինը Ձեր գործն է: Թեև Ձեզ որպես պատմաբան ասում եմ, որ խորհրդային տարիներին կանգնեցվում էին Հայրենական Մեծ պատերազմում և ոչ թե Երկրորդ աշխարհամարտում կամ, որ ավելի ճիշտ է` Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձաններ, հետևաբար` այս մեկն էլ չէր կարող բացառություն լինել: 30 տարեկան եմ, հետևաբար խորհրդային տարիներից ինչ-որ բաներ չեմ կարող հիշել: Ինչ մնում է 2-րդ անվանափոխությանը, որ պատմություն իմանայիք, կիմանայիք, որ 1828 թ. Արևելյան Հայաստանն է միացել Ռուսաստանին, ոչ թե Հայաստանը, որի Արևմտյան մասը մինչև օրս էլ գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ: Հետևաբար 1978 թ. տեղադրված հուշարձանը չէր կարող կոչվել Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր, այլ պետք է կոչվեր Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր: Նույնիսկ եթե այն ՀՀ մշակույթի նախարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանում կոչվում է Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր, ապա դա սխալ անվանում է: 1878 թ. ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը ամեն բան արեց, որ միութենական բոլոր շնորհավորագրերում, պաշտոնական և ոչ պաշտոնական բոլոր տեղեկատվություններում շեշտվի, որ ոչ թե Հայաստանը, այլ Արևելյան Հայաստանն է 1828 թ. միացել Ռուսաստանին (տես Կաթիլներ մեծ ծովից. Կարեն Դեմիրճյանը երախտապարտ ժամանակակիցների հուշերում, Երևան, 2002, 508 էջ), իսկ դուք այսօր շարունակում եք ոչ հայանպաստ և պատմականորեն սխալ անվանման տարածումը: Եվ ես իմ կատարած հոդվածների անվանափոխումը համարում եմ ճիշտ: --Կարապետ Ա. Հակոբյան 08:59, 18 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Վիքիպեդիան հանրագիտարան է, որը հիմնվում է վստահելի աղբյուրների վրա։ Մենք իրավասու չենք որոշելու` որն է ճիշտ, որը` սխալ։ Դա պետք է անեն մասնագետները` համապատասխան աշխատություններում, իսկ մենք, դրանք հիմք ընդունելով, պետք է գրենք ճիշտը։ Այնպես որ ևս մեկ անգամ խնդրում եմ. եթե ունեք Ձեր գրածը հաստատող վստահելի աղբյուրներ, դրանք ներկայացրեք Անվանափոխման առաջադրված հոդվածների էջում։ Նման անվանափոխումները կատարվում են միայն քննարկելուց հետո։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 09:53, 18 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Զգուշացում․ Վիքիէթիկետի խախտում խմբագրել

 
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Դուք ստանում եք զգուշացում Մասնակցի քննարկում:Sigma'am#Մոնթե Մելքոնյան էջում Վիքիէթիկետը խախտելու համար։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել Վիքիէթիկետի սահմաններում։ Վիքիէթիկետի խախտումները, այլ մասնակիցներին վիրավորելը շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։

--23artashes (քննարկում) 13:06, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Ես ոչ մեկի չեմ վիրավորել ու նման նպատակ չեմ ունեցել, ուղղակի շատ վատ է, երբ որոշ մարդիկ չարաշահում են իրենց իրավունքները: Իսկ արգելափակելով չսպառնաք: Դրանով Դուք ինձ չեք վնասում, այլ կանխարգելում եք այն կամավոր աշխատանքը, որ կարող էի անել Վիքիպեդիայում` բարելավելով ինձ շատ լավ հայտնի իրադարձությունների և նշանավոր մարդկանց մասին հոդվածները: --Կարապետ Ա. Հակոբյան 04:56, 18 Հոկտեմբերի 2018 (UTC)

Անաղբյուր հոդված. «Երվանդ_Գասպարյան_(կապիտան)» խմբագրել

 

Հարգելի Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած «Երվանդ_Գասպարյան_(կապիտան)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 10:21, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Անաղբյուր հոդված. «Վլադիմիր_Պետրոսյան_(պատմաբան)» խմբագրել

 

Հարգելի Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած «Վլադիմիր_Պետրոսյան_(պատմաբան)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 15:18, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել